Հոդված 1.
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 27 ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի աղյուսակում «16. Տրանսպորտի բնագավառ» բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
16. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ | |||||||||
կանոնավոր օդային հաղորդակցություն | |||||||||
երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպում | |||||||||
Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն | |||||||||
Ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպում |
|||||||||
Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպում |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հիմնավորում
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 27 ՀՕ-193 օրենքում 2006 թվականի դեկտեմբերի 19-ին եւ 21-ին լրացումներ կատարելու արդյունքում («Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-230-Ն եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-239-Ն օրենքներ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի աղյուսակի «16. Տրանսպորտի բնագավառ» բաժնում լիցենզավորման ենթակա «Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն» եւ «Ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպում» գործունեության տեսակները համարակալվել են միեւնույն «4» թվով:
Նկատի ունենալով վերը շարադրածը եւ ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով անհրաժեշտություն է առաջացել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի աղյուսակի «16. Տրանսպորտի բնագավառ» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ: