Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-127-17.09.2007-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետում «ոստիկանական» բառից հետո ավելացնել «եւ բժշկական» բառերը:

Հոդված 2. Նույն օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ կետում «սահմանվում է ուսումնական հաստատության կանոնադրությամբ» բառերը փոխարինել «հաստատվում է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության Գիտական խորհրդի կողմից»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրվանից։