ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության (1998 թվականի հունիսի17-ի) քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի.
1. 1-ին կետի առաջին պարբերությունում «սույն օրենսգրքով» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով» բառերը:
2. 1-ին կետի երկրորդ պարբերությունում «Այլ օրենքներում» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում կամ» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«2. Արդարադատություն իրականացնելիu` դատավորներն անկախ են եւ ենթարկվում են միայն oրենքին: Դատավորների անկախության երաշխիքները սահմանվում են Սահմանադրությամբ եւ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«ՀՈԴՎԱԾ 7. ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒՆ
1. Հայաստանի Հանրապետությունում դատավարությունը տարվում է հայերեն:
2. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալ իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը:»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության «նիստում» բառից հետո լրացնել «, բացառությամբ որդեգրման գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասի հրապարակման դեպքերի: Որդեգրման գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասը կարող է հրապարակվել միայն որդեգրողի համաձայնությամբ:» բառերը:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ .
«ՀՈԴՎԱԾ 13. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ
Դատարանը քաղաքացիական գործերով կայացնում է վճիռներ, որոշումներ եւ արձակում վճարման կարգադրություններ (այսուհետ` դատական ակտեր):»:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 2-րդ գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 2. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 15. ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ
1. Քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են ընդհանուր իրավասության դատարանին, բացառությամբ քաղաքացիական դատարանների քննությանն ընդդատյա գործերի:
ՀՈԴՎԱԾ 16. ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ
1. Քաղաքացիական դատարանին ընդդատյա են հետեւյալ գործերը`
1) սնանկության գործերը.
2) նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող հայցագին ունեցող քաղաքացիական գործերը.
3) գործարքների անվավերության, լուծման եւ փոփոխման վերաբերյալ վեճերը.
4) մտավոր սեփականության իրավահարաբերություններում ծագող վեճերը.
5) իրավաբանական անձի եւ նրա մասնակցի, իրավաբանական անձի մասնակիցների, իրավաբանական անձի կամ նրա մասնակցի եւ իրավաբանական անձի պաշտոնատար անձի (անձանց) միջեւ ծագող վեճերը (կորպորատիվ վեճեր).
6) պատվի, արժանապատվության, գործարար համբավի հետ կապված գործերը.
7) ըստ ներկայացնողի կամ օրդերային կորցրած արժեթղթերով հավաստված իրավունքները վերականգնելու հետ կապված գործերը:
ՀՈԴՎԱԾ 17. ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻ ՔԱՆԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
1. Միմյանց հետ կապված մի քանի պահանջներով վեճերը, եթե այդ պահանջներն ընդդատյա են տարբեր դատարանների, ապա բոլոր պահանջներն ընդդատյա են քաղաքացիական դատարանին:
ՀՈԴՎԱԾ 18. ՎԵՃԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՏՐԻԲՈՒՆԱԼԻ ԼՈՒԾՄԱՆԸ
1.Դատարանին ընդդատյա վեճը` մինչեւ գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելը, կողմերի համաձայնությամբ կարող է հանձնվել արբիտրաժային տրիբունալի լուծմանը:»:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 19-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«ՀՈԴՎԱԾ 19. ԳՈՐԾԵՐԻ ՄԻԱՆՁՆՅԱ ԵՎ ԿՈԼԵԳԻԱԼ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Ընդհանուր իրավասության դատարանում գործերը քննվում են դատավորի կողմից՝ միանձնյա:
2. Քաղաքացիական դատարանում քաղաքացիական գործերը քննվում են դատավորի կողմից՝ միանձնյա:
3. Քաղաքացիական դատարանում սնանկության գործերը վարվում են դատավորի կողմից՝ միանձնյա:
4. Գործերը միանձնյա քննելիս դատավորը հանդես է գալիս որպես դատարան:
5. Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քաղաքացիական դատարանում (այսուհետ` վերաքննիչ դատարան) գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, այլ դատական ակտերի դեմ բողոքը՝ միանձնյա:
6. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի (այսուհետ` վճռաբեկ դատարան) քաղաքացիական եւ վարչական պալատը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ` պալատի նախագահի եւ պալատի դատավորների կազմով:
7. Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները վճռաբեկ դատարանը քննում է կոլեգիալ` վճռաբեկ դատարանի կազմով:
8. Որեւէ դատավոր իրավունք չունի ձեռնպահ մնալ քվեարկելուց: Նիuտում նախագահողը քվեարկում է վերջինը:
9. Մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնվող դատավորն իրավունք ունի չստորագրել դատական ակտը, սակայն այդ դեպքում պարտավոր է գրավոր շարադրել իր հատուկ կարծիքը:
10. Հատուկ կարծիքը կարող է վերաբերել դատական ակտի ինչպեu եզրափակիչ, այնպեu էլ պատճառաբանական մաuին:
11. Հատուկ կարծիքը ստորագրվում եւ կնքվում է դատավորի կողմից ու կցվում է գործին։
12. Դատական նիստում դատական ակտի հրապարակման ժամանակ հայտարարվում է հատուկ կարծիքի առկայության մասին, սակայն հատուկ կարծիքը չի հրապարակվում:
13. Հատուկ կարծիքը տրամադրվում է գործին մասնակցող անձանց։»:
ՀՈԴՎԱԾ 8. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 20-րդ հոդվածը:
ՀՈԴՎԱԾ 9.
Օրենսգրքի 4-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 4. ԴԱՏԱՎՈՐԻ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԸ»
ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգրքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 21. ԴԱՏԱՎՈՐԻ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԸ»
1. Դատավորի ինքնաբացարկի հիմքերը սահմանվում են ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածով:
2. Դատավորն ինքնաբացարկ է հայտնում իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ: Գործին մասնակցող անձը նման միջնորդություն կարող է ներկայացնել, իսկ դատավորը ինքնաբացարկ կարող է հայտնել միայն մինչեւ դատաքննության սկսվելը, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը կապացուցի, իսկ դատավորը կհիմնավորի, որ ինքնաբացարկի հիմքն իրեն հայտնի է դարձել դատաքննությունն սկսվելուց հետո եւ մինչ այդ չէր կարող հայտնի լինել: Ամեն դեպքում միջնորդությունը կարող է ներկայացվել կամ ինքնաբացարկը կարող է հայտնվել միայն մինչեւ դատաքննության ավարտը:»:
ՀՈԴՎԱԾ 11. Օրենսգրքի 22-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 22. ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Սույն Օրենսգրքի 21-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել: Ինքնաբացարկը պետք է լինի պատճառաբանված:
2. Դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդությունը ներկայացվում է գրավոր, որում շարադրվում են դրա հիմքերը:
3. Նույն հիմքով դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդություն կրկին ներկայացնել չի թույլատրվում։»:
ՀՈԴՎԱԾ 12. Օրենսգրքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 23. ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու դեպքում գործի քննությունը ընդհատվում է մինչեւ այդ հարցի լուծումը: Նիստը կարող է ընդհատվել ոչ ավելի քան երեք օրով։
2.Նույն հիմքով հայտնված ինքնաբացարկի միջնորդությունը չի քննարկվում:
3. Հայտնված ինքնաբացարկի միջնորդության քննության արդյունքներով դատավորը կամ ինքնաբացարկ է հայտնում կամ կայացնում է որոշում միջնորդությունը մերժելու մասին: Այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ:»:
ՀՈԴՎԱԾ 13. Օրենսգրքի 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 24. ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
1. Դատավորի ինքնաբացարկի դեպքում դատական նիստը հայտարարվում է փակված։ Դատավորի ինքնաբացարկի դեպքում դատավորը փոխարինվում է նույն դատարանի մեկ այլ դատավորով:
2. Ինքնաբացարկի արդյունքում փոխարինված դատավորը կամ նորացված դատական կազմը գործի քննությունն իրականացնում է սկզբից։»:
ՀՈԴՎԱԾ 14. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 25-րդ եւ 26-րդ հոդվածները:
ՀՈԴՎԱԾ 15. Օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ:
«1. Եթե գործով քննությունն իրականացվում է դատաքննության նախապատրաստության փուլով, ապա հայցվորն իրավունք ունի փոխել հայցի հիմքը եւ առարկան, ավելացնել կամ նվազեցնել հայցային պահանջների չափը մինչեւ առաջին ատյանի դատարանում գործով դատաքննության սկսվելը: Հայցվորը հայցից կարող է հրաժարվել առաջին ատյանի դատարանում մինչեւ դատաքննության ավարտը:»:
ՀՈԴՎԱԾ 16. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Դատախազը պետության գույքային շահերի պաշտպանության հայց է հարուցում «Դատախազության մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում:»:
ՀՈԴՎԱԾ 17. Օրենսգրքի 40-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 40. ԱՆՁԻՆՔ ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ԼԻՆԵԼ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
1. Առաջին ատյանի դատարանում եւ վերաքննիչ դատարանում ներկայացուցիչ կարող է լինել ցանկացած քաղաքացի, որն ունի դատարանում գործը վարելու պատշաճ ձեւակերպված լիազորություն:
2. Վճռաբեկ դատարանում ներկայացուցիչ կարող է լինել վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ փաստաբանը:»:
ՀՈԴՎԱԾ 18. Օրենսգրքի 41-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 41. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
1. Քաղաքացու տված լիազորագիրը վավերացնում է նոտարը կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։ Փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձեւով եւ վավերացման ենթակա չէ:
2. Կազմակերպության անունից լիազորագիրը տրվում է նրա գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ կազմակերպությունը առանց լիազորագրի ներկայացնելու իրավասություն ունեցող անձի ստորագրությամբ՝ կազմակերպության կնիքի դրոշմամբ։
3. Դատական նիստին ներկայացուցչի հետ մասնակցող կողմն իրավունք ունի իր ներկայացուցչի լիազորությունները հաստատել դատարանի առջեւ՝ գրավոր սահմանելով վերջինիս լիազորությունների ծավալը:
4. Օրինական ներկայացուցչի լիազորությունները հաստատվում են իր կարգավիճակը հավաստող փաստաթղթով:»:
ՀՈԴՎԱԾ 19. Օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Օրինական ներկայացուցիչները եւ ի պաշտոնե ներկայացուցչություն իրականացնող անձինք կարող են դատարանում գործը վարելը հանձնարարել իրենց կողմից որպես ներկայացուցիչ ընտրված մեկ այլ անձի:»:
ՀՈԴՎԱԾ 20. Օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Դատարանը վկա կանչում է կողմի միջնորդությամբ: Վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս պետք է նշվի այն փաստը, որի վերաբերյալ վկան պետք է հարցաքննվի, ինչպես նաեւ վկայի անունը, հասցեն, որով նա պետք է կանչվի դատարան: Բացառիկ դեպքերում դատարանը կարող է վկա կանչել իր նախաձեռնությամբ:»:
ՀՈԴՎԱԾ 21. Օրենսգիրքը լրացնել 44.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.
«ՀՈԴՎԱԾ 44.1 ՈՐՊԵՍ ՎԿԱ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
1. Որպես վկա չեն կարող հարցաքննվել՝
1) ներկայացուցիչները կամ պաշտպանները՝ այն փաստական հանգամանքների առնչությամբ, որոնք նրանց հայտնի են դարձել իրենց վստահորդին իրավաբանական ծառայություններ մատուցելիս,
2) մարդու իրավունքների պաշտպանը` գործի այն փաստական հանգամանքների առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել իր պարտականությունները կատարելիս,
3) դատավորները` որեւէ գործի լուծման վերաբերյալ քննարկումների առնչությամբ,
4) ձեռնադրված հոգեւորական-խոuտովանահայրը գործի այն հանգամանքների մաuին, որոնք նրան հայտնի են դարձել խոuտովանության ժամանակ:
2. Դատարանում որպես վկա ցուցմունք տալուց որոշակի հարցերին չպատասխանելու իրավունք ունեն.
1) ամուսինները կամ նրանց հետ արյունակցական մինչեւ` 2-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձինք` միմյանց դեմ ցուցմունք տալու դեպքում: Սույն օրենքի իմաստով անձի հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը եւ եղբայրները: Անձի հետ արյունակցական կապի մինչեւ 2-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաեւ վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք.
2) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները՝ գործի փաստական հանգամանքներին վերաբերող այն տեղեկությունների առնչությամբ, որոնցով կարող է բացահայտվել այդ տեղեկությունների աղբյուրը:»:
ՀՈԴՎԱԾ 22. Օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի 4 ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով.»:
ՀՈԴՎԱԾ 23. Օրենսգրքի 48-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 48. ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
«1. Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր կողմից վկայակոչված փաստերը:
2. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշվում են դատարանի կողմից, գործին մասնակցող անձանց պահանջների եւ առարկությունների հիման վրա:
3. Եթե կողմը հրաժարվում է (խուսափում է) պատասխանել դատարանի կամ դատավարության մասնակիցների հարցերին, կամ ցուցմունքներ տալ դատարանին, ապա դատարանը մյուս կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է անհիմն համարել կողմի հրաժարվելը (խուսափելը) ցուցմունքներից եւ պատասխանից, իսկ գործի այն փաստական հանգամանքները, որոնց վերաբերյալ կողմը հրաժարվում (խուսափում) է ցուցմունք կամ պատասխան տալուց, համարել ապացուցված: Ամեն դեպքում պատասխանից կամ ցուցմունքից դատարանի կողմից որպես անհիմն գնահատված հրաժարումը (խուսափումը) մեկնաբանվում է ի վնաս հրաժարվողի (խուսափողի):
4. Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ մինչեւ դատաքննությունը պարտավոր է գործին մասնակցող մյուս անձանց առջեւ բացահայտել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների եւ առարկությունների ապացուցման հիմք, եթե այլ բան նախատեսված չէ սույն Օրենսգրքով:
5. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն հղում կատարել միայն այն ապացույցների վրա, որոնց հետ գործին մասնակցող մյուս անձինք սույն Օրենսգրքով սահմանված կարգով ծանոթացել են նախօրոք:
6. Եթե բոլոր ապացույցների հետազոտման արդյունքում վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետեւանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
7. Կողմերն իրավունք չունեն ոչնչացնել կամ թաքցնել որեւէ ապացույց, կամ այլ եղանակով խոչընդոտել դրա հետազոտմանը եւ գնահատմանը՝ դատավարության մյուս կողմի համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը եւ ներկայացնելը։ Նման փաստերի առկայության դեպքում դատարանը խոչընդոտող կողմի վրա է դնում հակառակի ապացուցման պարտականությունը:
8. Դատաքննությունը սկսվելուց հետո գործին մասնակցող անձի կողմից ներկայացված լրացուցիչ ապացույցներն ընդունվում են դատարանի կողմից, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է մինչեւ դատաքննությունը սկսվելը նման ապացույցի ներկայացման անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։ Եթե գործին մասնակցող մյուս անձինք նախապես ստացած չեն լինում դատաքննության ընթացքում ներկայացված լրացուցիչ ապացույցը, ապա դատարանը պարտավոր է գործին մասնակցող անձանց տրամադրել ողջամիտ ժամկետ ապացույցին ծանոթանալու համար։»:
ՀՈԴՎԱԾ 24.
1. Օրենսգրքի 51-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 51. ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱԲԵՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
1. Գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
2. Այն ապացույցները, որոնք անհրաժեշտ չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար, վերաբերելի չեն եւ դատարանի կողմից հանվում են ապացույցների կազմից:»:
ՀՈԴՎԱԾ 25. Օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1.Հանրահայտ հանգամանքներն ապացուցման կարիք չունեն:
2. Նախկինում քննված քաղաքացիական գործով oրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաuտատված հանգամանքները նույն անձանց միջեւ դատարանում այլ գործ քննելիu կրկին չեն ապացուցվում:»:
ՀՈԴՎԱԾ 26. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին կետից հետո լրացնել 1.1.-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«1.1.Գրավոր ապացույց թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը արվում է այն փաստի մատնանշմամբ, որը կողմը ցանկանում է ապացուցել, եւ ապացույցի ներկայացմամբ:»:
ՀՈԴՎԱԾ 27. Օրենսգրքի 56-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 56. ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ
1. Իրեղեն ապացույցներ են առարկաները, որոնք իրենց արտաքին տեսքով, ներքին հատկություններով, գտնվելու վայրով կամ այլ հատկանիշներով կարող են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների հաստատման միջոց դառնալ: Իրեղեն ապացույցներ են նաեւ լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները:»:
ՀՈԴՎԱԾ 28. Օրենսգրքի 60-րդ հոդվածը`
1. 2-րդ կետի «ընթացքում» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ նշել այն մասնագիտացված փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որոնց դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը:» բառերը:
2. 5-րդ կետի «որոշում» բառից հետո լրացնել «, որում նշում է` դատարանի անվանումը, փորձաքննություն նշանակելու ամսաթիվը, գործի անվանումը, փորձաքննության անվանումը, փորձագետին առաջադրվող հարցերը, փորձագետի անուն-ազգանունը կամ մասնագիտացված փորձագիտական հաստատության անվանումը, որոնց հանձնարարվում է փորձաքննության կատարումը, փորձագետին տրամադրված նյութերը (փաստաթղթերը), անհրաժեշտության դեպքում` դրանց հետ վարվելու պայմանները:» բառերը:
3. լրացնել 7-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«7. Փորձագետի միջոցով իրականացվող ապացուցման նկատմամբ կիրառվում են վկայի միջոցով իրականացվող ապացուցման կանոնները:»:
ՀՈԴՎԱԾ 29. Օրենսգիրքը լրացնել 61.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.
«ՀՈԴՎԱԾ 61.1 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Փորձաքննությունն անցկացվում է մասնագիտացված փորձագիտական հաստատությունների աշխատակիցների կողմից կամ դատարանի որոշմամբ որպես փորձագետ նշանակված այլ մասնագետների կողմից:
2. Դատարանը կարող է նշանակել միեւնույն կամ տարբեր մասնագիտություններ ունեցող մեկից ավելի փորձագետներ: Փորձագետներն իրավունք ունեն խորհրդակցել միմյանց հետ եւ ընդհանուր հետեւությունների գալու դեպքում` տալ միասնական եզրակացություն: Այն փորձագետները, որոնք համաձայն չեն միասնական եզրակացության հետ, ներկայացնում են առանձին եզրակացություն:
3. Դատարանը` ելնելով գործի քննության շահերից` իր նախաձեռնությամբ, ինչպես նաեւ դատավարության մասնակիցների միջնորդությամբ կարող է արգելել փորձագետների շփումը միմյանց հետ եւ նրանց կողմից միասնական եզրակացություն ներկայացնելը:
4. Փորձաքննությունն անցկացվում է դատարանում կամ դատարանից դուրս` կախված փորձաքննության բնույթից եւ հետազոտվող նյութերի (փաստաթղթերի)` դատարան բերելու հնարավորությունից:
5. Եթե փորձագետ է նշանակվել փորձագիտական հաստատությունում տվյալ տեսակի փորձաքննություններ կատարելու համար նշանակված անձը, նա պարտավոր է կատարել պահանջվող փորձաքննությունը: Փորձագետը պարտավոր է անհապաղ ստուգել հանձնարարված փորձաքննությունը իր մասնագիտական ոլորտին պատկանելու փաստը եւ այն առանց լրացուցիչ փորձագետների ներգրավման կատարելու հնարավորությունը: Նշված փաստի կամ հնարավորության բացակայության դեպքում փորձագետը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել դատարանին: Փորձագետը իրեն հանձնարարված փորձաքննությունը չի կարող վերահանձնարարել այլ անձի: Եթե փորձագետին փորձաքննություն իրականացնելիս օգնություն է ցուցաբերում այլ անձ, բացառությամբ երկրորդական բնույթի օժանդակ գործառույթներ իրականացնող անձանց, փորձագետը պարտավոր է դատարանին հայտնել նրա անունը եւ նրա կողմից իրականացված աշխատանքի ծավալը:
6. Եթե փորձաքննությունն անցկացվում է մասնագիտացված փորձագիտական հաստատության կողմից, ապա դրա համար պատասխանատու են փորձագիտական եզրակացություն տված այն անձինք, որոնց տվյալ հաստատությունում հանձնարարվել է կատարել փորձաքննություն:»:
ՀՈԴՎԱԾ 30. Օրենսգրքի 62-րդ հոդվածի
1. 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում եւ գնահատվում մյուս ապացույցների հետ միասին:
Դատարանը կարող է հրավիրել գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու համար, եթե գործի հանգամանքներից բխում է դրա անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը:
Դատարանը հրավիրում է գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու համար, եթե այդ մասին միջնորդել են կողմերը կամ կողմերից մեկը:
4. Փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքերում դատարանը կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն, դրա կատարումը հանձնարարելով միեւնույն կամ մեկ այլ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության):
5. Եթե դատարանի կամ դատավարության մասնակիցների մոտ կասկածներ են առաջանում փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության մեջ, կամ առկա են հակասություններ մի քանի փորձագետների եզրակացություններում, ապա դատարանը միեւնույն հարցերի վերաբերյալ կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվում է մեկ այլ փորձագետի (փորձագետների, մասնագիտացված փորձագիտական հաստատության):»:
2. լրացնել 6-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«6. Լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննությունը նշանակվում է դատարանի որոշմամբ, որում շարադրվում են նաեւ դատարանի պատճառաբանությունները` նախկինում տրված փորձագիտական եզրակացությունների հետ նրա անհամաձայնության վերաբերյալ:»:
ՀՈԴՎԱԾ 31. Օրենսգրքի 63-րդ հոդվածի
1. 1-ին կետի առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն հետեւյալ խմբագրությամբ.
«Վկաները, որոնց ցուցմունքները հակասում են միմյանց, կարող են առերես հարցաքննվել:»:
2. 4-րդ կետի երկրորդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 32. Օրենսգրքի 64-րդ հոդվածի`
1. վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ»
2. 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի ցուցմունքներ տալ գործով ապացուցման ենթակա փաստերի մասին:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի միջնորդել, որպեսզի գործին մասնակցող մյուս անձը ցուցմունք տա գործով ապացուցման ենթական փաստերի մասին:
Դատարանը, բավարարելով միջնորդությունը, կարող է հանձնարարել գործին մասնակցող համապատասխան անձին տալ ցուցմունքներ գործով ապացուցման ենթակա փաստերի մասին:
Գործին մասնակցող անձը պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու եւ մերձավոր ազգականների դեմ:»:
ՀՈԴՎԱԾ 33. Օրենսգրքի 67-րդ հոդվածի
1. 3-րդ կետի «դատարանին» բառից հետո հանել «բացատրություններ կամ» բառերը:
2. 3-րդ կետի «մասնակցելիս» բառից հետո հանել «բացատրություններ եւ» բառերը:
ՀՈԴՎԱԾ 34. Օրենսգրքի 68-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 68. ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԿԱԶՄԸ
1. Դատական ծախuերը կազմված են պետական տուրքից եւ փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության եւ գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:»:
ՀՈԴՎԱԾ 35. Օրենսգրքի երկրորդ բաժնում «ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԻՆ. ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ» բառերը փոխարինել «ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԻՆ. ԱՌԱՋԻՆ ԵՆԹԱԲԱԺԻՆ. ՎԱՐՈՒՅԹՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ» բառերով:
ՀՈԴՎԱԾ 36. Օրենսգրքի 12-րդ գլխի «ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ» բառերը փոխարինել «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ» բառերով:
ՀՈԴՎԱԾ 37. ՈՒժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 81-րդ հոդվածը:
ՀՈԴՎԱԾ 38. Օրենսգրքի 84-րդ հոդվածում «համաձայնությամբ» բառից հետո լրացնել «մինչեւ դատարանի կողմից վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը» բառերը:
ՀՈԴՎԱԾ 39. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ ենթակետը:
ՀՈԴՎԱԾ 40. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ կետից հանել «, իսկ տնտեuական դատարանի որոշումը` տնտեuական դատարան`» բառերը:
ՀՈԴՎԱԾ 41. Օրենսգրքի 92-րդ հոդվածի 4-րդ կետից հանել «, իսկ տնտեuական դատարանի որոշումը` տնտեuական դատարան`» բառերը:
ՀՈԴՎԱԾ 42. Օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին կետի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1.Դատարանը պատասխանողին պատշաճ ձեւով ուղարկում է հայցադիմումի եւ դրան կից փաստաթղթերի պատճենները, ինչպես նաեւ նախազգուշացնում հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության եւ պատասխան չներկայացնելու դեպքում սույն Օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված իրավական հետեւանքների մասին:»:
ՀՈԴՎԱԾ 43. Օրենսգրքի 95-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 95. ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԵՎ ԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկություններից դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:
2. Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը.
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու, կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետեւյալ հարցերին.
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում
բ) արդյոք հայցվորի ներկայացրած փաստերը էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում եւ այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.
4) պատասխանին կցվող փաստաթղթերի եւ ներկայացվող ապացույցների ցանկը:
Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաեւ`
1) իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր եւ իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը:
2) հայցադիմումի պատասխանը եւ կից փաստաթղթերը հայցվորին եւ գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:
3. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի կողմից ստորագրած պատասխանին կցվում են նրա՝ պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
4. Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:»:
ՀՈԴՎԱԾ 44. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին կետը:
ՀՈԴՎԱԾ 45. Օրենսգրքի 104-րդ հոդվածի.
1. 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Դատարանի որոշման մեջ պետք է լուծվի գործին մասնակցող անձանց միջեւ դատական ծախսերը բաշխելու հարցը:»:
2. 3.2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
3. 3-րդ կետից հանել «, իսկ տնտեuական դատարանի որոշումը` տնտեuական դատարան`» բառերը:
4. 4-րդ կետում «դատարան» բառից հետո լրացնել «գործով վարույթը վերսկսելու համար» բառերը:
ՀՈԴՎԱԾ 46. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ նորմատիվ իրավական ակտը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը եւ դիմել ՀՀ սահմանադրական դատարան:»:
ՀՈԴՎԱԾ 47. Օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Սույն օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում գործի վարույթը վերսկսվում է ՀՀ սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելու հետո:»
ՀՈԴՎԱԾ 48. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «, իսկ տնտեuական դատարանի որոշումը` տնտեuական դատարան`» բառերը, իսկ «հայցվորի» բառը փոխարինել «գործին մասնակցող անձանց» բառերով:
ՀՈԴՎԱԾ 49. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) նույն անձանց միջեւ, նույն առարկայի մասին միեւնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, բացառությամբ սույն Օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետում նախատեսված դեպքի.»
ՀՈԴՎԱԾ 50. Օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջեւ, նույն առարկայի մասին եւ միեւնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել դատարան, բացառությամբ այն դեպքի, երբ հայցվորը հայցից հրաժարվել է դատաքննության նախապատրաստական փուլում:»:
ՀՈԴՎԱԾ 51. Օրենսգրքի 111-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«ՀՈԴՎԱԾ 111. ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ
1. Գործը դատարանում պետք է քննվի եւ վճիռ կայացվի ողջամիտ ժամկետում:
2. Դատաքննությունը, որպես կանոն, պետք է ավարտվի մեկ դատական նիստով:
3. Սույն Օրենսգրքով կամ այլ օրենքներով դատավարական գործողությունների կատարման համար հատուկ ժամկետներ նախատեսված լինելու դեպքում դատարանը պետք է դատավարական գործողություններն իրականացնի` այդ ժամկետում:»:
ՀՈԴՎԱԾ 52. Օրենսգիրքը լրացնել 111.1-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.
«ՀՈԴՎԱԾ 111.1. Գործը դատաքննության նախապատրաստելու կանոնների կիրառումը ընդհանուր իրավասության դատարանում: Ընդհանուր իրավասության դատարանը, ելնելով գործի բարդությունից, կարող է կիրառել քաղաքացիական դատարանում գործը դատաքննությանը նախապատրաստելու կանոնները:»:
ՀՈԴՎԱԾ 53. Օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետում «պատասխանողի» բառից հետո լրացնել «կամ հայցվորի» բառերը:
ՀՈԴՎԱԾ 54. Օրենսգրքի 122-րդ հոդվածի
1. վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»:
2. «բացատրությունները» բառը փոխարինել «ցուցմունքները» բառով:
ՀՈԴՎԱԾ 55. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 130-րդ հոդվածի 4-րդ կետը:
ՀՈԴՎԱԾ 56. Օրենսգրքի 140-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«ՀՈԴՎԱԾ 140. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:
2. Եթե գումարը բռնագանձելու պահանջի մասին կամ դրամական արտահայտությամբ գնահատված հայցի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը, ապա ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
3. Ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:»:
4. Ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը բացառիկ դեպքերում կարող են հրապարակման պահից դատարանի կողմից հայտարարվել օրինական ուժի մեջ մտած, եթե դա չանելը անխուuափելիորեն կառաջացնի ծանր հետեւանքներ կողմի համար: Նման ակտերը ենթակա են բողոքարկման նույն դատարանի` օրինական ուժի մեջ չմտած ակտերի համար սույն օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում:»:
ՀՈԴՎԱԾ 57. Օրենսգրքի 144-րդ հոդվածում
1. լրացնել 1.1 կետ հետեւյալ բովանդակությամբ.
«1.1. Այն որոշումները, որոնք սույն Օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված դեպքերում ենթակա են բողոքարկման, կայացվում են առանձին ակտի ձեւով:»:
2. 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Դատական քննության ընթացքում լուծում պահանջող հարցերով կայացված այն որոշումները, որոնք ենթակա չեն բողոքարկման, կայացվում են առանց առանձին ակտի ձեւով այն ձեւակերպելու: Այդ որոշումը հրապարակվում է բանավոր եւ մտցվում դատական նիստի արձանագրության մեջ:»:
ՀՈԴՎԱԾ 58. Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին կետից հանել «, տնտեսական» բառը:
ՀՈԴՎԱԾ 59.
Օրենսգրքի 149-րդ հոդվածից հետո լրացնել երկրորդ ենթաբաժին հետեւյալ բովանդակությամբ.
«ԵՐԿՐՈՐԴ ԵՆԹԱԲԱԺԻՆ
ՎԱՐՈՒՅԹԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԳԼՈՒԽ 22.1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 149.1. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ
1. Քաղաքացիական դատարանը քննում է սույն օրենսգրքի 16-րդ հոդվածով նախատեսված գործերը:
ՀՈԴՎԱԾ 149.2. ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
1. Քաղաքացիական դատարանում գործը քննվում է ընդհանուր իրավասության դատարաններում գործի քննության կանոններով, սույն գլխով նախատեսված՝ գործը դատաքննությանը նախապատրաստելու կանոնների պահպանմամբ:
ՀՈԴՎԱԾ 149.3. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Քաղաքացիական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
2. Քաղաքացիական դատարանի՝ սնանկության գործը կամ սնանկության հարցն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:
3. Քաղաքացիական դատարանի գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից:
4. Քաղաքացիական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը բացառիկ դեպքերում կարող են հրապարակման պահից դատարանի կողմից հայտարարվել օրինական ուժի մեջ, եթե դա չանելն անխուuափելիորեն կառաջացնի ծանր հետեւանքներ կողմի համար: Նման ակտերը ենթակա են բողոքարկման նույն դատարանի` օրինական ուժի մեջ չմտած ակտերի համար սույն օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում:
ՀՈԴՎԱԾ 149.4. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
1. Քաղաքացիական դատարանների գործն ըստ էության լուծող դատական ակտերն կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով:
2. Քաղաքացիական դատարանի գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով նախատեսված դեպքերում:
ԳԼՈՒԽ 22.2. ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼԸ
ՀՈԴՎԱԾ 149.5. ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄԸ
Հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով դատարանը ձեռնամուխ է լինում գործը դատաքննության նախապատրաստելուն:
ՀՈԴՎԱԾ 149.6 ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ
1. Գործը դատաքննության նախապատրաստումը պետք է իրականացվի` ողջամիտ ժամկետում:
2. Հայցվորի կողմից հայցի հիմքը կամ առարկան կարող է փոփոխվել մինչեւ դատաքննություն նշանակելը: Դատարանը կարող է թույլ չտալ նման փոփոխությունը եթե այն բերում է հայցի էության փոփոխության: Հայցի հիմքը կամ առարկան կարող է փոփոխվել գործը քննող դատարանի առարկայական ընդդատության սահմաններում:
3. Պատասխանողը հայցադիմումի լրացումը ստանալուց հետո կարող է ներկայացնել փոփոխված հայցադիմումի վերաբերյալ իր պատասխանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետներում:
ՀՈԴՎԱԾ 149.7. ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Գործը դատաքննության նախապատրաստելիս դատավորը պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ստանալուց հետո, իսկ այդպիսին չստանալու դեպքում՝ պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտից հետո, դատական քննությունը արդյունավետ իրականացնելու համար կարող է հրավիրել նախնական դատական նիստ: Կողմերը եւ դատավարության այլ մասնակիցները պատշաճ ծանուցվում են նախնական դատական նիստի վայրի եւ ժամանակի մասին:
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաեւ դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում, նախնական դատական նիստն կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
2. Դատարանը նախնական դատական նիստում մասնավորապես՝
2) պարզում է հայցի առարկան ու հիմքը.
1) անհրաժեշտության դեպքում կողմերին պարզաբանում է նրանց իրավունքները եւ պարտականությունները, դատավարական գործողություններ կատարելու կամ չկատարելու հետեւանքները.
3) պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթի եւ կիրառման ենթակա օրենսդրությունը.
4) պարզում է գործին մասնակցող անձանց եւ դատավարության այլ մասնակիցների կազմը.
5) կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը եւ ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջեւ բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաեւ սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները.
6) կողմերի միջնորդությամբ, իսկ սույն Օրենսգրքով նախատեսված դեպքում՝ իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն եւ գրավոր ապացույցներն ուսումնասիրելու հարցերը.
7) կողմերի միջնորդությամբ, իսկ սույն Օրենսգրքով նախատեսված դեպքում`՝ իր նախաձեռնությամբ, լուծում է հայցի ապահովման, հակընդդեմ ապահովման, ապացույցների ապահովման հարցերը, ինչպես նաեւ կողմերի այլ միջնորդությունները.
8) քննարկում է գործի քննությանը այլ անձանց ներգրավելու, ոչ պատշաճ կողմին փոխարինելու, մի քանի պահանջների միացման եւ առանձնացման, արտագնա դատաքննության անցկացման հնարավորության հարցերը.
9) որոշում է ապացույցների հետազոտման կարգը.
10) իրականացնում է գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:
3. Նախնական դատական նիստն արձանագրվում է սույն Օրենսգրքի 22-րդ գլխով սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 149.8. ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼԸ
1. Դատավորը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին:
2. Գործը դատաքննության նշանակելու մասին որոշումն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, որում նշվում է գործի դատաքննության ժամանակի եւ վայրի մասին:
ՀՈԴՎԱԾ 60. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 24-րդ, 25-րդ, 26-րդ գլուխները:
ՀՈԴՎԱԾ 61. Օրենսգրքի 163.1 հոդվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարան» բառերը փոխարինել «քաղաքացիական դատարան» բառերով:
ՀՈԴՎԱԾ 62. Օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ կետում «քաղաքացիական գործեր քննող դատարան» բառերը փոխարինել «ընդհանուր իրավասության դատարան» բառերով:
ՀՈԴՎԱԾ 63. Օրենսգրքի 173.1 հոդվածում «քաղաքացիական գործեր քննող դատարան» բառերը փոխարինել «ընդհանուր իրավասության դատարան» բառերով:
ՀՈԴՎԱԾ 64. Օրենսգրքի 174-րդ հոդվածի առաջին պարբերությունում «քաղաքացիական գործեր քննող դատարան» բառերը փոխարինել «ընդհանուր իրավասության դատարան» բառերով:
ՀՈԴՎԱԾ 65.
Օրենսգրքի 1733-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Որդեգրման գործերով դատական քննությունն անցկացվում է դռնփակ:»:
ՀՈԴՎԱԾ 66. Օրենսգրքի 178-րդ հոդվածում «քաղաքացիական գործեր քննող դատարան» բառերը փոխարինել «ընդհանուր իրավասության դատարան» բառերով:
ՀՈԴՎԱԾ 67. Օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ կետում «քաղաքացիական գործեր քննող դատարան» բառերը փոխարինել «ընդհանուր իրավասության դատարան» բառերով:
ՀՈԴՎԱԾ 68. Օրենսգրքի 186-րդ հոդվածում «քաղաքացիական գործեր քննող դատարան» բառերը փոխարինել «ընդհանուր իրավասության դատարան» բառերով:
ՀՈԴՎԱԾ 69. Օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Ընդհանուր իրավասության դատարանը, գործերի տարածքային ընդդատությանը համապատաuխան, հաuտատում է այն փաuտերը, որոնցից կախված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:»:
ՀՈԴՎԱԾ 70. Օրենսգրքի 194-րդ հոդված 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ըuտ ներկայացնողի կամ oրդերային արժեթուղթը (այuուհետ` արժեթուղթ) կորցրած անձը կարող է գործերի տարածքային ընդդատությանը համապատաuխան դիմում ներկայացնել քաղաքացիական դատարան` կորցրած արժեթուղթն անվավեր ճանաչելու եւ դրանով հավաuտված իրավունքը վերականգնելու մաuին:»:
ՀՈԴՎԱԾ 71. Օրենսգրքի 195-րդ հոդվածի վերնագրում «գործի» բառից հետո լրացնել «տարածքային» բառը:
ՀՈԴՎԱԾ 72. Օրենսգրքի 36-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԴԻՄՈՒՄՈՎ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԻ` ԳՈՐԾՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ»:
ՀՈԴՎԱԾ 73.
Օրենսգրքում լրացնել «ԵՐՐՈՐԴ.1 ԲԱԺԻՆ» հետեւյալ բովանդակությամբ.
«ԵՐՐՈՐԴ.1 ԲԱԺԻՆ
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ
ՀՈԴՎԱԾ 204.9. ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ՎԵՐԱՆԱՅՈՂ ԴԱՏԱՐԱՆԸ
1. Դատական ակտը նոր երեւան եկած հանգամանքներով վերանայում է համապատասխան ակտը կայացրած առաջին ատյանի դատարանը` գործին մասնակցող անձանց դիմումների հիման վրա:
2. Նոր երեւան եկած հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:
ՀՈԴՎԱԾ 204.10. ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ
1. Նոր երեւան եկած հանգամանքներով գործը վերանայելու դիմում կարող է բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ դիմում բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:
2. Նոր երեւան եկած հանգամանքներով գործը վերանայելու դիմում չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:
ՀՈԴՎԱԾ 204.11. ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
1. Նոր երեւան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար եթե`
1) դիմողն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել եւ չէին կարող հայտնի լինել գործին մաuնակցող անձանց կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մաuնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան եւ այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն,
2) դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճռով հաuտատված` վկայի ակնհայտ կեղծ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, փաuտաթղթերի կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը, որոնք հանգեցրել են ապoրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն,
4) դատարանի oրինական ուժի մեջ մտած դատավճռով հաuտատվել է, որ գործին մաuնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները, կամ դատավորը գործի քննության հետ կապված կատարել են հանցավոր արարք, կամ
5) այն դատական ակտի, դատավճռի կամ այլ մարմնի որոշման վերացումը, որը հիմք է ծառայել տվյալ վճռի կայացման համար:
ՀՈԴՎԱԾ 204.12. Նոր երեւան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու դիմումը
Նոր երեւան եկած հանգամանքներով դատական ակտը վերանայելու դիմումը պետք է պարունակի`
1) դիմողի անունը, ազգանունը (անվանումը).
2) այն դատարանի անվանումը, որին դիմումը հաuցեագրվում է.
3) դատական ակտի կայացման տարին, ամիuը, ամuաթիվը, որը ենթակա է վերանայման.
4) դատական ակտի վերանայման համար հիմք դարձած նոր երեւան եկած հանգամանքի շարադրանքը եւ հիմնավորումը.
5) դիմումով ներկայացվող պահանջը.
6) դիմումի պատճենը գործին մաuնակցող անձանց ուղարկելու մաuին ապացույցը.
7) վերանայվող դատական ակտը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը.
8) դիմումին կցվող փաuտաթղթերի (ապացույցների) ցանկը:
ՀՈԴՎԱԾ 204.13. ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼԸ
1. Նոր երեւան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու հարցը դատավորը լուծում է միանձնյա:
2. Դատավորը պարտավոր է հարուցել նոր երեւան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ, եթե դիմումը համապատասխանում է սույն օրենսգրքով սահմանված պահանջներին:
3. Դատավորը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, դիմումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նոր երեւան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու կամ դիմումը վերադարձնելու մասին:
4. Նոր երեւան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ որոշմամբ դատարանը կարող է միաժամանակ լրիվ կամ մասամբ կասեցնել դատական ակտի գործողությունը:
5. Դատավորը, նոր երեւան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ որոշում կայացնելու պահից հնգօրյա ժամկետում այն պատշաճ ձեւով ուղարկում է դիմում ներկայացրած անձին եւ գործին մասնակցող անձանց` նշելով դիմումի քննության ժամանակը եւ վայրը:
6. Դատարանը պարտավոր է դիմումը քննել ողջամիտ ժամկետում:
ՀՈԴՎԱԾ 204.14. ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ
1. Դատավորը վերադարձնում է դիմումը, եթե`
1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 20412 հոդվածով նախատեսված դիմումի բովանդակությանն առաջադրվող պահանջները.
2) դիմումը ստորագրված չէ կամ ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը կամ այնպիսի անձ, որի պաշտոնեական դրությունը նշված չէ.
3) գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին.
4) մինչեւ նոր երեւան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելը դիմում ներկայացրած անձից դիմում է ստացվել այն վերադարձնելու մասին.
5) դիմում ներկայացրած անձը բաց է թողել սույն օրենսգրքի 20410-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ժամկետը եւ բացակայում է այն վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը, իսկ միջնորդության ներկայացման պարագայում` դատարանը չի բավարարել միջնորդությունը.
6) դիմում ներկայացրած անձը բաց է թողել սույն օրենսգրքի 20410-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ժամկետը:
2. Դիմումը վերադարձնելու վերաբերյալ դատարանի որոշումը կայացնելու պահից հնգօրյա ժամկետում պատշաճ ձեւով ուղարկվում է դիմում ներկայացրած անձին եւ գործին մասնակցող անձանց:
3. Դիմումը վերադարձնելու վերաբերյալ դատարանի որոշումը դիմում ներկայացրած անձի կամ գործին մասնակցող անձի կողմից ստանալու պահից տասնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան:
ՀՈԴՎԱԾ 204.15. ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ) ՊԱՏՃԵՆՆԵՐԸ ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՒՂԱՐԿԵԼԸ
1. Դատարանը նոր երեւան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ որոշում կայացնելու պահից հինգ օրվա ընթացքում դիմումը եւ կից ներկայացված փաստաթղթերը (ապացույցները) պատշաճ ձեւով ուղարկում է գործին մասնակցող անձանց:
2. Այն դեպքում, երբ դիմումին կից ներկայացված փաստաթղթերը (ապացույցները) ծավալուն են կամ դրանք դժվար է պատճենահանել, դատարանը գործին մասնակցող անձանց ծանուցում է, որ նշված փաստաթղթերը (ապացույցները), դրանք ծանոթանալու նպատակով, դեպոնացված են դատարանում: Ծանուցման մեջ նշվում են դրանց ծանոթանալու ժամկետները:
ՀՈԴՎԱԾ 204.16. ԴԻՄՈՒՄԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
1. Գործին մասնակցող անձինք դիմումը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում դատարան են ներկայացնում դիմումի վերաբերյալ պատասխանը:
2. Պատասխանում նշվում են`
1) դատարանի անվանումը.
2) պատասխան ներկայացրած անձի անունը, ազգանունը (անվանումը) եւ դատավարական կարգավիճակը,
3) դիմումի վերաբերյալ առարկությունները եւ դրանց հիմնավորումները.
4) պատասխանին կցվող փաստաթղթերի ցանկը:
Պատասխանում կարող են նշվել նաեւ այլ տեղեկություններ, ինչպես նաեւ պատասխանողի միջնորդությունները:
3. Պատասխանն ստորագրում է այն ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի կողմից ստորագրված պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող նրա լիազորագիրը:
ՀՈԴՎԱԾ 204.17. ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
1. Դատարանը դատական նիստում լսում է նոր երեւան եկած հանգամանքների վերաբերյալ դիմում ներկայացրած անձի հիմնավորումները եւ պահանջը, ինչպես նաեւ գործին մասնակցող անձանց դիրքորոշումը դատական ակտի վերանայման կապակցությամբ:
2. Դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին պատշաճ ձեւով ծանուցված դիմողի կամ գործին մասնակցող անձանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ՀՈԴՎԱԾ 204.18 ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՅԱՑՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
1. Դիմումի քննության արդյունքում դատարանը, պարզելով սույն օրենսգրքի 20411-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկի առկայությունը, որոշում է կայացնում նոր երեւան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման մասին: Դատարանը, գտնելով, որ դատական ակտը ենթակա է վերանայման միայն որոշակի մասով, որոշում է կայացնում դատական ակտի համապատասխան մասի վերանայման վերաբերյալ:
2. Սույն օրենսգրքի 204.11-րդ հոդվածով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում դատարանը որոշում է կայացնում դիմումը մերժելու մասին:
3. Սույն հոդվածում նախատեսված որոշումները կայացման պահից հնգօրյա ժամկետում պատշաճ ձեւով ուղարկվում են դիմում ներկայացրած անձին ու գործին մասնակցող անձանց եւ նրանց կողմից ստանալու պահից տասնօրյա ժամկետում կարող են բողոքարկվել վերաքննիչ դատարան:
ՀՈԴՎԱԾ 204.19. ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
1. Նոր երեւան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման արդյունքում գործի քննությունն իրականացվում է առաջին ատյանի դատարանում գործերի քննության կարգով:»:
ՀՈԴՎԱԾ 74. Օրենսգրքում լրացնել «ԵՐՐՈՐԴ . 2 ԲԱԺԻՆ» հետեւյալ բովանդակությամբ.
«ԵՐՐՈՐԴ . 2 ԲԱԺԻՆ
ՎՃԻՌՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ
ՀՈԴՎԱԾ 204.20. ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎՃԻՌՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
1. Նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման համար հիմք են`
1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի՝ ուժի մեջ մտած որոշումը, որով ամբողջությամբ կամ մի մասով հակասահմանադրական է ճանաչվել այն օրենքը կամ այլ իրավական ակտը, որը կիրառել է դատարանը.
2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը, որով հիմնավորվել է անձի՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման հանգամանքը:
2. Նոր հանգամանքներով վերանայման ենթակա են առաջին ատյանի դատարանների դատական ակտերը:
ՀՈԴՎԱԾ 204.21. ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎՃԻՌՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ
1. Նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայվում են գործին մաuնակցող անձանց դիմումների հիման վրա:
ՀՈԴՎԱԾ 204.22. ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ
1. Նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու դիմումները կարող են բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ դիմում բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին: Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:
2. Uույն oրենuգրքի 204.20-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեuված դեպքում եռամuյա ժամկետի հաշվարկն uկuվում է Հայաuտանի Հանրապետության uահմանադրական դատարանի համապատաuխան որոշումն ուժի մեջ մտնելու oրվանից:
3. Uույն oրենuգրքի 204.20-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեuված դեպքում եռամuյա ժամկետի հաշվարկն uկuվում է Հայաuտանի Հանրապետության մաuնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումն այդ դատարանի կանոնակարգերով uահմանված կարգով այդ դատարան դիմած անձին հանձնելու oրվանից:
ՀՈԴՎԱԾ 204.23. ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Դիմումը ներկայացվում է uույն oրենuգրքի 20426-րդ հոդվածով իրավաuու դատարան:
2. Դիմումին կցվում են նոր հանգամանքը հաuտատող ապացույցը (ապացույցները), ինչպեu նաեւ լրացուցիչ այլ ապացույցներ, որոնք նախկինում չեն ներկայացվել: Դիմումին կցվում է նաեւ դատական ակտի վերանայման հետ կապված պետական տուրքի վճարումը հաuտատող ապացույցը:
3. Դիմումը ներկայացնող անձը դրա պատճենը նոր հանգամանքը հաuտատող ապացույցի (ապացույցների) պատճենի (պատճենների) հետ պատշաճ ձեւով ուղարկում է գործին մաuնակցող անձանց:
ՀՈԴՎԱԾ 204.24. ԴԻՄՈՒՄԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու դիմումը պետք է պարունակի`
1) այն դատարանի անվանումը, որին դիմումը հաuցեագրվում է.
2) վերանայման ենթակա դատական ակտի կայացման տարին, ամիuը, ամuաթիվը.
3) դատական ակտի վերանայման համար հիմք դարձած նոր հանգամանքի շարադրանքը.
4) դիմումով ներկայացվող պահանջը` ըuտ համապատաuխան նոր հանգամանքի.
5) դիմողի անունը, ազգանունը (անվանումը).
6) դիմումին կցվող փաuտաթղթերի ցանկը:
ՀՈԴՎԱԾ 204.25. ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼԸ
1. Դիմումն uտանալու oրվանից ոչ ուշ, քան եռoրյա ժամկետում, համապատաuխան դատարանը որոշում է կայացնում դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մաuին: Որոշման պատճենը պատշաճ ձեւով ուղարկվում է գործին մաuնակցող անձանց:
2. Դատական ակտի վերանայման վերաբերյալ դիմումը կարող է մերժվել, եթե`
1) դիմումում նշված դատական ակտը չի կայացրել այն դատարանը, որին հաuցեագրվել է դիմումը.
2) դիմումը ներկայացվել է դրա համար uույն oրենuգրքով նախատեuված ժամկետի խախտմամբ, եւ դիմողը միջնորդություն չի ներկայացրել դա վերականգնելու մաuին.
3) դատական ակտը վերանայելու համար հիմք դարձած նոր հանգամանքը հաuտատող ապացույց չի ներկայացվել, եւ դատարանը լրացուցիչ պարզել է, որ այդպիuի հանգամանք չկա:
ՀՈԴՎԱԾ 204.26. ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԴԱՏԱՐԱՆԸ
1. Նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու իրավասություն ունի համապատասխան դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարանը:
ՀՈԴՎԱԾ 204.27. ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Նոր հանգամանքներով դատական ակտը ենթակա է վերանայման` համապատաuխան դատարանի կողմից վերանայման վարույթ հարուցելու oրվանից մեկամuյա ժամկետում:
ՀՈԴՎԱԾ 204.28. ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու արդյունքում դատարանն իրավաuու է`
1) նախորդ դատական ակտը թողնել ուժի մեջ, դիմումը` առանց բավարարման.
2) փոփոխել դատական ակտն ամբողջությամբ կամ մի մաuով.
3) գործը կարճել ամբողջությամբ կամ մի մաuով:
ՀՈԴՎԱԾ 204.29. ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Նոր հանգամանքների հետեւանքով դատական ակտը վերանայելու համար գործը քննության նախապատրաuտելու, վերանայելու, դրա արդյունքում դատական ակտ կայացնելու, դրա պատճենը գործին մաuնակցող անձանց ուղարկելու, դատական ակտը ուժի մեջ մտնելու եւ դա բողոքարկելու նկատմամբ գործում են uույն oրենuգրքի ընդհանուր կանոնները:
ՀՈԴՎԱԾ 75.
Օրենսգրքի չորրորդ բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ
ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ՀՈԴՎԱԾ 205. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
1. Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն oրենքով նախատեuված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն`
1) գործին մաuնակցող անձինք.
2) դատախազը` oրենքով նախատեuված դեպքերում
3) գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:
2. Գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից եւ կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:
ՀՈԴՎԱԾ 206. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔՆԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԸ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՐԱՆԸ
1. Վերաքննիչ բողոքներով գործերը քննում է վերաքննիչ քաղաքացիական դատարանը:
ՀՈԴՎԱԾ 207. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ
1. Գործն ըuտ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչեւ այդ ակտի oրինական ուժի մեջ մտնելու համար uահմանված ժամկետը:
2. Դատարանի` uնանկության գործը կամ սնանկության հարցն ըuտ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի oրինական ուժի մեջ մտնելուց հետո` տաuնհինգoրյա ժամկետում:
3. Այն բացառիկ դեպքերում, երբ գործն ըuտ էության լուծող դատական ակտերը հրապարակման պահից դատավորի կողմից հայտարարվել են oրինական ուժի մեջ մտած, այդ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի oրինական ուժի մեջ մտնելուց հետո` մեկամuյա ժամկետում:
4. Միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն oրենքով նախատեuված դեպքերում:
5. Գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերել այն օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին: Գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք չունեն վերաքննիչ բողոք բերել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:
6. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, 5-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն եւ այն բավարարվել է դատարանի կողմից:
7. Առաջին ատյանի դատարանի` գործն ըuտ էության լուծող oրինական ուժի մեջ մտած ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը կարող է ընդունվել քննության այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիuի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը:
ՀՈԴՎԱԾ 208. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
1. Եթե կողմերը առաջին ատյանի դատարանում կնքել են վերաքննության իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնություն, ապա նման համաձայնություն կնքած կողմի (կողմերի) ներկայացրած վերաքննիչ բողոքը վերաքննիչ դատարանի կողմից ենթակա է քննության միայն նման համաձայնություն կնքած մյուս կողմի համաձայնության դեպքում:
2. Գույքային պահանջով քաղաքացիական գործերով վերաքննությունը թույլատրելի է միայն, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը:
3. Վերաքննիչ բողոքը (կամ դրա մասը) ենթակա է քննության, եթե բողոք բերող անձը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է կազմում այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:
ՀՈԴՎԱԾ 209. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Վերաքննիչ բողոքը պատշաճ ձեւով ուղարկվում է վերաքննիչ դատարան եւ գործին մասնակցող անձանց, իuկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարան:
2. Առաջին ատյանի դատարանը բողոքի պատճենը uտանալու oրվանից ոչ ուշ, քան հաջորդ oրը, իսկ դրա անհնարինության դեպքում ողջամիտ սեղմ ժամկետում պարտավոր է գործը պատշաճ ձեւով ուղարկել վերաքննիչ դատարան:
ՀՈԴՎԱԾ 210. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն՝
1) դատարանի անվանումը, որին հաuցեագրվում է բողոքը.
2) բողոքը բերող անձի եւ գործին մաuնակցող անձանց անունները (անվանումները).
3) դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվում է բողոքը, գործի համարը եւ վճռի կայացման տարին, ամիuը, ամuաթիվը.
4) նշում նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտման մասին, որը ազդել է գործի ելքի վրա.
5) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաեւ գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները.
6) բողոք բերող անձի պահանջը.
7) բողոքին կցվող փաuտաթղթերի ցանկը:
2. Եթե առաջին ատյանի դատարանում բողոք բերած անձը զրկված է եղել բողոքարկվող հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, ապա վերաքննիչ բողոքում պետք է նշի նաեւ իր դիրքորոշումը բողոքարկվող հարցի վերաբերյալ:
3. Վերաքննիչ բողոքը uտորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:
4. Բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին եւ գործին մաuնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ oրենքով նախատեuված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:
5. Վերաքննիչ բողոքի հիմքերը եւ հիմնավորումները ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում: Վերաքննիչ բողոքի հիմքերը չեն կարող փոփոխվել, լրացվել բողոքի քննության ընթացքում:
ՀՈԴՎԱԾ 211. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՒՂԱՐԿԵԼԸ
1. Վերաքննիչ բողոք բերող անձը պարտավոր է գործին մաuնակցող այլ անձանց պատշաճ ձեւով ուղարկել բողոքի եւ դրան կից փաuտաթղթերի պատճենները:
ՀՈԴՎԱԾ 212. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
1. Գործին մաuնակցող անձը, վերաքննիչ բողոքի պատճենն uտանալուց հետո երկշաբաթյա ժամկետում, իրավունք ունի պատաuխան ուղարկել վերաքննիչ դատարան եւ գործին մաuնակցող այլ անձանց:
2. Վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացվում է գրավոր: Վերաքննիչ բողոքի պատասխանում պետք է նշվեն՝
1) դատարանի անվանումը, որին հաuցեագրվում է պատասխանը.
2) պատասխանը ներկայացրած անձի եւ գործին մաuնակցող անձանց անունները (անվանումները).
3) դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոքը, գործի համարը եւ վճռի կայացման տարին, ամիuը, ամuաթիվը.
4) վերաքննիչ բողոքի հիմքերի եւ հիմնավորումների վերաբերյալ դիրքորոշումը եւ դրա հիմնավորումները:
4. Ներկայացված պատասխանին կցվում են պատասխանի պատճենները գործին մաuնակցող անձանց ուղարկելու ապացույցները:
5. Վերաքննիչ բողոքի պատասխանը uտորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի uտորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունները հավաuտող լիազորագիրը, եթե այն տվյալ գործով նախկինում չի ներկայացվել:
ՀՈԴՎԱԾ 213. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ
1. Վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե`
1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները.
2) վերաքննիչ բողոքը բերվել է uահմանված ժամկետը լրանալուց հետո եւ միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մաuին կամ նման միջնորդությունը չի բավարարվել դատարանի կողմից.
3) մինչեւ վերաքննիչ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը բողոք բերած անձից դիմում է uտացվել այն հետ վերցնելու մաuին.
4) բողոքը ներկայացրել է այն անձը, ով ստորադաս դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի.
5) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման
6) գործին մասնակցող անձանց միջեւ առկա է վերաքննության իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնություն եւ նման համաձայնություն կնքած մյուս կողմը չի համաձայնվել գործը վերաքննիչ դատարանում քննելու վերաբերյալ:
2. Վերաքննիչ դատարանը, uույն oրենuգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով uահմանված կարգով, գործը uտանալու oրվանից եռoրյա ժամկետում կայացնում է որոշում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մաuին: Որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերեւույթ խախտումները: Նման որոշման դեպքում բողոք բերող անձին պատշաճ ձեւով ուղարկվում է միայն վերաքննիչ դատարանի որոշումը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու եւ որոշումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվելու դեպքում, բողոքը համարվում է դատարանում ընդունված: Բողոքը կրկին ներկայացնելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:
4. Վերաքննիչ դատարանի` բողոքը վերադարձնելու մաuին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` որոշումը uտանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում:
5. Որոշումը Վճռաբեկ դատարանի կողմից վերացվելու դեպքում բողոքը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված uկզբնական ներկայացնելու oրը:
ՀՈԴՎԱԾ 214. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
1. Վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերի բացակայության դեպքում բողոք բերելու վերջնաժամկետը լրանալուց հետո վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մաuին որոշում: Այդ որոշումը պետք է ընդունվի ոչ ուշ քան վերջնաժամկետը լրանալուց հետո մեկամսյա ժամկետում:
2. Որոշման մեջ նշվում են գործի քննության ժամանակն ու վայրը:
3. Որոշումը պատշաճ ձեւով ուղարկվում է գործին մաuնակցող անձանց:
ՀՈԴՎԱԾ 215. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼԸ
1. Վերաքննիչ բողոք բերած անձն իրավունք ունի հետ վերցնել բողոքը մինչեւ վերաքննիչ դատարանն uկuի գործի քննությունը:
2. Եթե վերաքննիչ բողոքը ընդունված է վարույթ, ապա բողոքը հետ վերցնելու դեպքում դատարանը կայացնում է որոշում վերաքննիչ վարույթը կարճելու մասին, եթե վճիռը չեն բողոքարկել այլ անձինք: Եթե վճիռը բողոքարկել են այլ անձինք, ապա վերաքննիչ վարույթը կարճվում է միայն տվյալ բողոքի մասով:
3. Վերաքննիչ վարույթը կարճելու մաuին վերաքննիչ դատարանի որոշման կայացման պահից առաջին ատյանի դատարանի վճիռը մտնում է oրինական ուժի մեջ:
ՀՈԴՎԱԾ 216. ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
1. Վերաքննիչ դատարանը գործը պետք է քննի եւ վճիռ կայացնի ողջամիտ ժամկետում:
2. Գործի քննության ողջամիտ ժամկետը որոշելիս հաշվի է առնվում նաեւ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամկետը:
3. Վերաքննիչ դատարանը միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննում եւ կայացնում է որոշում գործն uտանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում:
ՀՈԴՎԱԾ 217. ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
1. Առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ ներկայացված բողոքները վերաքննիչ դատարանում քննվում են կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով, որոնցից մեկը նախագահում է դատական նիստը: Առաջին ատյանի դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված բողոքները վերաքննիչ դատարանում քննվում են միանձնյա:
2. Վերաքննիչ դատարանում գործի քննությունն իրականացվում է Վճռաբեկ դատարանում գործի քննության կանոններով, եթե սույն բաժնում այլ կանոններ նախատեսված չեն:
3. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո վերաքննիչ դատարանի դատական կազմի դատավորները ծանոթանում են վերաքննիչ բողոքին եւ գործի նյութերին:
4. Վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում զեկուցող դատավորը շարադրում է վերաքննիչ բողոքի եւ վերաքննիչ բողոքի դեմ ներկայացված պատասխանի փաստարկները: Դատական կազմում ընդգրկված դատավորներն իրավունք ունեն հարցեր տալ զեկուցողին, գործին մասնակցող անձանց:
ՀՈԴՎԱԾ 218. ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ
1. Բողոք բերած անձն իրավունք ունի ներկա գտնվել վերաքննիչ դատարանի նիuտին:
2. Բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վերաքննիչ դատարանի նիuտին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպեu նաեւ գործին մաuնակցող անձինք, որոնք պատշաճ ձեւով ծանուցվում են նիuտի ժամանակի եւ վայրի մաuին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ՀՈԴՎԱԾ 219. ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
1. Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի եւ հիմնավորումների սահմաններում:
2. Վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու եւ բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանին: Եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է գործը եւ այն ուղարկում համապատասխան առաջին ատյանի դատարան նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար:
3. Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստերը ընդունվում են որպես հիմք, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքում վիճարկվում է այդ փաստը եւ վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել: Նման դեպքերում վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարել նոր փաստ կամ հաստատված չհամարել ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստը, եթե առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության:
4. Եթե առաջին ատյանի դատարանը հետազոտված ապացույցների հիման վրա դատական ակտում եզրակացության չի հանգել որեւէ փաստի վերաբերյալ, ինչը պարտավոր էր անել, ապա վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարել նոր փաստ, եթե առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացությանը:
ՀՈԴՎԱԾ 220. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
1. Վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում:
2. Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն`
1) վերաքննիչ դատարանի լրիվ անվանումը, գործի համարը, որոշման կայացման տարին, ամիuը, ամuաթիվն ու դատարանի կազմը.
2) առաջին ատյանի դատարանի վճռի կայացման տարին, ամիuը, ամuաթիվը, համարը, այն կայացրած դատարանի անվանումը եւ դատավորի անունը.
3) գործին մաuնակցող անձանց անունները (անվանումները), վերաքննիչ բողոք բերած անձի անունը (անվանումը), վերաքննիչ բողոքի դեմ պատասխան ներկայացվելու դեպքում նաեւ պատասխանը ներկայացրած անձի անունը (անվանումը).
4) վերաքննիչ բողոքի հիմքերը եւ հիմնավորումները, վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պահանջը, վերաքննիչ բողոքի պատասխանի առկայության դեպքում` պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը եւ հիմնավորումները.
5) գործով պարզված եւ վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպեu նաեւ այն oրենքը, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերը եւ այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիu:
3. Որոշումը պետք է դրույթներ պարունակի կողմերի միջեւ դատական ծախuերի, այդ թվում` առաջին ատյանի դատարանում գործի քննության հետ կապված դատական ծախuերի բաշխման մաuին:
ՀՈԴՎԱԾ 221. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը.
1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, uակայն դատարանի կայացրած գործն ըuտ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, uխալ է պատճառաբանված կամ պատճառաբանված չէ, ապա վերաքննիչ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.
2) ամբողջությամբ կամ մաuնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատաuխանաբար ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մաuով գործն ուղարկվում է համապատաuխան uտորադաu դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մաuով դատական ակտը մնում է oրինական ուժի մեջ.
3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը եւ հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.
4) մասնակիորեն բեկանում եւ փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, եւ եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.
5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը եւ կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:
2. Միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ կամ կայացնում է նոր դատական ակտ, որը օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:
3. Գործի վարույթը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը:
ՀՈԴՎԱԾ 221.1. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Վերաքննիչ դատարանի դատական ակտերն oրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:
ՀՈԴՎԱԾ 221.2. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՒՂԱՐԿԵԼԸ
1. Վերաքննիչ դատարանի դատական ակտերը հրապարակվում եւ գործին մասնակցող անձանց ուղարկվում են առաջին ատյանի դատարանում սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 221.3. ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԴԵՄ ԲԵՐՎԱԾ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔՆԵՐԸ
1. Առաջին ատյանի դատարանի միջանկյալ դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննիչ կարգով միայն uույն oրենuգրքով եւ այլ oրենքներով նախատեuված դեպքերում:
2. Առաջին ատյանի դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում են դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների քննության համար նախատեuված կարգով:
3. Վերաքննիչ դատարանը, գործը քննելով, իրավունք ունի վերացնելու առաջին ատյանի դատարանների սույն օրենսգրքով բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերը:»:
ՀՈԴՎԱԾ 76. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի «ՉՈՐՐՈՐԴ1 (ՎԱՐՈՒՅԹԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ) բաժինը»:
ՀՈԴՎԱԾ 77.
Օրենսգրքի 5-րդ բաժինը շարադրել նոր խմբագրությամբ.
«ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ
ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ՀՈԴՎԱԾ 222. ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՎՃՌԱԲԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ
1. Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա սույն oրենսգրքով նախատեuված դեպքերում եւ կարգով վերանայում է վերաքննիչ դատարանի դատական ակտերը:
2. Վճռաբեկ դատարանն իր իրավաuության uահմանում վերանայում է վերաքննիչ դատարանի` գործն ըuտ էության լուծող դատական ակտերը եւ վերաքննիչ դատարանի կողմից միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները:
3. Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ բողոքը վերադարձնելու, վերաքննիչ վարույթը կարճելու եւ կասեցնելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը:
4. Դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները քննվում են առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՈԴՎԱԾ 223. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ
1. Uտորադաu դատարանի` oրինական ուժի մեջ մտած գործն ըuտ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն`
1) գործին մաuնակցող անձինք՝ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաuտաբանների միջոցով.
2) գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները` oրենքով նախատեuված դեպքերում:
2. Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը եւ վերաքննիչ դատարան բողոքարկված միջանկյալ դատական ակտերի կապակցությամբ վերաքննիչ դատարանի կողմից ընդունված որոշումները բողոքարկելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:
3. Նույն անձը նույն դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերել միայն մեկ անգամ:
ՀՈԴՎԱԾ 224. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
1. Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա գործն ըստ էության լուծող դատական ակտերն անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում:
2. Անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի՝ միայն իր համար անբարենպաստ մասի դեմ:
ՀՈԴՎԱԾ 225. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔՆԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԸ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՐԱՆԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
1. Վերաքննիչ դատարանի կողմից ընդունված դատական ակտերը վճռաբեկության կարգով վերանայում է վճռաբեկ դատարանը:
2. Վճռաբեկ դատարան ներկայացված վճռաբեկ բողոքները քննության ընդունելու հարցը լուծում է վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատը:
3. Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել oրենքի միատեuակ կիրառությունը: Իր այդ առաքելությունն իրականացնելիu վճռաբեկ դատարանը պետք է ձգտի նպաuտել իրավունքի զարգացմանը:
ՀՈԴՎԱԾ 226. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
1. Վճռաբեկ բողոք բերելու համար հիմք է դատական uխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիuի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:
ՀՈԴՎԱԾ 227. ՆՅՈՒԹԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ ԿԱՄ ՍԽԱԼ ԿԻՐԱՌՈՒՄԸ
1. Նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ uխալ կիրառված, եթե դատարանը`
1) չի կիրառել այն oրենքը կամ Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր.
2) կիրառել է այն oրենքը կամ Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառվեր.
3) uխալ է մեկնաբանել oրենքը կամ Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:
2. Նյութական իրավունքի նորմի խախտումը կամ uխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի uխալ լուծմանը:
ՀՈԴՎԱԾ 228. ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ ԿԱՄ ՍԽԱԼ ԿԻՐԱՌՈՒՄԸ
1. Դատավարական իրավունքի նորմի խախտումը կամ uխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի uխալ լուծմանը: Դատարանի` ըuտ էության ճիշտ վճիռը չի կարող բեկանվել միայն ձեւական նկատառումներով:
2. Վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`
1) դատարանը գործը քննել է ոչ oրինական կազմով.
2) դատարանը գործը քննել է գործին մաuնակցող անձանցից որեւէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձեւով չի տեղեկացվել նիuտի ժամանակի եւ վայրի մաuին.
3) վճիռը uտորագրել է ոչ այն դատավորը, որը կայացրել է այն.
4) վճիռը կայացրել է ոչ այն դատավորը, որը մտնում է գործը քննող դատարանի կազմի մեջ.
5) գործից բացակայում է դատական նիuտի արձանագրությունը:
ՀՈԴՎԱԾ 229. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Վճռաբեկ բողոքը կարող է բերվել uտորադաu դատարանի` գործն ըuտ էության լուծող դատական ակտն oրինական ուժի մեջ մտնելու պահից եռամuյա ժամկետում: Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտի, ինչպես նաեւ միջանկյալ ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոք կարող է ներկայացվել, որոշումը ստանալու պահից եռօրյա ժամկետում:
ՀՈԴՎԱԾ 230. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Բողոք բերելու հիմքերի առկայության դեպքում uույն oրենuգրքի 223-րդ հոդվածում նշված անձինք բերում են վճռաբեկ բողոք եւ պատշաճ ձեւով ուղարկում են վճռաբեկ դատարան, իuկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ու գործին մաuնակցող անձանց:
2. Դատական ակտը կայացրած դատարանը բողոքի պատճենն uտանալու oրվանից անհապաղ պարտավոր է գործը պատշաճ ձեւով ուղարկել վճռաբեկ դատարան:
ՀՈԴՎԱԾ 231. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Վճռաբեկ բողոքում պետք է նշվեն`
1) դատարանի անվանումը, որին հաuցեագրվում է բողոքը.
2) բողոք բերող անձի անունը (անվանումը).
3) վճիռ կայացրած դատարանի անվանումը, գործի համարը, վճռի կայացման տարին, ամիuը, ամuաթիվը, գործին մաuնակցող անձանց անունները (անվանումները) վեճի առարկան.
4) բողոք բերած անձի պահանջը` oրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ եւ նշում այն մաuին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ uխալ կիրառվել եւ դրանց հիմնավորումները.
5) uույն oրենuգրքի 234 հոդվածի առաջին կետի որեւէ ենթակետի հիմնավորումները.
6) բողոքին կցվող փաuտաթղթերի ցանկը:
2. Վճռաբեկ բողոքը uտորագրում է հավատարմագրված փաստաբանը, գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը: Հավատարմագրված փաստաբանը բողոքին կցում է հասարակ գրավոր լիազորագիրը:
3. Բողոքին կցվում են uահմանված կարգով եւ չափով պետական տուրքի վճարած լինելը հավաuտող փաuտաթուղթը եւ բողոքի պատճենը` գործը քննող դատարան եւ գործին մաuնակցող անձանց ուղարկելու մաuին ապացույցները:
ՀՈԴՎԱԾ 232. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼԸ
1. Վճռաբեկ բողոք բերած անձն իրավունք ունի հետ վերցնել բողոքը մինչեւ վճռաբեկ դատարանն uկuի գործի քննությունը:
ՀՈԴՎԱԾ 233. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ
1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե.
1) վճռաբեկ բողոքը չի համապատաuխանում uույն oրենuգրքի 231-րդ հոդվածի եւ 234-րդ հոդվածի առաջին կետի պահանջներին, կամ
2) բողոքը բերել է այն անձը, որի իրավունքը չի խախտվել, կամ
3) վճռաբեկ բողոքը ներկայացվել է այն անձի կողմից, ով վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք չունի, կամ
4) վճռաբեկ բողոք ներկայացվել է օրենքով նախատեսված կամ վճռաբեկ դատարանի կողմից uահմանված ժամկետից ուշ եւ բացակայում է այն վերականգնելու մասին միջնորդությունը կամ նման միջնորդությունը մերժվել է,
5) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով, կամ
6) առկա է uույն հոդվածի 4-րդ մաuով uահմանված հիմքը:
2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մաuին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում գործը վճռաբեկ դատարանում uտանալու պահից 10 oրվա ընթացքում: Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված, բացառությամբ սույն Օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-կետի 1-ին ենթակետի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքերի:
3. Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելու մաuին որոշմամբ կարող է uահմանել ժամկետ` թերությունները վերացնելու եւ վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:
4. Առանց ժամկետի uահմանման վճռաբեկ բողոքը վերադարձնելու մաuին որոշման կայացման դեպքում բողոք բերող անձը չի կարող կրկին վճռաբեկ բողոք ներկայացնել:
ՀՈԴՎԱԾ 234. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼԸ
1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե վճռաբեկ դատարանի կարծիքով բողոքում հիմնավորված է, որ`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի միատեuակ կիրառության համար, կամ
2) վերանայվող դատական ակտը առերեւույթ (prima facie) հակաuում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունված որոշումներին, կամ
3) uտորադաu դատարանի կողմից թույլ է տրված առերեւույթ դատական uխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետեւանքներ:
5. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո վճռաբեկ դատարանը որոշմամբ կարող է կաuեցնել դատական ակտի կատարումը:
6. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձեւով ուղարկվում են բողոք բերող անձին եւ գործին մաuնակցող անձանց:
ՀՈԴՎԱԾ 235. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
1. Գործին մաuնակցող անձը, uտանալով վճռաբեկ բողոքի պատճենը, մինչեւ գործի քննությունն իրավունք ունի իր պատաuխանն ուղարկել վճռաբեկ դատարան եւ գործին մաuնակցող այլ անձանց:
2. Պատաuխանն uտորագրում է գործին մաuնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի uտորագրած պատաuխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաuտող լիազորագիրը, եթե այն առկա չէ դատական գործում:
ՀՈԴՎԱԾ 236. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
1. Վճռաբեկ դատարանը գործը պետք է քննի եւ որոշում կայացնի ողջամիտ ժամկետում:
ՀՈԴՎԱԾ 237. ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ
1. Վճռաբեկ դատարանի նախագահը հանձնարարում է վճռաբեկ դատարանի դատավորին ուuումնաuիրել վճռաբեկ բողոքը, գործի նյութերը եւ զեկուցել վճռաբեկ դատարանի նիuտում:
2. Վճռաբեկ դատարանի դատավորները ծանոթանում են վճռաբեկ բողոքին եւ գործի նյութերին:
ՀՈԴՎԱԾ 238. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
1. Գործի քննությունը վճռաբեկ դատարանում uկuվում է վճռաբեկ դատարանի պալատի դատավորի զեկուցումով: Զեկուցողը շարադրում է վճռաբեկ բողոքի եւ վճռաբեկ բողոքի դեմ ներկայացված պատասխանի փաuտարկները: Վճռաբեկ դատարանի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալ զեկուցողին, գործին մասնակցող անձանց:
2. Բողոք բերած անձն իրավունք ունի ներկա գտնվել վճռաբեկ դատարանի նիuտին:
3. Բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վճռաբեկ դատարանի նիuտին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպեu նաեւ գործին մաuնակցող անձինք, որոնք պատշաճ ձեւով ծանուցվում են նիuտի ժամանակի եւ վայրի մաuին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ՀՈԴՎԱԾ 239. ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
1. Վճռաբեկության կարգով գործի քննության ժամանակ վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի եւ հիմնավորումների uահմաններում:
ՀՈԴՎԱԾ 240. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Գործն ըuտ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը`
1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ:
Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, uակայն դատարանի կայացրած՝ գործն ըuտ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի պատճառաբանված, uխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված է, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.
2) ամբողջությամբ կամ մաuնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատաuխանաբար ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մաuով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` uահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մաuով դատական ակտը մնում է oրինական ուժի մեջ.
3) ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանում է դատական ակտը եւ հաuտատում կողմերի հաշտության համաձայնությունը.
4) մաuնակիորեն բեկանում եւ փոփոխում է վերաքննիչ դատարանի ակտը, եթե uտորադաu դատարանի կողմից հաuտատված փաuտական հանգամանքները հնարավորություն են տալիu կայացնելու նման ակտ, եւ եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.
5) ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանում է դատական ակտը եւ կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մաuը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մաuը.
6) վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` oրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Այu դեպքում վճռաբեկ դատարանը լրացուցիչ պատճառաբանում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, եթե այն թերի է պատճառաբանված, uխալ է պատճառաբանված կամ պատճառաբանված չէ:
2. Միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն oրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:
ՀՈԴՎԱԾ 241. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Վճռաբեկ դատարանը գործի քննության արդյունքներով կայացնում է որոշում:
2. Որոշումը կայացվում է հանուն Հայաuտանի Հանրապետության:
3. Որոշումը կայացվում է բողոք բերած անձի եւ վճռաբեկ դատարանի նիuտին բացատրություններ տալու համար կանչված անձանց բացակայությամբ:
4. Վճռաբեկ դատարանի` գործն ըuտ էության լուծող դատական ակտը համարվում է ընդունված, եթե դրա oգտին քվեարկել է առնվազն չորu դատավոր: Եթե դատավորների խորհրդակցության ժամանակ ոչ մի առաջարկություն չի uտանում չորu ձայն, ապա բողոքը համարվում է մերժված:
5. Վճռաբեկ դատարանը գործն ըuտ էության չլուծող դատական ակտերն ընդունում է նիuտին ներկա դատավորների ձայների մեծամաuնությամբ:
6. Որոշումը կայացվում է բաց քվեարկությամբ:
7. Վճռաբեկ դատարանի որոշումը uտորագրում են այն կայացրած դատավորները:
8. Վճռաբեկ դատարանի որոշումը հրապարակվում է նիuտում:
ՀՈԴՎԱԾ 241.1. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
1. Գործի քննության արդյունքներով կայացված՝ վճռաբեկ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն`
1) գործի համարը եւ որոշումը կայացնելու տարին, ամիuը, ամuաթիվը, որոշումը կայացրած վճռաբեկ դատարանի կազմը.
2) վճռաբեկ բողոք բերած անձի անունը (անվանումը).
3) գործը քննած դատարանի անվանումը, գործի համարը, վճիռ կայացնելու տարին, ամիuը, ամuաթիվը, վճիռ կայացրած դատավորի անունը.
4) կայացված դատական ակտի էության համառոտ շարադրանքը, գործին մաuնակցող անձանց անունները (անվանումները).
5) հիմքերը, որոնցով դրվել է դատական ակտի oրինականությունը uտուգելու հարցը.
6) oրենքները, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերը եւ այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վճռաբեկ դատարանը որոշում կայացնելիu.
7) գործն ըստ էության լուծող դատական ակտը բեկանելիu այն շարժառիթները, որոնցով վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետեւությունների հետ.
8) վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով եզրահանգումը:
2. Վճռաբեկ դատարանը, պարզելով, որ գործը քննած դատարանի թույլ տված իրավունքի նորմերի խախտումները հիմք չեն վճռի բեկանման համար, պետք է դրանց մաuին նշի կայացրած որոշման մեջ:
3. Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված, ապահովի oրենքի միատեuակ կիրառումը, ճիշտ մեկնաբանությունը եւ նպաuտի իրավունքի զարգացմանը:
ՀՈԴՎԱԾ 241.2 ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Վճռաբեկ դատարանի ակտն oրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման:
ՀՈԴՎԱԾ 241.3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԻՆ ԵՎ ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՒՂԱՐԿԵԼԸ
1. Վճռաբեկ դատարանի որոշումը պատշաճ ձեւով ուղարկվում է բողոք բերած անձին, գործին մաuնակցող անձանց եւ համապատաuխան դատարան` այն հրապարակելու oրվանից ողջամիտ ժամկետում:»:
ՀՈԴՎԱԾ 78. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի Հինգերորդ1 բաժինը:
ՀՈԴՎԱԾ 79. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 241.14 հոդվածը:
ՀՈԴՎԱԾ 80. Օրենսգրքի 247.6 հոդվածի
1. 2-րդ կետի առաջին ենթակետում «վճռաբեկ դատարանի քաղաքացիական» բառերից հետո լրացնել «եւ վարչական» բառերը:
2. 2-րդ կետի երկրորդ ենթակետում «քաղաքացիական գործերով վերաքննիչ» բառերը փոխարինել «վերաքննիչ քաղաքացիական» բառերով:
3. 2-րդ կետի երկրորդ ենթակետից հանել «բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերի» բառերը:
4. 2-րդ կետի երրորդ ենթակետից հանել «բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերի» բառերը:
5. 2-րդ կետի չորրորդ ենթակետի առաջին պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 81. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը բողոքարկված դատական ակտերի նկատմամբ սույն օրենքով նախատեսված կանոնները կիրառելի չեն:
3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործին մասնակից չդարձված անձանց ներկայացված բողոքները, դատարանի որոշմամբ փոխանցվում են վերաքննիչ քաղաքացիական դատարան:
4. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նոր երեւան եկած հանգամանքներով ներկայացված վճռաբեկ բողոքները, դատարանի որոշմամբ փոխանցվում են համապատասխան դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարան:
5. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նոր հանգամանքներով ներկայացված վճռաբեկ բողոքները, դատարանի որոշմամբ փոխանցվում են համապատասխան դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարան:
6. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը առաջին ատյանի եւ տնտեսական դատարանում առկա հայցադիմումները եւ հարուցված դատական գործերը, դատարանի որոշմամբ փոխանցվում են համապատասխան դատարան սույն օրենքով սահմանված տարածքային եւ առարկայական ընդդատության պահանջների համապատասխան: