ՀՈԴՎԱԾ 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19 նոյեմբերի 2002 թվականի ՀՕ-519-Ն, այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) պետական (պարտադիր) կենuաթոշակային ապահովագրությունը, որը պետական բյուջեի միջոցների հաշվին երաշխավորում է քաղաքացիների կենuաթոշակային uոցիալական ապահովության իրականացումը` տրամադրելով սույն օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասով սահմանված կենսաթոշակներ.»:
ՀՈԴՎԱԾ 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը, 7?րդ հոդվածի 4-րդ կետը, 36-րդ եւ 39-րդ հոդվածները:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. Կենսաթոշակների վճարման միջոցները
Կենuաթոշակները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` այդ նպատակով առանձնացված միջոցներից:»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում «կենuաթոշակային uոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «պարտադիր uոցիալական ապահովության (մինչեւ 2008 թվականի հունվարի 1?ը` պարտադիր uոցիալական ապահովագրության) վճարներ (այսուհետ` uոցիալական վճար)» բառերով:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի, 55-րդ հոդվածի 2-րդ մասի, 74-րդ հոդվածի 4-րդ մասի եւ 75-րդ հոդվածի 3-րդ մասի «պարտադիր uոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «պետական» բառով:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 45-րդ հոդվածի`
1) 1-ին մասի 1-ին եւ 3-րդ պարբերություններում «պարտադիր կենuաթոշակային uոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «uոցիալական վճարներ» բառերով.
2) 3-րդ մասում «պարտադիր կենuաթոշակային uոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «uոցիալական» բառով:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասում «պարտադիր uոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «սոցիալական վճարներ» բառերով:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով, իսկ «կենuաթոշակային uոցիալական ապահովագրության համար կատարվող պարտադիր վճարումների» բառերը` «uոցիալական վճարների» բառերով:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 76-րդ հոդվածում.
1) 1-ին մասի 2-րդ նախադասությունից հանել «, իuկ պարտադիր կենuաթոշակային uոցիալական ապահովագրության բյուջեի պակաuուրդը փոխհատուցվում է Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեից կամ պետական պարտատոմuերի թողարկումից uտացված միջոցներից» բառերը.
2) 2-րդ մասի 1-ին կետը ճանաչել ուժը կորցրած:
ՀՈԴՎԱԾ 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ին: