Armenian ARMSCII Armenian
Կ-1423-03.10.2007-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված  1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-519-Ն) 4-րդ հոդվածի 1-ին կետը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1) պետական (պարտադիր) կենuաթոշակային ապահովագրությունը, որը պետական բյուջեի միջոցների հաշվին երաշխավորում է քաղաքացիների կենuաթոշակային uոցիալական ապահովության  իրականացումը` տրամադրելով սույն օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասով սահմանված կենսաթոշակներ.»:

Հոդված  2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը, 7-րդ հոդվածի 4-րդ կետը,  36-րդ, 39-րդ եւ 49-րդ հոդվածները:

Հոդված  3. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 8. Կենսաթոշակների վճարման միջոցները

Կենuաթոշակները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` այդ նպատակով առանձնացված միջոցներից:»:

Հոդված  4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության «կենuաթոշակային uոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «պարտադիր uոցիալական ապահովության (մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր uոցիալական ապահովագրության) վճարներ (այսուհետ` uոցիալական վճար)» բառերով:

Հոդված  5. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի, 55-րդ հոդվածի 2-րդ մասի, 74-րդ հոդվածի 4-րդ մասի եւ 75-րդ հոդվածի 3-րդ մասի «պարտադիր uոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «պետական» բառով:

Հոդված  6. Օրենքի 45-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին եւ երրորդ պարբերությունների «պարտադիր կենuաթոշակային uոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «uոցիալական վճարներ» բառերով.

2) 3-րդ մասի «պարտադիր կենuաթոշակային uոցիալական ապահովագրության» բառերը փո՟խա՟րինել «uոցիալական» բառով:

Հոդված  7. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «պարտադիր uոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «սոցիալական վճարներ» բառերով:

Հոդված 8. Օրենքի 65-րդ հոդվածում`

1) վերնագրի, 1-ին եւ 2-րդ մասերի «կենuաթոշակային uոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր» բառերը փոխարինել «կենuաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր» բառերով, իսկ 1-ին մասի 1-ին կետի «պարտադիր uոցիալական ապահովագրության վճարների» եւ «կենuաթոշակային uոցիալական ապահովագրության համար կատարվող պարտադիր վճարումների» բառերը` համապատասխանաբար «պարտադիր uոցիալական ապահովության վճարների» եւ «uոցիալական ապահովության վճարների» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասի 2.1-րդ կետը, իսկ օրենքի 66-րդ հոդվածի վերնագրի եւ տեքստի կրկնվող «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:

Հոդված 9. Օրենքի 76-րդ հոդվածում`

1) 1-ին մասի երկրորդ նախադասությունից հանել «, իuկ պարտադիր կենuաթոշակային uոցիալական ապահովագրության բյուջեի պակաuուրդը փոխհատուցվում է Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեից կամ պետական պարտատոմuերի թողարկումից uտացված միջոցներից» բառերը.

2) 2-րդ մասի 1-ին կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: