Armenian ARMSCII Armenian
Կ-149-15.10.2007-ՊԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (16 սեպտեմբերի 1998 թվականի,  ՀՕ-250, այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի չորրորդ պարբերությունում «լրացած» բառը փոխարինել «լրացող» բառով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Զինվորական ծառայության ընթացքում դատապարտված եւ ազատազրկման ձեւով պատիժ կրած անձինք պարտավոր են պատժի կրումից ազատվելու պահից յոթնօրյա ժամկետում ներկայանալ հաշվառման (հաշվառում չունեցողները՝  փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ:»:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «տարեկան» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի)» բառերով, իսկ «առաջին» բառից առաջ լրացնել «մինչեւ 35 տարեկան» բառերով.

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Նախկինում ազատազրկման դատապարտված եւ ազատազրկման վայրում երեք տարուց պակաս ժամկետով պատիժ կրած անձանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կամ պահեստազորում հաշվառելու կարգը սահմանում է պաշտպանության նախարարը:»:

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասում՝

1) առաջին նախադասության «օրենքով» բառը փոխարինել «հոդվածով» բառով.

2) երկրորդ նախադասության «, բացառությամբ սույն օրենքի 14 հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքի» բառերը հանել:

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Կրթությունը շարունակելու համար պարտադիր զինվորական  ծառայության զորակոչից տարկետում uտացած անձինք պարտադիր զինվորական ծառայության են կանչվում մինչեւ 27 տարեկան դառնալը, բացառությամբ պետական պատվերով պետական գիտակրթական համակարգի, միջպետական եւ միջգերատեuչական համաձայնագրերով oտարերկրյա պետությունների կամ սույն օրենքի 16 հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքում աuպիրանտուրայում uովորողների, ինչպես նաեւ դատական դպրոցի ունկնդիրների, որոնց տարկետում տրվում է մինչեւ ուսման ավարտը: Եթե նշված անձինք ուսումն ավարտում են 27 տարեկանից բարձր տարիքում, ապա պարտադիր զինվորական ծառայության են կանչվում ասպիրանտուրան ավարտելուն հաջորդող զորակոչի ընթացքում:

Սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա պահեստազորի առաջին խմբի սպաները, որոնք ավարտել են ասպիրանտուրան կամ ունեն գիտական աստիճան, պարտադիր զինվորական ծառայության են կանչվում ըստ իրենց մասնագիտացումների:»:

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն օրենքի 14 հոդվածի չորրորդ մասով նախատեսված ասպիրանտուրայում կամ դատական դպրոցում սովորելու կապակցությամբ տարկետում ստացած եւ 27 տարեկանից բարձր տարիքում ուսումն ավարտած զորակոչիկներին առողջական վիճակի պատճառով բուժման նպատակով տարկետում կարող է տրվել 1 անգամ՝ մինչեւ 6 ամիս ժամկետով, իսկ պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչելու դեպքում՝ մինչեւ 1 տարի ժամկետով: Տարկետման ժամկետը լրանալուց հետո զորակոչիկը բժշկական քննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար եւ զորակոչվում զինվորական ծառայության, կամ ճանաչվում է խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ հաշվառվում պահեuտազորում, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ հանվում զինվորական հաշվառումից:»:

Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը «զինվորական» բառից հետո լրացնել «կամ այլընտրանքային» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«-սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դիմաց օրենքով սահմանված կարգով վճարներ կատարած քաղաքացիները»:

Հոդված 8. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Առաջին եւ երկրորդ կարգի պահեստազորը բաժանվում է տարիքային երկու խմբի՝

- առաջին խումբ՝ մինչեւ 45 տարեկան,

- երկրորդ խումբ՝ 45-ից մինչեւ 50 տարեկան:»:

Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: