Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1471-11.10.2007-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997թ. դեկտեմբերի 27-ի ՀՕ -186  օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.14 - 18.19 ենթակետերով.
 
18.14 «Արդյունաբերական նշանակության թունավոր նյութերի արտադրություն» լիցենզիա  տալու համար` տարեկան - բազային տուրքի 100-ապատիկի չափով
18.15 «Արդյունաբերական նշանակության թունավոր նյութերի ներմուծում, արտահանում, առուվաճառք, օգտագործում» լիցենզիա տալու համար` տարեկան - բազային տուրքի 100-ապատիկի չափով
18.16 «Արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների արտադրություն» լիցենզիա տալու համար` տարեկան - բազային տուրքի  80-ապատիկի չափով
18.17 «Արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքվորումների ներմուծում, արտահանում, առուվաճառք, օգտագործում» լիցենզիա տալու համար` տարեկան - բազային տուրքի 80-ապատիկի չափով
18.18 «Պայթեցման աշխատանքների կատարում» լիցենզիա տալու համար` տարեկան - բազային տուրքի 80-ապատիկի չափով
18.19 «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում, առուվաճառք, օգտագործում» լիցենզիա տալու համար` տարեկան - բազային տուրքի  80-ապատիկի չափով
  
Հոդված 2. Օրենքն ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: