Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-134-26.09.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածը լրացնել նոր 6-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«6. Ազգային Ժողովի աշխատակազմը խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին` դիմումի համաձայն, սույն օրենքի 112-րդ հոդվածի 3-րդ մասի գ) ենթակետում սահմանված դրույթներն իրականացնելու նպատակով ապահովում է տեխնիկական միջոցներով համալրված սենյակով (դահլիճով):»:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի է) ենթակետի «կազմը.» բառից հետո դրված միջակետն փոխարինել ստորակետով «կազմը,» եւ շարունակել ենթակետը հետեւյալ բովանդակությամբ.

«, որը ձեւավորվում է խմբակցություններից եւ պատգամավորական խմբերից առնվազն 1-ական անդամ սկզբունքով, եթե այդ կազմակերպություններում պատվիրակությունների կազմը մեծ է կամ հավասար խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի թվից, իսկ լրացուցիչ տեղերը համալրվում են ըստ համամասնությունների:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Ազգային Ժողովի կանոնակարգ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

Հաշվի առնելով, որ Ազգային Ժողովի խմբակցությունները եւ պատգամավորական խմբերն իրենց խորհրդարանական գործունեության մասին օրենքով սահմանված կարգով իրավունք ունեն անցկացնել ճեպազրույցներ եւ մամլո ասուլիսներ, սակայն ԱԺ կանոնակարգ օրենքով հստակ սահմանված չէ, որ վերջիններս այդ միջոցառումները կարող են անցկացնել իրենց ցանկությամբ ընտրած ժամանակահատվածում, ուստի անհրաժեշտություն է առաջացել այդ իրավունքը օրենքով սահմանել:

Նախագծի երկրորդ հոդվածի ընդունումը հնարավորություն կընձեռնի ԱԺ խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին օրենքով սահմանված կարգով հավասարաչափ ընդգրկվելու պատվիրակությունների կազմում: