Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 10-րդ կետից հանել «պետական լիազորված մարմնի ընդունված օրինակելի կանոնադրության հիման վրա» բառերը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման վերաբերյալ
«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման անհրաշեժտությունը թելադրված է, հիմնականում, «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: