Հոդված 1. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության (6 փետրվարի 2002 թվականի, ՀՕ-305,) օրենքի (այսուհետ` օրենք) 15-րդ հոդվածի`
1) 4-րդ մասի երկրորդ նախադասությունում «այլ անձանց հետ», բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերը,
2) 5-րդ մասում «այլ անձանց հետ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, » բառերը,
4) 6-րդ մասում «հսկողությամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերը:
Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասում «բացառությամբ» բառից հետո լրացնել «օրենքով նախատեսված դեպքերի եւ» բառերը:
Հոդված 3. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասեր`
«Օրենքով նախատեսված դեպքերում առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի եւ ելքի իրավունք կարող է տրվել նաեւ այլ անձանց:
Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց կողմից ձերբակալված եւ կալանավորված անձանց հետ տեսակցությունները չեն ազդում սույն օրենքով սահմանված` ձերբակալված եւ կալանավորված անձանց տրամադրվող տեսակցությունների քանակի վրա:»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: