Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-137-02.10.2007-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նախնական մասնագիտական /արհեստագործական/ եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի /8 հուլիսի 2005 թվական, ՀՕ-164/ 25-րդ հոդվածի 1-ին մասում «2008 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2007 թվականի դեկտեմբերի 31-ից» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 

Տեղեկանք-հիմնավորում

«Նախնական մասնագիտական /արհեստագործական/  եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

«Նախնական մասնագիտական /արհեստագործական/ եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածի 1-ին մասը սահմանել է, որ «Սույն օրենքի 18-րդ հոդվածի երրորդ մասը ուժի մեջ է մտնում 2008 թվականի սեպտեմբերի 1-ից», այսինքն նախնական մասնագիտական /արհեստագործական/ եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում խորհուրդների ձեւավորումը կսկսվի 2008 թվականի սեպտեմբերից, իսկ մինչ այդ կոլեգիալ կառավարումը դառնում է անհնար: Որպեսզի ուսումնական հաստատությունները, որպես պետական ոչ առեւտրային կազմակերպություններ, լիովին իրականացնեն օրենքով իրենց վերապահված լիազորությունները անհրաժեշտ է «Նախնական մասնագիտական /արհեստագործական/ եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություն եւ խորհուրդների ձեւավորման ժամկետ սահմանել 2007 թվականի դեկտեմբերի 31-ը: