Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1422-03.10.2007-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-69 օրենքի (այսուհետեւ` Օրենք) 13-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետում «կենսաթոշակային հիմնադրամին մուծումներ» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովության վճարների մուծումներ պետական բյուջե» բառերով:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաջորդ տարվա կապիտալ ներդրումների ծրագիրը եւ ծախսերի նախահաշիվը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը հաստատում է մինչեւ յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 15-ը:»:

Հոդված 3. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից, իսկ 2-րդ հոդվածը` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: