Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1471-11.10.2007-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997թ. դեկտեմբերի 27-ի ՀՕ -186  օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.14 - 18.19 ենթակետերով. 

18.14 «Արդյունաբերական նշանակության թունավոր նյութերի արտադրություն» լիցենզիա  տալու համար` տարեկան  - բազային տուրքի 100-ապատիկի չափով
18.15 «Արդյունաբերական նշանակության թունավոր նյութերի ներմուծում, արտահանում, առուվաճառք, օգտագործում» լիցենզիա տալու համար` տարեկան  - բազային տուրքի 100-ապատիկի չափով
18.16 «Արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների արտադրություն» լիցենզիա տալու համար` տարեկան   - բազային տուրքի  80-ապատիկի չափով
18.17 «Արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքվորումների ներմուծում, արտահանում, առուվաճառք, օգտագործում» լիցենզիա տալու համար` տարեկան   - բազային տուրքի  80-ապատիկի չափով
18.18 «Պայթեցման աշխատանքների կատարում» լիցենզիա տալու համար` տարեկան   - բազային տուրքի  80-ապատիկի չափով
18.19 «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում, առուվաճառք, օգտագործում» լիցենզիա տալու համար` տարեկան   - բազային տուրքի  80-ապատիկի չափով

Հոդված 2. Օրենքն ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ պայթուցիկ նյութերի շրջանառության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են միայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով, դրանից բխող մի քանի բարդ ընթացակարգերով եւ դեռեւս Խորհրդային հանրապետությունից մնացած մի քանի հրահանգչական ակտերով: Հաշվի առնելով հասարակական եւ պետության համար այդ ոլորտի խիստ վտանգավորությունը` ինչպես նաեւ արտադրության եւ կիրառման տեսանկյունից, այնպես էլ որպես ահաբեկչության միջոց եւ ոլորտի իրավական կարգավորման անհրաժեշտությունը, մշակվել է «Արդյունաբերական նշանակության թունավոր, պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների շրջանառության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրենքը կարգավորում է ՀՀ տարածքում արդյունաբերական նշանակության թունավոր, պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքերի շրջանառության հետ կապված իրավահարաբերությունները. մասնավորապես` թունավոր կամ պայթուցիկ նյութերի վաճառքի, փոխանցելու, ձեռք բերելու եւ տեղափոխելու, պահելու, արտադրության, առեւտրի, հաշվառման, օգտագործման եւ ոչնչացման հետ կապված իրավահարաբերությունները: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն նպատակ ունի սահմանել լիցենզավորման ենթակա տվյալ գործունեությամբ զբաղվելու` օրենքով սահմանված պետական տուրքի իրատեսական դրույքաչափ:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն նպատակ ունի ելնելով պետության եւ հասարակության անվտանգության շահերից գործունեության որոշ տեսակներ դարձնել լիցենզավորման ենթակա, դրանց նկատմամբ պետության կողմից վերահսկողություն իրականացնելու համար: