Հոդված 1. Ազգային ժողովի կանոնակարգ ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը լրացնել նոր 21 -րդ մասով, հետեւյալ բովանդակությամբ.
«21 Ազգային ժողովի աշխատակազմը պարտավոր է խմբակցության կամ պատգամավորական խմբի պահանջով, առնվազն 7 օր առաջ ներկայացրած հայտի հիման վրա կահավորված սենյակ կամ դահլիճ տրամադրել դիմողին՝ քննարկումներ, խորհրդակցություններ, հանդիպումներ եւ պատգամավորական գործունեության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու համար»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը: