Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-132-25.09.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության  Դատական օրենսգրքի (21-ը փետրվարի 2007թ. թիվ ՀՕ-135-Ն, այսուհետ՝ օրենսգիրք)  153-րդ հոդվածը լրացնել 5-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«5. Այն դեպքերում, երբ Հայաuտանի Հանրապետության մաuնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից կայացրած դատական ակտով հաստատվել է, որ տվյալ գործը քննելիս Հայաuտանի Հանրապետության դատարանը թույլ է տվել Հայաuտանի Հանրապետության համապատաuխան միջազգային պայմանագրով uահմանված` մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտում, սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված ժամկետները հաշվարկվում են տվյալ դատական ակտը կայացնելու պահից:»:

Հոդված 2. Օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր 7-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ`

«7) Հայաuտանի Հանրապետության մաuնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից կայացրած դատական ակտը, որով հաստատվել է, որ տվյալ գործը քննելիս Հայաuտանի Հանրապետության դատարանը թույլ է տվել Հայաuտանի Հանրապետության համապատաuխան միջազգային պայմանագրով uահմանված` մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտում:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից 26.04.2002թ վավերացվելուց հետո, Հայաստանի Հանրապետությունը ընդունել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի իրավասությունը քննարկելու Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացրած բողոքները: Դատարանի կողմից կայացրած ակտերով հաճախ հաստատվում է, որ ներպետական իշխանության մարմինները, այդ թվում` դատարանները, թույլ են տալիս մար՟դու իրավունքների խախտումներ, որոնք երաշխավորված են թե’ ՀՀ Սահմանադրությամբ եւ ներպետական օրենդրությամբ, թե’ Եվրոպական Կոնվենցիայի դրույթներով: Այս իմաստով ներկայացված օրենքի նախագիծը նպատակ ունի ստեղծել հիմքեր դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու եւ, համապատասխանաբար, պատասխանատվության ենթարկելու համար, այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ որեւէ միջազգային դատարանի, մասնավորապես` Մարդու իրավունքների Երոպական դատարանի կողմից, ճանաչվել է Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից թույլատրված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտում: Գործող օրենսգիրքը սահմանում է վերջնական դատական ակտի առնչությամբ կարգապահական վարույթ հարուցելու մեկ տարվա սահմանափակում, ինչը անհնար է դարձնում Եվրոպական դատարանի վճիռների կամ որոշումների արդյունքում կարգապահական վարույթի հարուցումը՝ հաշվի առնելով այն, որ Եվրոպական դատարանում գործի քննությունը սովորաբար տեւում է 3-5 տարի: