Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-131-25.09.2007-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6-ը փետրվարի 2002 թվականի, ՀՕ-305) 31-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի «տարափոխիկ» բառը փոխարինել «շրջապատի համար վտանգ ներկայացնող» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտության

«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենքում օգտագործվող «տարափոխիկ հիվանդություններ» հասկացությունը չի ընդգրկում այն բոլոր հիվանդությունները, որոնց դեպքում անհրաժեշտ է անջատ պահել ձերբակալված կամ կալանավորված անձանց:

Առաջարկվող նոր, այն է` «շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններ» հասկացությունը լիովին լուծում է այս խնդիրը, առավել եւս, որ ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1286 որոշմամբ հաստատվել է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը: