Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 10-րդ կետի երկրորդ մասը վերաշարադրել հետեւյալ կերպ.
«Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական խորհրդի կանոնադրությունը հաստատվում է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության Գիտական խորհրդի կողմից»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրվանից։