ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության (1999 թվականի փետրվարի 5-ի) ընտրական օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 14-րդ հոդվածի 5-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Դատարանը կայացնում է վճիռ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:»
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ կետում «հնգoրյա ժամկետում, իuկ քվեարկությանը նախորդող 5 oրվա ընթացքում` անհապաղ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 40-րդ հոդվածի
1. 3-րդ կետից հանել «վերաքննիչ» բառը:
2. 9-րդ կետում «տեղական ինքնակառավարման մարմինների» բառերը փոխարինել «համայնքի ավագանու» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի եւ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի, ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 3-րդ հոդվածի եւ 6-րդ գլխի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1800-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի 60-րդ, կետի պահանջներով եւ նպատակ ունի կարգավորելու վարչական դատարանում եւ վճռաբեկ դատարանում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմին՟ների ու դրանց պաշտոնատար անձանց անհատական որոշումների, գործողություն՟ների կամ ան՟գործության դեմ ֆիզիկական եւ իրավա՟բանական անձանց դատական պաշտ՟պանության իրավունքի իրականացման կարգը:
Նախագծով սահմանվում են նաեւ վարչական դատարան դիմելու իրավունքին, դատավարական իրավունակությանը եւ դատավարական գործունակությանը, վարչական դատավարության սկզբունքներին, վարչական դատավարության լեզվին, գործերի առարկայական ընդդատությանը, գործերի միանձնյա եւ կոլեգիալ քննությանը, վարչական դատավարության մասնակիցները, կողմերի իրավունքները եւ պարտա՟կանու՟թյունները, դատավարական իրավահաջորդությանը, վարչական դատարանում ներկայացուցիչների միջոցով հանդես գալուն, ապացույցների հետազոտման առարկայի, ապացույցների տեսակների, փորձագետ հրավիրելու, դատարանի կողմից փորձագետ նշանակելու,գրավոր ապացույցների, դատավարական ժամկետներին, դատական ծախսերին, դատական ծանուցումներին, գործ հարուցելու հիմքերին եւ հայցի տեսակներին, գործի վարույթը կասեցնելուն եւ կարճելուն, հայցադիմումի ընդունմանը, հայցադիմումը վերադարձնելուն, հայցադիմումի ընդունումը մերժելուն, գործը դատաքննության նախապատրաստելուն, հայցի ապահովմանը, վարչական դատարանում դատաքննությանը, արագացված դատաքննությանը, վարչական դատարանի վճռին եւ որոշմանը, դատական նիստի արձանագրմանը, վճռաբեկ դատարանում վարչական գործերի վարույթին, վճռաբեկ դատարանի կողմից բեկանված վճիռներով գործերի նոր քննությանը, վարչական դատարանի որոշումների դեմ բերված բողոքների քննությանը, վճիռների եւ որոշումների վերանայմանը նոր երեւան եկած հանգամանքներով եւ նոր հանգամանքներով, հատուկ վարույթներին, նորմատիվ իրավական ակտերի իրավա՟չափու՟թյունը վիճարկելու վերաբերյալ գործերին, ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի վարույթին, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի վարույթին, վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթին, նոտարական գործողությունների վիճարկման վերաբերյալ գործերի վարույթին վերաբերվող դրույթներ: