Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հու՟լիսի 2002 թվականի, ՀՕ-407-Ն) 4-րդ հոդվածի չորրորդ պար՟բերության չորրորդ թվարկման, ինչպես նաեւ տասներկուերորդ եւ տասներեքերորդ պարբերությունների, 5.1-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 7-րդ կետերի, 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի եւ 28-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ապահովագրության վճարների» բառերը փոխարինել «ապահովության վճարների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի տասներեքերորդ պարբերության, 6-րդ հոդվածի 3-րդ կե՟տի եւ 9-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի «պետական, պարտադիր uոցիալական ապա՟հո՟վագրության եւ համայնքների» բառերը փոխարինել «պետական եւ համայնքների» բառերով:
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 1-ին կետից հանել «պետական եւ պարտադիր uոցիալական ապահովագրության բյուջեներ» բառերը.
2) 4-րդ մասից հանել «(պարտադիր uոցիալական ապահովագրության բյուջե)» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: