ՀՈԴՎԱԾ 1. «Հայաuտանի Հանրապետությունում uտուգումների կազմակերպման եւ անցկացման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (17 մայիuի 2000 թվականի, ՀO-60) 3-րդ հոդվածում՝
1. 2-րդ կետի 2-րդ պարբերությունում «դիլերների» բառից հետո լրացնել «-բրոքերների» բառը.
2. 3-րդ կետում «դիլերների» բառերից հետո լրացնել «-բրոքերների» բառերը:
«Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում է «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ոչ ռեզիդենտների եւ ռեզիդենտների միջեւ կնքված արտարժույթով վճարում նախատեսող գործարքներում գնանշումները արտարժույթով իրականացնելու դրույթ:
Այդ փոփոխության անհրաժեշտությունը կայանում է հետեւյալում՝՝
«Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն ընթացիկ արժութային գործարքների դիմաց անկանխիկ վճարումները եւ կապիտալի շարժի ու ֆինանuական արժութային անկանխիկ գործարքները կարող են իրականացվել նաեւ արտարժույթով իրավաբանական անձանց միջեւ, անհատ ձեռնարկատերերի միջեւ, իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի միջեւ, սակայն այդպիսի գործարքներում նույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն գնանշումները պետք է կատարվեն Հայաստանի Հանրապետության դրամով: Ստացվում է մի իրավիճակ, երբ անձը իրավունք է ունենում վճարումներ կատարել արտարժույթով, սակայն այդպիսի գործարքի մեջ գնանշումները պետք է կատարվեն ՀՀ դրամով:
Պրակտիկայում անելանելի իրավիճակից դուրս գալու համար այդպիսի գործարքներում կողմերը ֆիքսում են ՀՀ դրամի նկատմամբ արտարժույթի փոխարժեք, որպեսզի գործարքը կնքելու պահին եւ վճարում իրականացնելու պահին վճարի չափը համապատասխանի կողմերի իրական կամքին:
Միաժամանակ, նշենք, որ օրենսդրորեն բացակայում է այն դրույթը, թե ինչպես կարելի է արտարժույթով վճարում կատարել, եթե տվյալ գործարքում գործարքի գինը գնանշված է ՀՀ դրամով եւ կողմերը չեն պայմանավորվել արտարժույթի փոխարժեքի վերաբերյալ: Պրակտիկորեն խոչընդոտներ են ստեղծվում այդ գործարքների իրականացման համար: Անհնար է դառնում վճարել արտարժույթ, եթե այդ գործարքում որպես գին նշված է ՀՀ դրամ:
Այդ խնդիրների լուծմանն է ուղղված առաջարկվող փոփոխությունները:
««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հայաuտանի Հանրապետությունում uտուգումների կազմակերպման եւ անցկացման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Պարզեցված հարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Արժեթղթերի շուկայի կարգավորման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հuկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային ազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանցավոր ճանապարհով uտացված եկամուտների oրինականացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառողների գործունեության կասեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունումը պայմանավորված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին ընդունված «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-39-Ն, ՀՀ օրենքի ընդունմամբ: