Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-132-25.09.2007-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության  Դատական օրենսգրքի (21-ը փետրվարի 2007թ. թիվ ՀՕ-135-Ն, այսուհետ՝ օրենսգիրք)  153-րդ հոդվածը լրացնել 5-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«5. Այն դեպքերում, երբ Հայաuտանի Հանրապետության մաuնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից կայացրած դատական ակտով հաստատվել է, որ տվյալ գործը քննելիս Հայաuտանի Հանրապետության դատարանը թույլ է տվել Հայաuտանի Հանրապետության համապատաuխան միջազգային պայմանագրով uահմանված` մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտում, սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված ժամկետները հաշվարկվում են տվյալ դատական ակտը կայացնելու պահից:»:

Հոդված 2. Օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր 7-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ`

«7) Հայաuտանի Հանրապետության մաuնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից կայացրած դատական ակտը, որով հաստատվել է, որ տվյալ գործը քննելիս Հայաuտանի Հանրապետության դատարանը թույլ է տվել Հայաuտանի Հանրապետության համապատաuխան միջազգային պայմանագրով uահմանված` մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտում:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: