Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (6-ը դեկտեմբերի 1985թ.) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 213.1 հոդվածով.
«Հոդված 213.1 Վարժական հավաքներից, հրամանատարաշտաբային, շտաբային վարժանքներից կամ զորախաղերից խուսափելը
1. Պահեստազորում հաշվառված զինապարտ քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելը, որը կատարվել է զինկոմիսարիատի կողմից տրված ծանուցագրում նշված ժամկետում առանց հարգելի պատճառների զինկոմիսարիատ չներկայանալու ձեւով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Պահեստազորում հաշվառված զինապարտ քաղաքացիների կողմից հրամանատարաշտաբային, շտաբային վարժանքներից կամ զորախաղերից խուսափելը, որը կատարվել է զինկոմիսարիատի կողմից տրված ծանուցագրում նշված ժամկետում առանց հարգելի պատճառների զինկոմիսարիատ չներկայանալու ձեւով`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: