Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-146-09.10.2007-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահuկողության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (24 նոյեմբերի 2004 թվականի, ՀO-135-Ն)  6-րդ հոդվածում՝

1. 1-ին մասում «դրամով» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերը,

2. լրացնել նոր 7-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ՝

«7. Անկանխիկ վճարումներ նախատեսող եւ գրավոր ձեւով կնքված պայմանագրերում գնանշումները կարող են կատարվել արտարժույթով, եթե այդ պայմանագրերը կնքվել են իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռեզիդենտի եւ ոչ ռեզիդենտի միջեւ:»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասում «համար» բառից հետո լրացնել «գնանշումներն ու» բառերը: