Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1472-11.10.2007-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայատանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «Անվտանգության բնագավառ» բաժնի.

1. 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
 
1.  արդյունաբերական նշանակու՟թյան պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների արտադրություն  ՀՀԿ   Բ   -   -   -   Ո   -   Վ 

2. 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
2. արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքվորումների ներմուծում, արտահանում, առուվաճառք, օգտագործում  ՀՀԿ   Բ   -   -   -   Ո   -   Վ 

3. 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
4. հրագործական  ապրանքների արտադրություն, ներմուծում,  առուվաճառք, օգտագործում  ՀՀԿ  Բ   -   -   -   Ո   -   - 

4. «Անվտանգության բնագավառ» բաժինը լրացնել նոր` 11 եւ 12 կետերով հետեւյալ բովանդակությամբ.
 
11. արդյունաբերական նշանակության թունավոր նյութերի արտադրություն  ՀՀԿ  Բ    -   -   -   Ո   -   Վ 
12. արդյունաբերական նշանակության թունավոր նյութերի ներմուծում, արտահանում, առուվաճառք, օգտագործում ՀՀԿ  Բ  -  -  -   Ո  -  Վ

Հոդված 2. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված լիցենզիաների վրա:

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում օրենքի հրապարակումից վեց ամիս հետո:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ պայթուցիկ նյութերի շրջանառության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են միայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով, դրանից բխող մի քանի բարդ ընթացակարգերով եւ դեռեւս Խորհրդային հանրապետությունից մնացած մի քանի հրահանգչական ակտերով: Հաշվի առնելով հասարակական եւ պետության համար այդ ոլորտի խիստ վտանգավորությունը` ինչպես նաեւ արտադրության եւ կիրառման տեսանկյունից, այնպես էլ որպես ահաբեկչության միջոց եւ ոլորտի իրավական կարգավորման անհրաժեշտությունը, մշակվել է «Արդյունաբերական նշանակության թունավոր, պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների շրջանառության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրենքը կարգավորում է ՀՀ տարածքում արդյունաբերական նշանակության թունավոր, պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքերի շրջանառության հետ կապված իրավահարաբերությունները. մասնավորապես` թունավոր կամ պայթուցիկ նյութերի վաճառքի, փոխանցելու, ձեռք բերելու եւ տեղափոխելու, պահելու, արտադրության, առեւտրի, հաշվառման, օգտագործման եւ ոչնչացման հետ կապված իրավահարաբերությունները: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն նպատակ ունի սահմանել լիցենզավորման ենթակա տվյալ գործունեությամբ զբաղվելու` օրենքով սահմանված պետական տուրքի իրատեսական դրույքաչափ:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն նպատակ ունի ելնելով պետության եւ հասարակության անվտանգության շահերից գործունեության որոշ տեսակներ դարձնել լիցենզավորման ենթակա, դրանց նկատմամբ պետության կողմից վերահսկողություն իրականացնելու համար: