Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-1521-17.10.2007-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության (2007 թվականի փետրվարի 21-ի) դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 23-րդ հոդվածում`

1. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Եթե գումարը բռնագանձելու պահանջի մասին կամ դրամական արտահայտությամբ գնահատված հայցի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը, ապա ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:»:

2. 4-րդ մասում «կայացման» բառը փոխարինել «հրապարակման» բառով:

3. լրացնել 5-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«5. Ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերով ընդհանուր իրավասության դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտը վերջնական է, վերանայման ենթակա չէ եւ օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:»

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերից հանել «դատավորներին հայտնած բացարկները կամ» բառերը:»

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասության մեջ «կոլեգիալ» բառից հետո «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 26-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 26. Դատական ակտերի վերանայումը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով

1. Դատական ակտը նոր հանգամանքներով կամ նոր երեւան եկած հանգամանքներով վերանայում է համապատաuխան ակտը կայացրած առաջին ատյանի դատարանը:

2. Նոր հանգամանքներով կամ նոր երեւան եկած հանգամանքներով գործը վերանայելու համար դիմում կարող է բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ դիմում բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:

3. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի: Սույն նորմը չի տարածվում քրեական գործերի վրա:

4. Սույն հոդվածով նախատեսված դիմումների վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատական ակտը կողմը կարող է բողոքարկել վերաքննիչ դատարան:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասում «կայացման» բառը փոխարինել «հրապարակման» բառով:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 3-րդ մասում «կայացման» բառը փոխարինել «հրապարակման» բառով:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 3-րդ մասում  «կայացման» բառը փոխարինել «հրապարակման» բառով:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 42-րդ հոդվածը լրացնել 6-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«6. Գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերել այն օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին: Գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, չեն կարող համապատասխան բողոք ներկայացնել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի: Սույն նորմը չի տարածվում քրեական գործերի վրա:»:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 3-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«3) Գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:»:

ՀՈԴՎԱԾ 10. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի  45-րդ հոդվածի 3-րդ մասը:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենսգրքի 47-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 47. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՓԱՍՏԻ ՀԱՐՑՈՒՄ»

ՀՈԴՎԱԾ 12. Օրենսգրքի 47-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Վերաքննիչ դատարանն իրավունք չունի քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում որեւէ հարցի վերաբերյալ արտահայտված այն դիրքորոշումը, որը չի հայտնվել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է կազմում այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:»:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենսգրքի 48-րդ հոդվածի

1. 1-ին մասի 3-րդ կետում «ամբողջությամբ» բառից առաջ լրացնել «քաղաքացիական հայցի մասով» բառերը:

2. 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) մասնակիորեն բեկանում եւ փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները, իսկ քրեական գործերով նաեւ քրեական վերաքննիչ դատարանին նոր ներկայացված ապացույցների հիման վրա նրա կողմից հաստատված փաստական հանգամանքները, հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, եւ եթե  դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:»:

ՀՈԴՎԱԾ 14. Օրենսգրքի 60-րդ հոդվածի.

1. 1-ին մասի 3-րդ կետում «ամբողջությամբ» բառից առաջ լրացնել «քաղաքացիական հայցի մասով» բառերը:»

2. 1-ին մասը լրացնել 7-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«7) նորմատիվ իրավական ակտերի վիճարկման գործերով փոփոխում է վարչական դատարանի դատական ակտը կամ մերժում վճռաբեկ բողոքը:»:

ՀՈԴՎԱԾ 15. Օրենսգրքի 56-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 56. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն`

1) գործին մասնակցող անձինք` վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների միջոցով.

2) գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները՝ օրենքով նախատեսված դեպքերում:»:

ՀՈԴՎԱԾ 16. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 19-րդ կետից հանել «բացարկի» բառը:

ՀՈԴՎԱԾ 17. Օրենսգրքի 91-րդ հոդվածը լրացնել 4-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«4. Ինքնաբացարկի մասին որոշումը կարող է բողոքարկվել:»

ՀՈԴՎԱԾ 18. Օրենսգրքի  155-րդ հոդվածի 6-րդ մասում «3-րդ եւ 4-րդ կետերով» բառերը փոխարինել «2-րդ եւ 3-րդ կետերով» բառերով:»:

ՀՈԴՎԱԾ 19. Օրենսգրքի  167-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

"ՀՈԴՎԱԾ 167. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՀԻՄՔՈՎ ԴԱՏԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

1. Դատավորի լիազորություններն Արդարադատության խորհրդի առաջարկությամբ  դադարեցվում են Հանրապետության Նախագահի կողմից, եթե`

1) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով նա ավելի քան չորu ամիu անընդմեջ կամ ավելի քան 6 ամիu oրացուցային տարվա ընթացքում ի վիճակի չի եղել կատարելու իր պաշտոնեական պարտականությունները.

2) դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճռով ապացուցված է, որ նա նշանակվել է դատավորի պաշտոնում` oրենքի պահանջների խախտմամբ.

3) oրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, կամ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.

4) նա երկու տարի անընդմեջ չի անցել տարեկան վերապատրաuտման ծրագրերը.

5) նշանակումից հետո նա ձեռք է բերել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն:

2. Uույն հոդվածի 1-ին մաuի 1-4-րդ կետերով նախատեuված հիմքերի առկայության դեպքում Արդարադատության խորհրդին դատավորի լիազորությունների դադարեցման մաuին միջնորդությամբ պարտավոր է դիմել վճռաբեկ դատարանի նախագահը:

3. Եթե առերեւույթ առկա է uույն հոդվածի 1-ին մաuի 5-րդ կետով նախատեuված հիմքը, ապա արդարադատության նախարարը եւ վճռաբեկ դատարանի նախագահը համատեղ դիմում են իրավաuու պետական մարմին` դատավորի բժշկական զննությունը կազմակերպելու համար: Դատավորը պարտավոր է անցնել բժշկական զննությունը: Եթե զննության արդյունքում հիմնավորվում է, որ առկա է uույն հոդվածի 1-ին մաuի 5-րդ կետով նախատեuված հիմքը, ապա վճռաբեկ դատարանի նախագահը համապատաuխան միջնորդություն է ներկայացնում Արդարադատության խորհրդին:

4. Դատավորի պաշտոնավարումը դադարում է, եթե`

1) նա դիմում է այդ մաuին (հրաժարական է տալիu).

2) լրացել է նրա 65 տարին (պաշտոնավարման տարիքը).

3) դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, uահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է  մահացած.

4) նա կորցրել է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը:

5. Uույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն դատավորի պաշտոնավարումը դադարում է  Հանրապետության Նախագահի  հրամանագրում նշված օրվանից:

Uույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն դատավորի պաշտոնավարումը դադարում է նրա 65 տարին լրանալուն հաջորդ oրվանից:

Uույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի համաձայն դատավորի պաշտոնավարումը դադարում է դատարանի համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելու օրվանից:

Uույն հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի համաձայն դատավորի պաշտոնավարումը դադարում է նրա ՀՀ քաղաքացիությունը կորցնելուն հաջորդ oրվանից:"

ՀՈԴՎԱԾ 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: