Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-117-05.09.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 74-րդ հոդվածի 3-րդ մասի «յոթերորդ օրը» բառերը փոխարինել «յոթնօրյա ժամկետում» բառերով:

Հոդված 2. Օրենքի 74-րդ հոդվածի 19-րդ մասը լրացնել հետեւյալ բառերով.

« իսկ 17-րդ մասում նշված գործերով՝ ոչ ավելի, քան մեկ ամսով»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը  հիմնավորվում է հետեւյալ փաստարկներով.

1. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով սահմանադրական դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից՝ յոթերորդ օրը, այնինչ  ՀՀ ընտրական օրենսգրքի 83-րդ, 115-րդ եւ 116-րդ հոդվածները համապատասխանաբար Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով սահմանադրական դատարան դիմելու համար արդյունքների պաշտոնական հրապարակման պահից սահմանում են յոթնօրյա ժամկետ: Ըստ էության «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համապատասխան դրույթը համապատասխանեցվում է է ՀՀ ընտրական օրենսգրքի դրույթներին, որը դիմող կողմին հնարավորություն կտա Սահմանադրական դիմել ոչ թե մեկ օրվա, այլ մեկ շաբաթվա ընթացքում:

2. «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 74-րդ հոդվածի 19-րդ մասը սահմանում է, որ պատգամավորների՝ մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով, սահմանադրական դատարանի ծանրաբեռնվածությունից ելնելով, սահմանադրական դատարանի որոշմամբ գործերի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան 50 օրով:

Այնինչ գործերի քննության ժամկետի երկարաձգման ընթացակարգ նախատեսված չէ համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված գործերի քննության համար, ինչը հակասում է օրենքի տրամաբանությանը եւ ժամկետի երկարաձգման նման դրույթի ընդունումը վերացնում է առկա տրամաբանական հակասությունը: