Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-14215-03.10.2007-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 4-րդ պարբերության 4-րդ կետի, ինչպես նաեւ 12-րդ եւ 13-րդ պարբերությունների, 5.1-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 7-րդ կետերի, 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի եւ 28-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ապահովագրության վճարների» բառերը փոխարինել «ապահովության վճարների» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածի 13-րդ պարբերության եւ 6-րդ հոդվածի 3-րդ կետի եւ 9-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի «պետական, պարտադիր uոցիալական ապահովագրության եւ համայնքների» բառերը փոխարինել «պետական եւ համայնքների» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 28-րդ հոդվածի.

1. 2-րդ մասի 1-ին կետից հանել «պետական եւ պարտադիր uոցիալական ապահովագրության բյուջեներ» բառերը.

2. 4-րդ մասից հանել «(պարտադիր uոցիալական ապահովագրության բյուջե)» բառերը:

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: