Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-121-11.09.2007-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի /24 հոկտեմբերի 2005 թվական, ՀՕ-205-Ն, այսուհետ` օրենք/ 19 հոդվածի վերջը լրացնել հետեւյալ նախադասությամբ. «Կենսաթոշակի բարձրացման հանգամանքը չի կարող  հիմք հանդիսանալ համապատասխան անձանց աղքատության ընտանեկան նպաստներ ստացողների ցուցակներից հանելու համար, եթե կենսաթոշակի ավելացող չափը չի գերազանցում աղքատության ընտանեկան նպաստի գումարը»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»   ՀՀ օրենքի նախագծի  ընդունման վերաբերյալ

Կենսաթոշակների  բարձրացման հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ դուրս են մնում ընտանեկան նպաստի համակարգից, որն անթույլատրելի է: Օրինագծի ընդունումը պայմանավորված է այդ հարցը կարգավորելու անհրաժեշտությամբ: