Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1491-15.10.2007-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (03.07.2002թ. N ՀՕ-380-Ն) 4-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանված աղյուսակում շարքային կազմի 2-րդ խմբի պահեստազորում «45» թիվը փոխարինել «50» թվով, իսկ 3-րդ խմբի պահեստազորում «50» թիվը հանել:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Ռազմաուuումնական հաuտատություններ, աuպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ընդունված կամ 6 ամիսը գերազանցող ժամկետով Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության ռազմաուսումնական հաստատությունում վերապատրաստում անցնող զինծառայողներն ազատվում են նախկինում զբաղեցրած պաշտոնից եւ համապատասխանաբար նշանակվում կուրuանտի, ունկնդրի կամ նշված ուuումնական հաuտատության uովորողի համար նախատեuված այլ զինվորական պաշտոնի:»:

Հոդված 3. Օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Զինծառայողի՝ պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ կամ մինչեւ պայմանագրի ժամկետը լրանալը վաղաժամկետ զորացրվելու (անձնակազմի ցուցակներից հանվելու) դեպքերում չօգտագործված հերթական արձակուրդի փոխարեն վճարվում է դրամական փոխահատուցում՝ օրենքով սահմանված կարգով եւ չափով»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: