Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-120-11.09.2007-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17.12.2003թ. N ՀՕ-8-Ն) 1-ին հոդվածում «2005 թվականի հոկտեմբերի 31-ն» բառերը փոխարինել «2006 թվականի դեկտեմբերի 31-ն» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 
 

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ բավականին թիվ են կազմում 1979 թվականին ծնված եւ 2006 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 27 տարին լրացած այն քաղաքացիները, ովքեր խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից եւ նրանց նկատմամբ այդ պատճառով հարուցված են քրեական գործեր: Քանի որ նշված տարիքի քաղաքացիներն այլեւս ենթակա չեն պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, նախատեսվում է օրենքի գործողությունը տարածել նաեւ նրանց նկատմամբ, ինչը կխթանի նման քաղաքացիների վերադարձը Հայաստանի Հանրապետություն: