Հոդված 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 հու՟նի՟սի 2000 թվականի, ՀՕ-61) 13-րդ հոդվածի 5-րդ կետի «ապահովագրության» կրկնվող բառը փո՟խարինել «ապահովության» բառով:
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածում`
1) «պետական եկամուտների նախարարությունը» բառերը փոխարինել «կառավարությանն առ՟ըն՟թեր հարկային պետական ծառայությունը» բառերով.
2) «ապահովագրության վճարներին» բառերը փոխարինել «ապահովության վճարներին» բառերով.
3) «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բա՟ռերը փոխարինել «կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կա՟ռա՟վարության լիազորած պետական կառավարման մարմնի» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: