Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1472-11.10.2007-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայատանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «Անվտանգության բնագավառ» բաժնի.

1.1-ինկետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
 
1. արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութերի եւ պայթեցման
սարքավորումների արտադրություն
ՀՀԿ Բ - - - Ո -  Վ

2. 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
2. արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութերի եւ պայթեցման
սարքվորումների ներմուծում, արտահանում, առուվաճառք, օգտագործում
ՀՀԿ Բ - - - Ո - Վ

3. 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
4. հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում, առուվաճառք, օգտագործում ՀՀԿ Բ - - - Ո - -
 
4. «Անվտանգության բնագավառ» բաժինը լրացնել նոր` 11 եւ 12 կետերով հետեւյալ բովանդակությամբ.
 
11. արդյունաբերական նշանակության թունավոր նյութերի արտադրություն ՀՀԿ Բ - - - Ո - Վ
12. արդյունաբերական նշանակության թունավոր նյութերի ներմուծում, արտահանում, առուվաճառք, օգտագործում ՀՀԿ Բ - - - Ո - Վ

Հոդված 2. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված լիցենզիաների վրա:

Հոդված 3.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում օրենքի հրապարակումից վեց ամիս հետո: