Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-66-Ն) 1-ին հոդվածի «20000 դրամ» բառերը փոխարինել «25000 դրամ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում`
1) երկրորդ պարբերության «116 դրամ» բառերը փոխարինել «145 դրամ» բառերով.
2) երրորդ պարբերության «126 դրամ» բառերը փոխարինել «161 դրամ» բառերով.
3) չորրորդ պարբերության «194 դրամ» բառերը փոխարինել «242 դրամ» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: