Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 հոկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-258) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` «ե» կետով.
«ե) պաշտպանության հանրապետական գործադիր մարմնում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձինք՝ նրանց վրա տարածվում են սույն օրենքի 6-28 հոդվածներով, 30 հոդվածի չորրորդ մասով (երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում տրվող դրամական օգնությունը), 33-34 հոդվածներով, 37 հոդվածի երրրորդ մասի «ա» կետով, 38-40 հոդվածներով նախատեսված դրույթները»: