Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-149-15.10.2007-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (16.09.1998թ. N ՀՕ-250, այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի չորրորդ պարբերությունում «լրացած» բառը փոխարինել «լրացող» բառով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Զինվորական ծառայության ընթացքում դատապարտված եւ ազատազրկման ձեւով պատիժ կրած անձինք պարտավոր են պատժի կրումից ազատվելու պահից յոթնօրյա ժամկետում ներկայանալ հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ:»:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «տարեկան» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի)» բառերը, իսկ «առաջին» բառից առաջ լրացնել «մինչեւ 35 տարեկան» բառերը,

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Նախկինում ազատազրկման դատապարտված եւ ազատազրկման վայրում երեք տարուց պակաս ժամկետով պատիժ կրած անձանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կամ պահեստազորում հաշվառելու որոշում ընդունում է պաշտպանության նախարարը:»:

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի՝

1) առաջին նախադասությունում «օրենքով» բառը փոխարինել «հոդվածով» բառով,

2) երկրորդ նախադասությունում «, բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի» բառերը հանել:

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Կրթությունը շարունակելու համար պարտադիր զինվորական  ծառայության զորակոչից տարկետում uտացած անձինք պարտադիր զինվորական ծառայության են կանչվում մինչեւ 27 տարեկան դառնալը, բացառությամբ պետական պատվերով պետական գիտակրթական համակարգի, միջպետական եւ միջգերատեuչական համաձայնագրերով oտարերկրյա պետությունների կամ սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում աuպիրանտուրայում uովորողների, ինպես նաեւ դատական դպրոցի ունկնդիրների, որոնց տարկետում տրվում է մինչեւ ուսման ավարտը: Եթե նշված անձինք ուսումն ավարտում են 27 տարեկանից բարձր տարիքում՝ պարտադիր զինվորական ծառայության են կանչվում ասպիրանտուրան ավարտելուն հաջորդող զորակոչի ընթացքում:»:

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված ասպիրանտուրայում կամ դատական դպրոցում սովորելու կապակցությամբ տարկետում ստացած եւ 27 տարեկանից բարձր տարիքում ուսումն ավարտած զորակոչիկներին առողջական վիճակի պատճառով բուժման նպատակով տարկետում կարող է տրվել 1 անգամ՝ մինչեւ 6 ամիս ժամկետով, իսկ պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչելու դեպքում՝ մինչեւ 1 տարի ժամկետով: Տարկետման ժամկետը լրանալուց հետո զորակոչիկը բժշկական քննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար եւ զորակոչվում է զինվորական ծառայության, կամ ճանաչվում է խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ հաշվառվում պահեuտազորում, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ հանվում զինվորական հաշվառումից:»:

Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի առաջին պարբերությունում «զինվորական» բառից հետո լրացնել «կամ այլընտրանքային» բառերը,

2) 1-ին մասը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«- սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դիմաց օրենքով սահմանված կարգով վճարներ կատարած քաղաքացիները,»:

Հոդված 8. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Առաջին եւ երկորդ կարգի պահեստազորը բաժանվում է տարիքային երկու խմբի՝

- առաջին խումբ՝ մինչեւ 45 տարեկան,

- երկրորդ խումբ՝ 45-ից մինչեւ 50 տարեկան:»:

Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: