Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 22-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ եւ 2.2-րդ մասերով.
«2.1. Օրենքով նախատեսված դեպքերում առանց հատուկ թույլտվության պատիժը կատարելու վայր անարգել մուտքի եւ ելքի իրավունք կարող է տրվել նաեւ այլ անձանց:
2.2. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց կողմից դատապարտյալների հետ տեսակցությունները չեն ազդում սույն օրենսգրքով սահմանված` դատապարտյալներին տրամադրվող տեսակցությունների քանակի վրա:»:
Հոդված 2. Օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասում «թույլտվությամբ`» բառը փոխարինել «թույլտվությամբ, ինչպես նաեւ օրենքով նախատեսված դեպքերում`» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ մասում «տեսակցությունները,» բառը փոխարինել «տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,» բառերով:
Հոդվածի 4. Օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ մասը «մասերով» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ օրենքով» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ մասում`
1. առաջին նախադասությունը «տեւողությամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով.
2. չորրորդ նախադասությունը «տեսակցություն» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասում «տեսակցությունները,» բառը փոխարինել «տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: