Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-14213-03.10.2007-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հունիսի 5-ի ՀՕ-61 օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 5-րդ մասի «ապահովագրության» բառերը փոխարինել «ապահովության» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 17-րդ հոդվածի.

1. «պետական եկամուտների նախարարությունը» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը» բառերով,

2. «ապահովագրության վճարներին» բառերը փոխարինել «ապահովության վճարներին» բառերով,

3. «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը փոխարինել «կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: