Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1428-03.10.2007-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (1985 թվականի դեկտեմբերի 6-ի, այսուհետ` Օրենսգիրք) 169.1-րդ հոդվածի.

1. վերնագրից եւ 1-ին պարբերությունից հանել «սոցիալական ապահովագրության» բառերը,

2. 3-րդ պարբերությունից հանել «կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 170.3-րդ հոդվածի վերնագրից եւ 1-ին պարբերությունից հանել «սոցիալական ապահովագրության» բառերը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 170.6-րդ հոդվածի.

1. վերնագրից եւ 1-ին պարբերությունից հանել «կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը,

2. 1-ին եւ 3-րդ պարբերություններից հանել «սոցիալական ապահովագրության» բառերը:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 182.1-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «կամ uոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը փոխարինել «կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 198.2-րդ հոդվածի.

1. 2-րդ մասի «, պարտադիր սոցիալական ապահովագրություն իրականացնող մարմիններ» բառերը փոխարինել «մարմիններ, կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին» բառերով,

2. 3-րդ մասի «կամ պարտադիր սոցիալական ապահովագրություն իրականացնող մարմիններ» բառերը փոխարինել «մարմիններ կամ կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 214-րդ հոդվածի 5-րդ կետի «եւ զբաղվածության ֆոնդի մարմինները, սոցիալական ապահովագրության ֆոնդի մարմինները» բառերը փոխարինել «ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածի 1-ին պարբերություններից հանել «սոցիալական ապահովագրության» բառերը:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 244.3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 244.3. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ

Սույն oրենսգրքի 182.1 հոդվածով եւ 198.2 հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով նախատեuված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը կենuաթոշակներին վերաբերող իրավախախտումների մաuով (բացի հարկային տեuչության մարմինների իրավաuությանը վերապահված գործերից) քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի ղեկավարը, տեղակալները, ինչպես նաեւ տարածքային մարմինների պետերը:»:

ՀՈԴՎԱԾ 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: