Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-14216-03.10.2007-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետում, 16-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետում եւ 32-րդ հոդվածի 1-ին մասում «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի «ապահովագրություն» բառը փոխարինել «ապահովություն» բառով:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: