Հոդված 1. «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2001 թվականի փետրվարի 7-ին, ՀՕ-145, այսուհետ` օրենք) նախաբանի վերջում լրացնել «եւ հիդրոօդերեւութաբանական անվտանգության ապահովմանը» բառերը:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ նոր հասկացություններով.
վտանգավոր հիդրոօդերեւութաբանական կամ հելիոերկրաֆիզիկական երեւույթներ (այսուհետեւ` վտանգավոր երեւույթներ) ` մթնոլորտում եւ ջրոլորտում առաջացող բնական երեւույթներ, որոնք իրենց նշանակությամբ, ինտենսիվությամբ, տեւողությամբ կամ ըստ առաջացման ժամանակի վտանգում են ազգաբնակչության կյանքը, առողջությունը ու ունեցվածքը, ինչպես նաեւ կարող են հասցնել զգալի նյութական վնասներ տնտեսության տարբեր ճյուղերին,
անբարենպաստ հիդրոօդերեւութաբանական երեւույթներ ` մթնոլորտում եւ ջրոլորտում առաջացող բնական երեւույթներ, որոնք իրենց ինտենսիվությամբ եւ տեւողությամբ չեն հասնում վտանգավոր երեւույթների չափանիշներին, սակայն կարող են որոշակի վնաս պատճառել,
հիդրոօդերեւութաբանական անվտանգություն ` անձի, հասարակության եւ պետության պաշտպանվածությունը վտանգավոր եւ անբարենպաստ հիդրոօդերեւութաբանական եւ հելիոերկրաֆիզիկական երեւույթներից, եղանակակլիմայական պայմանների գլոբալ փոփոխությունների ազդեցությունից,
դիտարկումների պետական ցանցի հենակետային օբյեկտներ ` օբյեկտներ, որոնք ունեն դիտարկման տվյալների երկարատեւ եւ ամբողջական շարքեր կամ ընդգրկված են Համաշխարհային Օդերեւութաբանական Կազմակերպության միջազգային օդերեւութաբանական կամ Անկախ Պետությունների Համագործակցության միջպետական հիդրոօդերեւութաբանական ցանցերում:
Հոդված 3. Հոդված 19-ի 3-րդ մասում «իրականացնող» բառից հետո եւ 4-րդ մասում «Դիտարկումների պետական ցանցի» բառերից հետո լրացնել «հենակետային» բառը:
Հոդված 4. Հոդված 21-ի 2-րդ մասի ա) կետի սկզբում լրացնե` «վտանգավոր եւ անբարենպաստ հիդրոօդերեւութաբանական կամ հելիոերկրաֆիզիկական երեւույթների կանխատեսումների եւ ահազանգումների վերաբերյալ» բառերը:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: