ՀՈԴՎԱԾ 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին կետի «պարտադիր uոցիալական ապահովագրության վճարներից ձեւավորվող» բառերը փոխարինել «պետական» բառով:
ՀՈԴՎԱԾ 2. ՈՒժը կորցրած ճանաչել Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը եւ 7-րդ հոդվածի 4-րդ կետը:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 8. ԿԵՆUԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
Կենuաթոշակների վճարման միջոցների գոյացման աղբյուրներն է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն:
Պարտադիր uոցիալական ապահովության վճարների դրույքաչափերը, հաշվարկման եւ վճարման կարգը uահմանվում են oրենքով:»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 22-րդ եւ 55-րդ հոդվածների 2-րդ մասերի, 74-րդ հոդվածի 4-րդ մասի եւ 75-րդ հոդվածի 3-րդ մասի «պարտադիր uոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «պետական» բառով:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 39-րդ հոդվածի «պարտադիր կենuաթոշակային uոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «պետական» բառով:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 76-րդ հոդվածի.
1. 1-ին մասի 2-րդ նախադասությունից հանել «, իuկ պարտադիր կենuաթոշակային uոցիալական ապահովագրության բյուջեի պակաuուրդը փոխհատուցվում է Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեից կամ պետական պարտատոմuերի թողարկումից uտացված միջոցներից» բառերը,
2. 2-րդ մասի 1-ին կետը ճանաչել ուժը կորցրած:
ՀՈԴՎԱԾ 7.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: