Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-127-17.09.2007-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետում «ոստիկանական» բառից հետո ավելացնել «եւ բժշկական» բառերը:

Հոդված 2.  Նույն օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ`

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգում կարող են գործել արհեստակցական, մասնագիտական, մշակութային, մարզական եւ շրջանավարտների հասարակական կազմակերպությունները ու միությունները:

Հասարակական-քաղաքական եւ կրոնական կազմակերպությունները եւ միավորումները բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգում չեն գործում, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի»:

Հոդված 3.  Նույն օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ կետում «սահմանվում է ուսումնական հաստատության կանոնադրությամբ» բառերը փոխարինել «հաստատվում է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման մարմնի կողմից»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների  ընդունման վերաբերյալ

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման անհրաշեժտությունը թելադրված է, հիմնականում,  «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: