Հոդված 1. «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 հունիսի 1994 թվականի, ՀՕ-106) 6-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
«Բռնադատվածների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման
Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ կան բազմաթիվ բռնադատվածների ընտանիքներ, որոնք դեռեւս ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել օգտվել իրենց ընձեռնած այս հնարավորությունից: Ուստի անհրաժեշտ է ընդհանրապես ուժը կորցրած ճանաչել բռնադատվածների նշված իրավունքի իրացման համար նախատեսված ժամկետային սահմանափակումը: