ՀՈԴՎԱԾ 1.
1. Օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասում «Սահմանադրությամբ» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով» բառերով, իսկ «սույն օրենսգրքով» բառերից հետո ավելացնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը» բառերը:
2. Օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասն ավելացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Այլ օրենքներում պարունակվող քրեական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն սույն օրենսգրքին:»
ՀՈԴՎԱԾ 2.
1. Օրենսգրքի 6-րդ հոդվածը լրացնել 10.1-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«10.1) գործն ըստ էության լուծող դատական ակտեր՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռ, քրեական գործով վարույթը կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին որոշում, ինչպես նաեւ այդ ակտերի վերաքննիչ բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտեր ինչպես նաեւ օրենքով նախատեսված դեպքերում վճռաբեկ դատարանի դատական ակտերը»:
2. Օրենսգրքի 6-րդ հոդվածի 12-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«12) Առաջին ատյանի դատարան՝ ընդհանուր իրավասության դատարաններ եւ քրեական դատարաններ:
ա. Ընդհանուր իրավասության դատարան՝ դատարան, որն իրավասու է ըստ էության քննել ոչ մեծ ծանրության եւ միջին ծանրության հանցագործությունների վերաբերյալ գործեր, ինչպես նաեւ քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր:
բ. Քրեական դատարան՝ դատարան, որն ըստ էության քննում է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերը:»:
3.Օրենսգրքի 6-րդ հոդվածի 14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Վճռաբեկ դատարան՝ դատարան, որը բացի սահմանադրական արդարադատության հարցերից, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանն է եւ կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը:
Վճռաբեկ դատարանը օրենքով նախատեսված դեպքերում գործը քննում է վճռաբեկ բողոքի հիման վրա»:
4. Օրենսգրքի 6-րդ հոդվածի 25-րդ եւ 26-րդ կետերում «ոստիկանության» բառերից առաջ ավելացնել «հատուկ քննչական ծառայության» բառերը, իսկ «ռազմական ոստիկանության» բառերը փոխարինել «պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի » բառերով:
5. Օրենսգրքի 6-րդ հոդվածը լրացնել 26.1-րդ նոր կետով հետեւյալ բովանդակությամբ.
«Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատող` Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ, փոխվարչապետ, պատգամավորներ, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ եւ անդամներ, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահներ եւ դատավորներ, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի Հանրապետության կառա՟վարության աշխատակազմի ղեկավար, Հայաստանի Հանրապետության նախարարներ, նրանց տեղակալներ, Հայաստանի Հանրապետության կառա՟վարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներ, նրանց տեղա՟կալ՟ներ, Հայաստանի Հանրապետության մարզպետներ, նրանց տեղակալներ, Երեւանի քաղաքապետ, նրա տեղա՟կալներ, Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի նախագահ եւ անդամներ, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ եւ խորհրդի անդամներ, Հայաստանի Հանրապետության կարգավորող հանձնաժողովների ղեկավարներ եւ անդամներ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ եւ անդամներ, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ եւ տեղակալ»:
6. Օրենսգրքի 6-րդ հոդվածը լրացնել 26.2-րդ նոր կետով հետեւյալ բովանդակությամբ.
«պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ` դատախազները, պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի քննիչները, ոստիկանության (բացառությամբ ոստիկանության զորքերի), ազգային անվտանգության (բացառությամբ սահմանապահ զորքերի եւ զինված ստորաբաժանումների), հարկային, մաքսային, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական եւ փրկարարական մարմինների պաշտոնատար անձինք »:
ՀՈԴՎԱԾ 3.
Օրենսգրքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 8. ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ
1. Բոլորը հավասար են օրենքի եւ դատարանի առջեւ:
2.Իրավունքների, ազատությունների եւ պարտականությունների խտրականությունը՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից արգելվում է:
3. Յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի մատնանշելու նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմնավորումները, այդ թվում՝ օրենքի մեկնաբանությունները:
4. Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները, այդ թվում` օրենքի մեկնաբանությունները, պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:
ՀՈԴՎԱԾ 4.
1. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը «քրեական» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում» բառերով:
2. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի «անհատույց» բառը փոխարինել «պետական միջոցների հաշվին» բառերով, իսկ «բոլոր» բառը հանել:
ՀՈԴՎԱԾ 5.
Օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասը «կողմից» բառից հետո լրացնել «ողջամիտ ժամկետում» բառերով:
ՀՈԴՎԱԾ 6.
Օրենսգրքի 21-րդ հոդվածի 5-րդ մասում «408 եւ 408.1 հոդվածներով» բառերը փոխարինել «12.1 բաժնով» բառերով.
ՀՈԴՎԱԾ 7.
Օրենսգրքի 38-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում քրեական գործերով արդարադատություն իրականացնում են ընդհանուր իրավասության դատարանները, քրեական դատարանները, քրեական վերաքննիչ դատարանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը»:
ՀՈԴՎԱԾ 8.
Օրենսգրքի 39-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Քրեական գործերի եւ նյութերի քննությունը դատարանն իրականացնում է կոլեգիալ կամ մեկ դատավորի կազմով:
2. Ընդհանուր իրավասության դատարանում գործերը եւ նյութերը քննվում են դատավորի կողմից՝ միանձնյա:
3. Քրեական դատարանում գործերը քննվում են միանձնյա: Կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով, քննվում են այն հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնց համար Քրեական օրենսգրքով նախատեuված է առավելագույն պատիժ՝ ցմահ ազատազրկման ձեւով:
4. Վերաքննիչ դատարանում գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, իսկ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բողոքները՝ միանձնյա:
5. Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ՝ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի եւ պալատի դատավորների կազմով: Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները վճռաբեկ դատարանը քննում է կոլեգիալ՝ վճռաբեկ դատարանի կազմով»:
ՀՈԴՎԱԾ 9.
Օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) որոշումներ կայացնել կալանավորման, կալանքի ժամկետի երկարացման, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ խուզարկության, առգրավման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման, ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու, նոտարական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու, ինչպես նաեւ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման մասին, օրենքով նախատեսված դեպքերում քննել եւ լուծել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների եւ գործողությունների (անգործության) դեմ բողոքները»:
ՀՈԴՎԱԾ 10.
Օրենսգրքի 44-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 44. ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
1. Ընդհանուր իրավասության դատարաններին առաջին ատյանի կարգով ընդդատյա են բոլոր գործերը, բացառությամբ քրեական դատարանների ընդդատությանը վերապահված գործերի: Ընդհանուր իրավասության դատարանները քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն են իրականացնում մինչդատական վարույթի նկատմամբ:
2. Քրեական դատարանները առաջին ատյանի կարգով քննում են ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերը»:
ՀՈԴՎԱԾ 11.
Օրենսգրքի 45-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Քրեական վերաքննիչ դատարանին ընդդատյա են ընդհանուր իրավասության եւ քրեական դատարանների՝ օրինական ուժի մեջ չմտած, իսկ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բացառիկ դեպքերում՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին վերաբերող գործերը»:
ՀՈԴՎԱԾ 12.
Օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ընդհանուր իրավասության եւ քրեական դատարանին ընդդատյա են այն հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնք կատարվել են համապատասխան ընդհանուր իրավասության կամ քրեական դատարանի դատական տարածքում»:
ՀՈԴՎԱԾ 13.
Օրենսգրքի 48-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Երկու կամ ավելի հանցագործությունների վերաբերյալ գործերն ընդհանուր իրավասության եւ քրեական դատարաններին ընդդատյա լինելու դեպքում դրանք միացնելիս գործը քննում է քրեական դատարանը:
2. Երկու կամ ավելի հանցագործությունների վերաբերյալ գործերն ընդհանուր իրավասության կամ քրեական տարբեր դատարաններին ընդդատյա լինելու դեպքում դրանք միացնելիս գործը քննում է այն դատարանը, որի դատական տարածքում ավարտվել է տվյալ գործով մինչդատական վարույթը»:
ՀՈԴՎԱԾ 14.
1. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը «օրենսգրքի» բառից հետո լրացնել «44 կամ» բառերը, իսկ «նախատեսված» բառից հետո՝ «առարկայական կամ» բառերը:
2. Օրենսգրքի 49-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Եթե ընդհանուր իրավասության դատարանում դատական քննության ժամանակ հայտնաբերվում է, որ գործն ընդդատյա է քրեական դատարանին, ապա անկախ կողմերի համաձայնությունից՝ գործն ուղարկվում է ըստ ընդդատության»:
ՀՈԴՎԱԾ 15.
Օրենսգրքի 50-րդ հոդվածի վերնագրում «քրեական գործի» բառերից հետո ավելացնել «տարածքային» բառը:
ՀՈԴՎԱԾ 16.
Օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը եւ 3-րդ մասի 1-ին կետը ճանաչել ուժը կորցրած:
Օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «գործողություններ» բառից հետո հանել «կամ դրանք կատարել անձամբ» բառերը:
Օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հե՟տեւյալ խմբագրությամբ.
«անհրաժեշտության դեպքում քննչական բաժնի պետին գրավոր ցուցում տալ գործի քննությունը քննչական խմբի կողմից կատարելու վերաբերյալ, ինչպես նաեւ ցուցում տալ նախաքննություն իրականացնող տարբեր մարմինների քննչական բաժինների պետերին` այդ մարմինների քննիչներից ստեղծված քննչական խմբում ներառելու վերաբերյալ:
Հատուկ քննչական ծառայության քննիչները կարող են ներգրավվել միայն տվյալ ծառայությանը ենթակա քրեական գործերի քննության համար ստեղծված քննչական խմբերում: »
Օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը շարադրել հե՟տեւյալ խմբագրությամբ.
«գործի քննության օրինականությունը ապահովելու նպատակով հսկողություն իրականացնող դատախազին տալ գրավոր ցուցումներ»:
Օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետի «որոշումները» բառից հետո հանել «ինչպես նաեւ հետաքննության մարմնից անհապաղ աջակցություն ստանալ քննչական եւ այլ դատավարական գործողություններ իրականացնելիս» բառերը:
ՀՈԴՎԱԾ 17.
Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 10-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ. «10) դատական քննության արագացված կարգի կիրառման դեպքում»:
Օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 7-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ. « 7) միջնորդություն ներակայացնելու պահից` սույն հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված դեպքում.»
ՀՈԴՎԱԾ 18.
Օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 3-րդ եւ 5-րդ մասերում «միություն» բառը փոխարինել «պալատ» բառով:
ՀՈԴՎԱԾ 19
Օրենսգրքի 71-րդ հոդվածում «միություն» բառը փոխարինել «պալատ» բառով:
ՀՈԴՎԱԾ 20.
Օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը «դատավորը» բառից հետո լրացնել «այդ թվում նաեւ լիազորությունները դադարեցված» բառերով:
ՀՈԴՎԱԾ 21.
Օրենսգրքի 88-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Դատավարության մասնակիցն իրավունք ունի դատախազին, քննիչին, հետաքննության մարմնի աշխատակցին քրեական գործով վարույթի ցանկացած պահի բացարկ հայտնել: Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կարող է ներկայացվել միայն մինչեւ դատաքննությունը սկսվելը, բացառությամբ այն դեպքերի, երբ միջնորդություն ներկայացնողը կապացուցի, որ ինքնաբացարկի հիմքն իրեն հայտնի է դարձել դատաքննությունն սկսվելուց հետո եւ մինչ այդ չէր կարող հայտնի լինել»:
ՀՈԴՎԱԾ 22. Օրենսգրքի 90-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 90. ԴԱՏԱՎՈՐԻ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԸ
1. Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիuի փաuտերի կամ հանգամանքների, որոնք կարող են ողջամիտ կաuկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ: Ինքնաբացարկի հիմքերը ներառում են ի թիվu այլոց այն դեպքերը, երբ`
1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ.
2) դատավորը` որպես մասնավոր անձ, ականատես է այն փաստերին, որոնք վիճարկվում են դատաքննության ընթացքում.
3) դատավորը կամ նրա ամուսինը կամ նրանց հետ արյունակցական` մինչեւ 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձը ողջամտորեն կհանդիսանա (հիմքեր ունի կարծելու, որ նա կհանդիսանա) գործին մասնակցող անձ կամ մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորին ատյանում` որպես դատավոր կամ գործին մասնակցող անձ: Սույն օրենքի իմաստով անձի հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը եւ եղբայրները: Անձի հետ արյունակցական կապի մինչեւ 2-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաեւ վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք: Անձի հետ արյունակցական կապի մինչեւ 3-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի մինչեւ 2-րդ աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաեւ վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք.
4) դատավորը գիտի, որ նա անձամբ կամ նրա ամուսինը կամ նրանց հետ արյունակցական` մինչեւ 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձինք տնտեսական շահ ունեն` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ:
2. Դատավորի կողմից գործը դատական քննության նախապատրաստելն առաջին ատյանի դատարանի կազմում համապատասխան գործի հետագա քննությանը նրա մասնակցությունը բացառող հանգամանք չէ: Վճռաբեկ դատարանի դատավորի մասնակցությունը գործի քննությանը, վճռաբեկ դատարանում նույն գործի քննությանը նրա հետագա մասնակցությունը բացառող հանգամանք չէ:
3. Դատավարության մասնակիցները սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված հիմքերի առկայության դեպքում իրավունք ունեն դատավորին, իսկ եթե գործը քննվում է կամ պետք է քննվի կոլեգիալ՝ դատավորներին կամ դատարանի ամբողջ կազմին Միջնորդությունը պետք է լինի պատճառաբանված եւ նույն հիմքով կարող է ներկայացվել մեկ անգամ:
4. Դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության հարցը լուծում է այն դատավորը, ում ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացվել: Դատավորների կոլեգիալ կազմով գործը քննելու ժամանակ, եթե ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել մեկից ավելի դատավորների կամ դատարանի ամբողջ կազմին, ապա յուրաքանչյուր դատավոր լուծում է իր ինքնաբացարկի հարցը:
5. Ինքնաբացարկի միջնորդության քննության արդյունքում կայացվում է որոշում, որում նշվում են այն բավարարելու կամ մերժելու հիմքերը:
6. Դատավորը, որը ինքնաբացարկ է հայտնել, պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, ինչը ենթակա է բառացի արձանագրման: Ինքնաբացարկ հայտնած դատավորը, եթե համարում է, որ ինքը կարող է տվյալ գործով լինել անկողմնակալ, կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկը անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի դատաքննությունը:
7. Ինքնաբացարկի մասին որոշումը անհապաղ ուղարկվում է դատավարության կողմերին:
8.Դատավորը պարտավոր չէ կայացնել ինքնաբացարկն ընդունելու մասին որոշում, եթե դատական ակտ կայացնելու համար չի կարող ստեղծվել արդարադատության մեկ այլ մարմին կամ գործի լուծման հրատապության առումով անգործությունը կարող է հանգեցնել ծանր հետեւանքների»:
ՀՈԴՎԱԾ 23.
Oրենսգրքի 189-րդ հոդվածը խմբագրել հետեւյալ բովանդակությամբ. «Քրեական գործերով նախաքննություն կատարում են հատուկ քննչական ծառայության, ոստիկանության, պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի, ազգային անվտանգության, հարկային եւ մաքսային մարմինների քննիչները»:
ՀՈԴՎԱԾ 24.
Oրենսգրքի 190-րդ հոդվածը խմբագրել հետեւյալ բովանդակությամբ.
«1. Նախաքննությունը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 104-164-րդ, 166-187-րդ, 191-192-րդ, 195-201-րդ, 204-րդ, 212-214-րդ, 218-րդ, 222-223-րդ, 225-225.1-րդ, 227-232-րդ, 235-249-րդ, 251-298-րդ, 300-րդ, 308-328-րդ, 331-3322 -րդ, 336-րդ, 341-րդ, 343-3451 -րդ, 347-355-րդ հոդվածներով նախատեuված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ոuտիկանության քննիչները:
2. Նախաքննությունը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 188-189-րդ, 193-194-րդ, 202-203-րդ, 205-211-րդ հոդվածներով նախատեuված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ոuտիկանության կամ հարկային մարմինների քննիչները:
3. Նախաքննությունը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 190, 217-217.1-րդ, 219-221-րդ, 224-րդ, 226-րդ, 233-234-րդ, 250-րդ, 299-րդ, 301-307-րդ, 329-330-րդ, 384-397.1-րդ հոդվածներով նախատեuված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:
4. Նախաքննությունը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 215-րդ հոդվածով նախատեuված հանցագործության վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության կամ մաքuային մարմինների քննիչները:
5. Նախաքննությունը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաեւ զորամասի տարածքում կատարված կամ ժամկետային զինվորական ծառայության զինծառայողներին կամ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում եւ կազմակերպություններում (որոնց բաժնետոմսերի կառավարման լիազորությունը հանձնված է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնին) ծառայություն իրականացնող անձանց վերագրվող հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են պաշտպանության նախարարության քննիչները:
6. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կողմից կատարված հանցագործությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-150, 154.1-154.2-րդ հոդվածներով կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները:
Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել եւ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք առնչվում են սույն մասում թվարկված պաշտոնատար անձանց հանցակցությամբ կամ նրանց կողմից կատարված հանցագործություններին կամ որոնցով այդ անձինք ճանաչված են որպես տուժող:
7. Uույն հոդվածի երկրորդ եւ չորրորդ մաuերով նախատեuված գործերով նախաքննություն կատարում է այն մարմինը, որը հարուցել է տվյալ քրեական գործը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործը դատախազը հանձնում է նախաքննության այլ մարմնի:
8. Նախաքննությունը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 128-րդ, 165-րդ, 200-րդ, 208-209-րդ, 216-րդ, 308-310-րդ, 314-315-րդ, 333-335-րդ, 337-340-րդ, 342-րդ, 345-րդ եւ 346-րդ հոդվածներով նաատեuված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում է նախաքննության այն մարմինը, որի վարույթում գտնվող գործի քննության ընթացքում բացահայտվել է այդ հանցագործությունը:
9. Ազգային անվտանգության կամ մաքuային մարմինների քննիչները 188-189-րդ, 205-206-րդ, 235-րդ, 263-րդ, 266-րդ, 268-րդ, 271-272-րդ, 275-րդ եւ 325-րդ հոդվածներով նախատեuված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են նախաքննություն, եթե այդ հանցագործությունները բացահայտվել են իրենց վարույթում գտնվող գործի քննության ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործը դատախազը հանձնում է նախաքննության այլ մարմնի:
10. Տարբեր պետական մարմինների քննիչներին ենթակա հանցագործությունների վերաբերյալ գործերը մեկ վարույթում միացնելու կամ գործի քննության ընթացքում այլ քննիչին ենթակա եւ uույն հոդվածի ութերորդ մաuով չնախատեuված հանցագործության բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է դատախազը:
Հատուկ քննչական ծառայությունը չի կարող իր վարույթ ընդունել այլ քննիչի ենթակա քրեական գործ բացառությամբ սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված գործերի:»
ՀՈԴՎԱԾ 25.
Oրենսգրքի 291-րդ հոդվածի 1-ին մասը առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ նախադասությամբ.
«Քրեական դատարան մուտք եղած քրեական գործը վարույթ է ընդունում նախագահող դատավորը»:
ՀՈԴՎԱԾ 26.
Oրենսգրքի 292-րդ հոդվածի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը, իսկ քրեական դատարանում գործը կոլեգիալ կազմով քննելիս՝ նաեւ դատական կազմի մյուս դատավորները հետազոտում են գործի նյութերը եւ քրեական գործը վարույթ ընդունելու պահից 15 օրվա ընթացքում կայացնում հետեւյալ որոշումներից մեկը»:
ՀՈԴՎԱԾ 27.
Oրենսգրքի 296-րդ հոդվածը «պահանջների» բառից հետո լրացնել «կամ արարքի իրավաբանական որակումը չի համապատասխանում արարքի նկարագրությանը կամ չի բխում գործում առկա ապացույցներից» բառերով:
ՀՈԴՎԱԾ 28.
Oրենսգրքի 294-րդ եւ 298-րդ հոդվածների «դատավորը» բառը փոխարինել «դատարանը» բառով:
ՀՈԴՎԱԾ 29.
Oրենսգրքի 299-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Եթե դատավորը պարզում է, որ գործով առկա է սույն օրենսգրքի 90-րդ հոդվածով սահմանված ինքնաբացարկի հիմք, ապա որոշում է կայացնում ինքնաբացարկի մասին: Այդ դեպքում նախագահող դատավորը գործը ներկայացնում է վերաբաշխման ընդհանուր կարգով»:
ՀՈԴՎԱԾ 30.
Օրենսգրքի 309-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. «Գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ եւ միայն այն արարքի սահմաններում, որը նրան մեղսագրվում է մեղադրական եզրակացությամբ:
2. Դատական քննության ընթացքում մեղադրանքի փոփոխություն թույլատրվում է, եթե դրանով չի վատթարանում ամբաստանյալի վիճակը եւ չի խախտվում ամբաստանյալի պաշտպանության իրավունքը: Մեղադրանքը խստացման առումով փոխելը թույլատրվում է միայն սույն օրենսգրքով սահմանված կարգով եւ դեպքերում»:
ՀՈԴՎԱԾ 31.
Օրենսգիրքը լրացնել 309.1 հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.
«ՀՈԴՎԱԾ 309.1 ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
1. Եթե առաջին ատյանի դատարանում դատական քննության ընթացքում մեղադրողը գտնում է, որ առաջադրված մեղադրանքը խստացման կամ մեղմացման առումով ենթակա է լրացման կամ փոփոխման, քանի որ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել մինչդատական վարույթում եւ, եթե գործի փաստական հանգամանքները հնարավորություն չեն տալիս մեղադրանքը լրացնել կամ փոփոխել առանց դատական քննությունը հետաձգելու, ապա դատարանին ներկայացնում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու եւ նոր մեղադրանք առաջադրելու համար դատական քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն: Մեղադրողը նման միջնորդությամբ կարող է հանդես գալ մինչեւ դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը:
2. Դատարանը դատախազի միջնորդությամբ հետաձգում է նիստը` անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ կատարելու եւ նոր մեղադրանք առաջադրելու համար: Նիստը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան 1 ամսով, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ կատարելու համար ոսջամտորեն պահանջվում է ավելի երկար ժամկետ:
Առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու դեպքում մեղադրողը կազմում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու եւ նոր մեղադրանք առաջադրելու մասին որոշում, որը ձեռք բերված նյութերի հետ միասին ներկայացնում է դատարան:
3. Մեղադրողը կարող է մինչեւ դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել մեղադրանքը` այդ թվում նաեւ` խստացման առումով, եթե դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները անհերքելիորեն վկայում են այն մասին, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է:
4. Տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին դատարանը նոր մեղադրանքին ծանոթանալու համար ժամանակ է տրամադրում` նրանց միջնորդության դեպքում, իսկ ամբաստանյալին եւ նրա պաշտպանին` անկախ միջնորդությունից:
5. Եթե դատաքննության ընթացքում պարզվում է, որ ամբաստանյալի արարքի իրավաբանական որակումը ճիշտ չէ, իսկ մեղադրողը արարքը վերաորակելու որոշում չի կայացնում կամ վերաորակելու համար դատական նիստը հետաձգելու միջնորդություն չի ներկայացնում, ապա դատարանն իր նախաձեռնությամբ մինչեւ 10 օր ժամկետով հետաձգում է դատական նիստը` առաջարկելով գլխավոր դատախազին կամ տեղակալին վերահաստատելու մեղադրական եզրակացությունը:
Վերահաստատված մեղադրական եզրակացությամբ գործի քննության արդյունքում գտնելով, որ արարքն իրավաբանորեն ճիշտ որակված չէ, դատարանն իրավունք ունի փոխել հանցագործության որակումը քրեական oրենքի այն հոդվածով, որը պատաuխանատվություն է նախատեuում ավելի թեթեւ հանցագործության համար, իսկ եթե գտնում է, որ ըստ գործի փաստական հանգամանքների հանցագործությունը պետք է որակվեր քրեական օրենքի այն հոդվածով, որը պատասխանատվություն է նախատեսում ավելի ծանր հանցագործության համար, ապա դատարանը դատավճիռ է կայացնում վերահաստատված մեղադրական եզրակացությանը համապատասխան:
6.Եթե արարքը վերաորակելու արդյունքում փոխվում է քրեական գործի ընդդատությունը, ապա այդ հարցը լուծվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով»:
ՀՈԴՎԱԾ 32.
Օրենսգիրքը լրացնել 309.2 հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.
«ՀՈԴՎԱԾ 309.2 ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՅԼ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐԵԼԸ
Եթե առաջին ատյանի դատարանում դատական քննության ընթացքում ի հայտ են գալիս այնպիսի հանգամանքներ, որոնք հիմք են տալիս նույն քրեական գործով մեղադրանք առաջադրել մեկ այլ անձի (անձանց), որին տվյալ գործով մեղադրանք առաջադրված չի եղել, ապա մեղադրողը իրավունք ունի հարուցել նոր քրեական գործ: Եթե նոր հարուցված քրեական գործի արդյունքները կարող են հանգեցնել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի փոփոխման կամ լրացման, մեղադրողի միջնորդության հիման վրա դատարանը հետաձգում է գործի դատական քննությունը: Հետաձգված քրեական գործի քննությունը կատարվում է սույն օրենսգրքի 309.1 հոդվածով սահմանված կանոններով: Նոր հարուցված քրեական գործի վարույթն իրականացվում է ընդհանուր հիմունքներով»:
ՀՈԴՎԱԾ 33.
1. Օրենսգրքի 322-րդ հոդվածի վերնագրի «դատավորների բացարկման» բառերը փոխարինել «դատավորներին ինքնաբացարկ ներկայացնելու» բառերով:
2. Օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասության «բացարկ հայտնելու» բառերը փոխարինել «ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու» բառերով, իսկ երկրորդ նախադասության «դատավորին բացարկ հայտնելու» բառերը փոխարինել «դատավորի ինքնաբացարկի» բառերով:
3. Օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Դատավորին, դատավորներին կամ դատարանի ամբողջ կազմին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը լուծվում է սույն օրենսգրքի 90-րդ հոդվածով սահմանված կարգով»:
ՀՈԴՎԱԾ 34.
Օրենսգիրքը լրացնել նոր 360.1 րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«ՀՈԴՎԱԾ 360.1. ԴԱՏԱՐԱՆԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐՈՇՈՒՄԸ
1. Դատարանը դատավճռի կամ որոշման հետ միաժամանակ համապատասխան հիմքերի առկայության դեպքում պարտավոր է կայացնել լրացուցիչ որոշում, որով պետական մարմնի համապատասխան պաշտոնատար անձանց ուշադրությունն է հրավիրում դատական քննության ժամանակ ի հայտ եկած այն էական խախտումների վրա, որոնք թույլ են տրվել քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում:
2. Դատարանի լրացուցիչ որոշումը պետք է լինի պատճառաբանված: Լրացուցիչ որոշումը դատարանի հայեցողությամբ կարող է հրապարակվել դատական նիuտում:
3. Լրացուցիչ որոշումն ուղարկվում է խախտում թույլ տված պաշտոնատար անձի վերադաuին, իuկ այդպիuինը չլինելու դեպքում` խախտում թույլ տված պաշտոնատար անձին: Լրացուցիչ որոշումը ստացած պաշտոնատար անձը պարտավոր է որոշումը uտանալուց հետո ոչ ուշ, քան մեկամuյա ժամկետում քննարկել այն եւ ձեռնարկել համապատասխան միջոցներ առկա խախտումները վերացնելու կամ նմանատիպ խախտումները բացառելու ուղղությամբ»:
ՀՈԴՎԱԾ 35.
Օրենսգիրքը լրացնել նոր 361.1-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«ՀՈԴՎԱԾ 361.1. ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԸ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱԶՄՈՎ ՔՆՆԵԼԻՍ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏ ԿԱՅԱՑՆԵԼԸ
1. Քրեական դատարանում գործը կոլեգիալ կազմով քննելիս դատավորների խորհրդակցության ժամանակ խորհրդակցական սենյակում կարող են գտնվել միայն տվյալ գործով դատարանի կազմում ընդգրկված դատավորները: Այլ անձանց ներկայությունը արգելվում է: Դատավորներն իրավունք չունեն հրապարակել խորհրդակցության ժամանակ արտահայտված կարծիքները:
2. Նախագահողը հարցերը դատարանի լուծմանն է դնում սույն օրենսգրքի 360-րդ եւ 361-րդ հոդվածներով նշված հաջորդականությամբ:
3. Յուրաքանչյուր հարցին դատավորներից յուրաքանչյուրը պետք է դրական կամ բացասական պատասխան տա: Դատավորներն իրավունք չունեն ձեռնպահ մնալ քվեարկությունից: Նախագահողը քվեարկում է վերջում:
4. Հարցերը լուծվում են ձայների պարզ մեծամասնությամբ:
5. Սույն օրենսգրքի 360-րդ հոդվածում նշված յուրաքանչյուր հարցով առաջին հերթին քվեարկության է դրվում այն առաջարկը, որն առավել բարենպաստ է ամբաստանյալի համար:
6. Որեւէ դատավոր իրավունք չունի ձեռնպահ մնալ քվեարկելուց: Նիuտում նախագահողը քվեարկում է վերջինը:
7. Դատական ակտն ամբողջությամբ եւ դրա յուրաքանչյուր էջը պետք է ստորագրեն բոլոր դատավորները: Մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնվող դատավորն իրավունք ունի չստորագրել դատական ակտը, սակայն այդ դեպքում պարտավոր է գրավոր շարադրել իր հատուկ կարծիքը:
8. Հատուկ կարծիքը կարող է վերաբերել դատական ակտի ինչպեu եզրափակիչ, այնպեu էլ պատճառաբանական մաuին:
9. Հատուկ կարծիքը ստորագրվում եւ կնքվում է դատավորի կողմից ու կցվում է գործին։
10.Դատական նիստում դատական ակտի հրապարակման ժամանակ հայտարարվում է հատուկ կարծիքի առկայության մասին, սակայն հատուկ կարծիքը չի հրապարակվում:
11. Հատուկ կարծիքը տրամադրվում է գործին մասնակցող անձանց։»
ՀՈԴՎԱԾ 36.
Օրենսգրքի 366-րդ հոդվածը լրացնել 4-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.
«Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը մեղադրանքից հրաժարվելու դեպքում դատարանը մեղադրանքի այդ մասով կայացնում է արդարացնող դատավճիռ:»
ՀՈԴՎԱԾ 37.
Օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Մինչեւ դատաքննությունը սկսելը մեղադրողը դատարանի առաջարկությամբ կարող է իր դիրքորոշումը փոխել, թեպետ արագացված կարգ կիրառելու դեմ առարկել է մեղադրական եզրակացությունում»:
Օրենսգրքի 375.1 հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ` հետեւյալ բովանդակությամբ.
«Դատարանը արագացված կարգ կիրառելու միջնորդությունը մերժում է նաեւ, եթե պարզում է, որ ամբաստանյալի արարքի իրավաբանական որակումը ճիշտ չէ: Այս դեպքում դատարանն իր նախաձեռնությամբ սույն օրենսգրքի 309.1 հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով եւ ժամկետով հետաձգում է դատական նիստը` առաջարկելով գլխավոր դատախազին եւ նրա տեղակալին վերահաստատելու մեղադրական եզրակացությունը: Ամբաստանյալի կամ մեղադրյալի անմեղսունակության առնչությամբ հիմնավոր կասկածների առկայության դեպքում դատարանտ մերժում է արագացված կարգ կիրառելու միջնորդությունը՝ անցնելով ընդհանուր կագով գործի քննությանը: »:
Օրենսգրքի 375.1-րդ հոդվածը լրացնել 6-րդ նոր մասով հետեւյալ բովանդակությամբ.
«Եթե տվյալ գործով հարուցված է նաեւ քաղաքացիական հայց, եւ ամբաստանյալը (մեղադրյալը) կամ քաղաքացիական պատասխանողը ընդունում է այն, ապա դատարանը դատավճռով բավարարում է նաեւ քաղաքացիական հայցը, եթե այն չի հակասում օրենքին: Այդ դեպքում դատարանը պետք է լրացուցիչ պարզի, թե արդյոք հայցի ընդունումը կամավոր է եւ արդյոք այն վերաբերվում է այլ անձանց իրավունքներին: Դատարանը գտնելով, որ հայցի ընդունումը հակասում է օրենքին կամ կամավոր չէ կամ վերաբերվում է այլ անձանց իրավունքներին, հայցը թողնում է առանց քննության` քաղաքացիական հայցվորին բացատրելով քաղաքացիական դատավարության կարգով հայց ներկայացնելու նրա իրավունքը:
Իսկ այն դեպքում, երբ ամբաստանյալը կամ քաղաքացիական պատասխանողը քաղաքացիական հայցը չի ընդունում, ապա դատարանը քաղաքացիական հայցը թողնում է առանց քննության` քաղաքացիական հայցվորին բացատրելով քաղաքացիական դատավարության կարգով հայց ներկայացնելու նրա իրավունքը:»
ՀՈԴՎԱԾ 38.
Օրենսգրքի 375.2-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Ամբաստանյալը (մեղադրյալը) դատական քննության արագացված կարգով անցկացնելու միջնորդություն կարող է ներկայացնել քրեական գործը դատարան ուղարկելու պահից մինչեւ դատաքննությունը սկսելը:
2. Ներկայացված միջնորդությունը դատարանում պետք է հաստատվի պաշտպանի ներկայությամբ եւ նրա հետ խորհրդակցելուց հետո: Այն դեպքում, երբ ամբաստանյալը (մեղադրյալը) ներկայացրել է արագացված կարգ կիրառելու միջնորդություն եւ չունի պաշտպան, ապա դատարանը պարտավոր է ամբաստանյալին ապահովել պաշտպանով: Եթե ամբաստանյալին հնարավոր չէ անհապաղ ապահովել պաշտպանով, ապա դատարանը պաշտպանի մասնակցությունն ապահովելու նպատակով դատական նիստը հետաձգում է: Եթե ամբաստանյալը հրաժարվում է պաշտպան ունենալուց, ապա դատարանը արագացված կարգ կիրառելու միջնորդությունը մերժում է` անցնելով ընդհանուր կարգով գործի քննությանը»:
ՀՈԴՎԱԾ 39.
Օրենսգրքի 46-րդ գլխի վերնագրի «բողոք» բառը փոխարինել «բողոքարկումը» բառով:
ՀՈԴՎԱԾ 40.
Օրենսգրքի 376-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն՝ ամբաստանյալը, նրա պաշտպանը եւ օրինական ներկայացուցիչը, մեղադրողը կամ վերադաս դատախազը, տուժողը, նրա ներկայացուցիչը, օրինական ներկայացուցիչը եւ իրավահաջորդը, իսկ սույն օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ակտերի դեմ՝ նաեւ արդարացվածը, դատապարտյալը, նրանց պաշտպանները եւ օրինական ներկայացուցիչները: Քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները դատական ակտն իրավունք ունեն բողոքարկելու քաղաքացիական հայցի մասով։ Քաղաքացիական հայցի մասով վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն նաեւ տվյալ գործով կողմեր չհանդիսացող անձինք, եթե դատական ակտն առնչվում է նրանց շահերին։ Կասկածյալը, մեղադրյալը, նրանց պաշտպանները եւ օրինական ներկայացուցիչները, ինչպես նաեւ դիմողը իրավունք ունեն վերաքննության կարգով բողոքարկել սույն օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 3-6-րդ կետերում նախատեսված դատական ակտերը:
2. Մեղադրողը կամ վերադաս դատախազն իրավունք չունեն բողոքարկելու գործն ըստ էության լուծող դատական ակտը քաղաքացիական հայցի մասով, բացառությամբ այն դեպքերի, երբ քաղաքացիական հայցը շոշափում է պետության գույքային շահերը»:
ՀՈԴՎԱԾ 41.
Օրենսգրքի 46-րդ գլուխը լրացնել 376.1-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«ՀՈԴՎԱԾ 376.1. ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են՝
1) առաջին ատյանի դատարանների՝ գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը,
2) առաջին ատյանի դատարանների՝ գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը,
3) առաջին ատյանի դատարանների՝ գործով վարույթը կասեցնելու որոշումները,
4) առաջին ատյանի դատարանների՝ խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` խուզարկության, առգրավման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման, ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու, ինչպես նաեւ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման մասին որոշումները,
5) ընդհանուր իրավասության դատարանի՝ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների եւ գործողությունների (անգործության) դեմ բողոքների կապակցությամբ կայացված որոշումները,
6) հանձնման մասին դատարանի որոշումները,
7) սույն օրենսգրքի 49-րդ գլխում նախատեսված հարցերի կապակցությամբ դատարանի կայացրած որոշումները,
8) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ այլ դատական ակտեր»:
ՀՈԴՎԱԾ 42.
Օրենսգրքի 377-րդ հոդվածի «դատարանի՝ օրինական ուժի մեջ չմտած դատավճիռների եւ որոշումների» բառերը փոխարինել «դատարանների դատական ակտերի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 43.
Օրենսգրքի 378-րդ հոդվածի «դատավճիռը» բառը փոխարինել «դատական ակտ» բառերով:
ՀՈԴՎԱԾ 44.
Օրենսգրքի 379-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Վերաքննիչ բողոք բերվում է՝
1) առաջին ատյանի դատարանների գործն ըստ էության լուծող դատական ակտերը հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում,
2) սույն օրենսգրքի 376.1 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում՝ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում,
3) առաջին ատյանի դատարանի՝ կալանավորման, կալանքի ժամկետի երկարացման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները՝ հրապարակվելու պահից հինգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը՝ հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում:
2. Ժամկետանց բողոքները թողնվում են առանց քննության, որի վերաբերյալ դատարանը կայացնում է որոշում»:
ՀՈԴՎԱԾ 45.
1.Օրենսգրքի 380-րդ հոդվածի առաջին մասի «դատավճիռ կամ որոշում կայացնող» բառերը փոխարինել «դատական ակտը կայացրած» բառերով:
2. Օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Բաց թողնված ժամկետը վերականգնելու դեպքում՝ դատական ակտի կատարումը կարող է կասեցվել»:
ՀՈԴՎԱԾ 46.
Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 380.1-րդ հոդվածով.
«Հոդված 380.1. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
Վերաքննիչ բողոք բերելու համար հիմք է դատական սխալը՝ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա:
ՀՈԴՎԱԾ 47.
1. Օրենսգրքի 381-րդ հոդվածի վերնագիրը լրացնել «եւ վարույթ ընդունելը» բառերով:
2. Օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) դատական ակտը, որը բողոքարկվում է, եւ այն կայացրած դատարանի անվանումը»:
3. Օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «դատավճիռը կամ այլ որոշումը» բառերը փոխարինել «դատական ակտը» բառերով:
4. Օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) բողոքի հիմքերը եւ պահանջը»
5. Օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասում ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1 կետով՝
«5.1) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաեւ գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները»:
6. Օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասը «ժամկետանց է» բառերից հետո լրացնել «կամ բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման» բառերով:
7. Օրենսգրքի 381-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները եւ պահանջը ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում եւ դրանք չեն կարող փոփոխվել եւ լրացվել գործի դատական քննության ընթացքում»:
8. Օրենսգրքի 381-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-6-րդ մասերով.
«4.Ստորադաս դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծվում է դատարանի կազմը նախագահողի կողմից:
5.Ստորադաս դատարանի գործն ըստ էության չլուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծվում է նախագահողի կողմից:
6. Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը կարող է մերժել միայն այն դեպքում, երբ չեն պահպանվել վերաքննիչ բողոքին առաջադրվող պահանջները, բացառությամբ այն դեպքի, երբ վերաքննիչ բողոքը բերվել է սույն օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դատական ակտի դեմ, որի հիմքերի բավարարության հարցը վերաքննիչ դատարանը լուծում է կոլեգիալ կազմով:»
ՀՈԴՎԱԾ 48.
1.Օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Ներկայացված բողոքի մասին դատական ակտը կայացրած դատարանը ծանուցում է կասկածյալին, մեղադրյալին, ամբաստանյալին, դատապարտյալին, արդարացվածին, նրանց օրինական ներկայացուցիչներին, պաշտպանին, մեղադրողին, տուժողին, նրա իրավահաջորդին, ներկայացուցչին եւ օրինական ներկայացուցչին, ինչպես նաեւ քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին եւ նրանց ներկայացուցիչներին, եթե բողոքն առնչվում է նրանց շահերին, ինչպես նաեւ դիմողին, եթե այդպիսին առկա է: Բողոքի պատճենն ուղարկվում է նշված անձանց՝ պարզաբանելով վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու հնարավորությունը եւ ներկայացնելու ժամկետը, որը չի կարող 15 օրից ավելի լինել:»:
2. Օրենսգրքի 382-րդ հոդվածի 2-րդ մասի «առարկությունները» բառը փոխարինել «պատասխանները» բառով:
«Բացառիկ դեպքերում կողմերն իրավունք ունեն իրենց բողոքի, ինչպես նաեւ մյուս կողմի բողոքի կապակցությամբ տրված պատասխանների հիմքերը հաստատելու համար դատարան ներկայացնել նոր նյութեր կամ միջնորդել դատարան կանչելու իրենց նշած վկային, կամ փորձագետին, նշանակելու փորձաքննություն, եթե նրանք հիմնավորում են, որ օբյեկտիվորեն հնարավորություն չեն ունեցել ներկայացնելու այդ նյութերը, կանչելու վկային կամ փորձագետին, ինչպես նաեւ առաջին ատյանի դատարանում միջնորդելու նշանակել փորձաքննություն կամ հիմնավորում են, որ ներկայացված միջնորդությունն առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել է անհիմն:»:
ՀՈԴՎԱԾ 49.
1. Օրենսգրքի 383-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Օրինական ուժի մեջ չմտած դատական ակտի բողոքարկումը կասեցնում է դրա օրինական ուժի մեջ մտնելը»:
2.Օրենսգրքի 383-րդ հոդվածի 2-րդ մասի «դատավճիռ կամ որոշում կայացնող» բառերը փոխարինել «դատական ակտը կայացրած» բառերով, իսկ «առարկությունները» բառը «պատասխանների» բառով:
3.Օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասի «Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` իր տեղակալը» բառերը փոխարինել «վերադաս դատախազը» բառերով:
4. Օրենսգրքի 383-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով՝
«4. Եթե վերաքննիչ բողոքարկման ժամկետն ավարտվել է, իսկ տվյալ դատական ակտի դեմ այլ վերաքննիչ բողոքներ չեն բերվել, ապա բողոքը հետ վերցնելու դեպքում դատարանը կայացնում է վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշում: Որոշումը կայացնելու պահից առաջին ատյանի դատարանի դատական ակտը մտնում է ուժի մեջ»:
ՀՈԴՎԱԾ 50.
Օրենսգրքի 384-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
ՀՈԴՎԱԾ 51.
Օրենսգրքի 385-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1.Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի եւ հիմնավորումների սահմաններում:
2.Բացառությամբ սույն օրենսգրքի 45.1-րդ գլխի կանոններով քննված գործերի՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է գործում եղած, իսկ սույն օրեսնգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բացառիկ դեպքերում՝ նաեւ լրացուցիչ ներկայացվող ապացույցներով:
3.Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստական հանգամանքները ընդունվում են որպես հիմք, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքում վիճարկվում է որեւէ փաստական հանգամանք եւ վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստական հանգամանքի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել: Նման դեպքերում վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարել նոր փաստական հանգամանք կամ հաստատված չհամարել ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքը, եթե առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա կամ սույն օրեսնգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան լրացուցիչ ներկայացված ապացույցներով հնարավոր է հանգել նման եզրակացության:
4. Եթե առաջին ատյանի դատարանը հետազոտված ապացույցների հիման վրա դատական ակտում եզրակացության չի հանգել որեւէ փաստական հանգամանքի վերաբերյալ, ինչը պարտավոր էր անել, ապա վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարել նոր փաստական հանգամանք, եթե առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա կամ սույն օրեսնգրքի 382 հոդվածի 3-րդ մասին համապատասխան լրացուցիչ ներկայացված ապացույցներով հնարավոր է հանգել նման եզրակացության»:
ՀՈԴՎԱԾ 52.
Օրենսգրքի 386-րդ հոդվածի վերնագրի «բողոքի» բառը փոխարինել «վերանայման» բառով:
ՀՈԴՎԱԾ 53.
Օրենսգրքի 387-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«Գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերաքննիչ դատարանում վերանայվում են կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով, որոնցից մեկը նախագահողն է: Գործն ըստ էության չլուծող դատական ակտերը վերաքննիչ դատարանում վերանայվում են դատավորի կողմից միանձնյա»:
ՀՈԴՎԱԾ 54.
Օրենսգրքի 388-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Վերաքննիչ բողոքի հիման վրա ստացված գործերի քննությունը վերաքննիչ դատարանն սկսում է քրեական գործը կամ նյութը ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում: Հարգելի պատճառների առկայության դեպքում գործը քննող դատարանի որոշմամբ այդ ժամկետը կարող է երկարացվել, բայց ոչ ավելի, քան 10 օրով:
2. Վերաքննիչ դատարանը պարտավոր է գործը քննել եւ որոշում կայացնել ողջամիտ ժամկետում: Գործի քննության ողջամիտ ժամկետը որոշելիս հաշվի է առնվում նաեւ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամկետը»:
ՀՈԴՎԱԾ 55.
1.Օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասը «գործը» բառից հետո լրացնել «կամ նյութը» բառերով:
2. Օրենսգրքի 389-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ուսումնասիրելով ստացված գործը կամ նյութը՝ նախագահողն իր որոշմամբ այն նշանակում է դատական նիստում քննության: Գործի նյութերն ուսումնասիրում են նաեւ դատարանի կազմի մյուս դատավորները:».
3.Օրենսգրքի 389-րդ հոդվածի 3-րդ մասի «դատավճռի» բառը փոխարինել «դատական ակտի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 56.
1. Օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Վերաքննիչ դատարանում գործերի քննությունը կատարվում է սույն գլխում շարադրված կանոններով, ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով».
2. Օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել:
3. Օրենսգրքի 390-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«Դատավարության մյուս մասնակիցների չներկայանալը չի խոչընդոտում գործը քննելուն եւ դատական ակտ կայացնելուն»:
ՀՈԴՎԱԾ 57.
1. Օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մասի «դատավճռի» եւ «առարկությունների» բառերը համապատասխանաբար փոխարինել «դատական ակտի» եւ «պատասխանների» բառերով:
2. Օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի «դատավճիռը» եւ «առարկությունները» բառերը համապատասխանաբար փոխարինել «դատական ակտը» եւ «պատասխանները» բառերով:
3. Օրենսգրքի 391-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
4. Օրենսգրքի 391-րդ հոդվածի 4-րդ մասի «եթե կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ» բառերը փոխարինել «միայն կողմի միջնորդությամբ, եւ եթե» բառերով:
5. Օրենսգրքի 391-րդ հոդվածի 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
ՀՈԴՎԱԾ 58.
1. Օրենսգրքի 393-րդ հոդվածի վերնագրի «դատավճիռ» բառը փոխարինել «դատական ակտ» բառերով:
2. Օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի «դատավճիռ» եւ «դատավճռին» բառերը համապատասխանաբար փոխարինել «դատական ակտ» եւ «դատական ակտին» բառերով:
3. Օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի «դատավճիռը» բառը փոխարինել «դատական ակտը» բառերով:
4. Օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Վերաքննիչ դատարանը գործը կոլեգիալ կազմով քննելիս դատական ակտը կայացնում է սույն օրենսգրքի 361.1-րդ հոդվածով սահմանված կանոններով` հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված պահանջները: »
5.Օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասի «դատավճռում», «դատավճիռը», «դատավճիռն» բառերը համապատասխանաբար փոխարինել «դատական ակտում», «դատական ակտը», «դատական ակտն» բառերով:
6. Օրենսգրքի 393-րդ հոդվածի 5-9րդ մասերը եւ 11-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
7. Օրենսգրքի 393-րդ հոդվածի 10-րդ մասի «որոշումներ ընդունելիս» եւ «որոշումները» բառերը համապատասխանաբար փոխարինել «դատական ակտ կայացնելիս» եւ «դատական ակտերը» բառերով:
8. Օրենսգրքի 393-րդ հոդվածի 12-րդ մասի «դատավճռում» եւ «դատավճիռը» բառերը համապատասխանաբար փոխարինել «դատական ակտում» եւ «դատական ակտը» բառերով:
9. Օրենսգրքի 393-րդ հոդվածի 13-րդ մասի «դատավճռի» բառը փոխարինել «դատական ակտի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 59.
Օրենսգրքի 394-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 394. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`
1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, uակայն դատարանի կայացրած գործն ըuտ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի պատճառաբանված, uխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված է, ապա վերաքննիչ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.
2) ամբողջությամբ կամ մաuնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատաuխանաբար ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մաuով կայացվում է գործն ըստ էության լուծող դատական ակտ կամ գործն ուղարկվում է համապատաuխան uտորադաu դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մաuով դատական ակտը մտնում է oրինական ուժի մեջ.
3) քաղաքացիական հայցի մասով ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը եւ այդ մասով հաuտատում կողմերի հաշտության համաձայնությունը.
4) մասնակիորեն բեկանում եւ փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ եւ, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.
5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը եւ կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում քաղաքացիական հայցն ամբողջովին կամ դրա մի մաuը:
2. Գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը՝ դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որը օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից»:
ՀՈԴՎԱԾ 60.
1. Օրենսգրքի 395-րդ հոդվածի վերնագրի «առաջին ատյանի դատարանի դատավճռի կամ որոշման» բառերը փոխարինել «բողոքարկված դատական ակտի» բառերով:
2. Օրենսգրքի 395-րդ հոդվածի «առաջին ատյանի դատարանի դատավճիռը կամ որոշումը բեկանվում կամ փոփոխվում է եւ կայացվում է նոր դատավճիռ կամ որոշում, եթե» բառերը փոխարինել «բողոքարկված դատական ակտը բեկանվում կամ փոփոխվում է, եթե թույլ է տրվել դատական սխալ, այն է» բառերով:
3. Օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին կետի «դատավճռում» բառը փոխարինել «դատական ակտում» բառերով:
ՀՈԴՎԱԾ 61.
Օրենսգրքի 396-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
ՀՈԴՎԱԾ 62.
1. Օրենսգրքի 397-րդ հոդվածի առաջին մասի «սույն օրենսգրքի» բառերը փոխարինել «քրեական օրենքի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 63.
1. Օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի «դատավճիռ կայացնելու գաղտնիության սկզբունքը» բառերը փոխարինել «խորհրդակցական սենյակի գաղտնիությունը» բառերով:
2. Օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Եթե առաջին ատյանի դատարանը գործով թույլ է տվել քրեադատավարական oրենքի այլ էական խախտում, վերաքննիչ դատարանը հաշվի առնելով գործի քննության արդյունքները, փոփոխում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, կամ բեկանում է այն եւ գործն ուղարկում առաջին ատյանի համապատասխան դատարան՝ այլ կազմով նոր քննության»:
3. Օրենսգրքի 398-րդ հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 7-րդ մասով.
«7. Սույն հոդվածի նորմերը տարածվում են նաեւ Վերաքաննիչ դատարանի կողմից այլ դատական ակտերը վերանայելիս, այնքանով, որքանով կիրառելի են դրանց նկատմամբ»:
ՀՈԴՎԱԾ 64.
1. Օրենսգրքի 402-րդ հոդվածի 1-ին մասի «դատավճիռը կամ որոշումն» բառերը փոխարինել «դատական ակտն» բառերով, իսկ «դրանց» բառը հանել:
2. Օրենսգրքի 402-րդ հոդվածի 2-րդ մասի «դատավճիռն կամ որոշումը» բառերը փոխարինել «դատական ակտը» բառերով, իսկ «հանձնվում» բառը փոխարինել «ուղարկվում» բառով:
ՀՈԴՎԱԾ 65.
Օրենսգրքի 403-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի՝ գործն ըստ էության լուծող եւ գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, ինչպես նաեւ վերաքննիչ դատարանի գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները»:
ՀՈԴՎԱԾ 66.
Օրենսգրքի 404-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Վերաքննիչ դատարանի գործն ըստ էության լուծող եւ գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, ինչպես նաեւ վերաքննիչ դատարանի գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները վճռաբեկ դատարան բողոքարկելու իրավունք ունեն՝
1) դատավարության մասնակիցները` բացառությամբ քրեական հետապնդման մարմինների, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաեւ դիմողները՝ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաuտաբանների միջոցով.
2) գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները` oրենքով նախատեuված դեպքերում:
2. Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերը անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարան, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում:
3. Անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի` միայն իր համար անբարենպաuտ մաuի դեմ»:
ՀՈԴՎԱԾ 67.
Օրենսգրքի 405-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Վերաքննիչ դատարանի գործն ըստ էության լուծող եւ գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, ինչպես նաեւ վերաքննիչ դատարանի կողմից գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները վերանայում է Վճռաբեկ դատարանը՝ ողջ կազմով»:
ՀՈԴՎԱԾ 68.
1. Օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Վճռաբեկ բողոք բերելու համար հիմք է դատական uխալը՝ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիuի խախտումը, որը ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա»:
2. Օրենսգրքի 406-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
ՀՈԴՎԱԾ 69.
1. Օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «կամ մատնանշում է, թե ինչ նոր երեւան եկած հանգամանք է առկա» բառերը փոխարինել «որը ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա» բառերով:
2. Օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «բողոքի էությունը» բառերը փոխարինել «բողոք բերած անձի պահանջը» բառերով:
3. Օրենսգրքի 407-րդ հոդվածի 3-րդ մասը «ժամկետանց է» բառերից հետո լրացնել «կամ բողոքարկվել է բողոքարկման ոչ ենթակա դատական ակտ» բառերով:
ՀՈԴՎԱԾ 70.
Օրենսգրքի 408-410.1-րդ եւ 414-րդ հոդվածները ճանաչել ուժը կորցրած:
ՀՈԴՎԱԾ 71.
1. Օրենսգրքի 412-րդ հոդվածի վերնագրի «դատավճիռների եւ որոշումների» բառերը փոխարինել «դատական ակտերի» բառերով:
2. Օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասը «ժամկետում» բառից հետո լրացնել «իսկ գործն ըuտ էության չլուծող դատական ակտերի դեմ մեկամսյա ժամկետում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով:
3. Օրենսգրքի 412-րդ հոդվածի 1.1-րդ եւ 2-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:
ՀՈԴՎԱԾ 72.
Օրենսգրքի 414.1-րդ հոդվածը լրացնել նոր 2.1-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2.1. Uույն օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մաuի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեuված հիմքերի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մաuին վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված»:
ՀՈԴՎԱԾ 73.
Օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի միատեuակ կիրառության համար, կամ
2) վերանայվող դատական ակտը առերեւույթ հակաuում է վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշումներին, կամ
3) վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերեւույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետեւանքներ:
2. Վճռաբեկ դատարանին ներկայացված վճռաբեկ բողոքների` uույն oրենuգրքի 407-րդ հոդվածի եւ uույն հոդվածի առաջին մաuի պահանջներին համապատաuխանությունը պարզելու եւ դատարանի վարույթ ընդունելու հարցը լուծվում է կոլեգիալ, այն է՝ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի եւ պալատի դատավորների կազմով: Վճռաբեկ դատարանի նախագահը իրավունք ունի մաuնակցելու պալատի նիuտերին: Եթե վճռաբեկ դատարանի պալատի կազմը պակաu է 3-ից, ապա պալատի նիuտերին մաuնակցում է վճռաբեկ դատարանի նախագահը, իuկ եթե այդ դեպքում եւս կազմը պակաu է 3-ից, ապա վճռաբեկ դատարանի նախագահը պալատ գործուղում է այլ պալատի դատավոր: Պալատի այդ որոշումները կայացվում են միաձայն եւ բողոքարկման ենթակա չեն: Դատավորներից թեկուզ եւ մեկի այլ կարծիք ունենալու դեպքում վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը ենթակա է լուծման վճռաբեկ դատարանի ողջ կազմով»:
ՀՈԴՎԱԾ 74.
Օրենսգրքի 414.3-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Դատավարության մաuնակիցը, uտանալով վճռաբեկ բողոքի պատճենը, մինչեւ Վճռաբեկ դատարանում գործի քննութունը սկսելը իրավունք ունի իր պատաuխանն ուղարկելու վճռաբեկ դատարան: Դատավարության մասնակիցը Վճռաբեկ դատարան պատասխան ուղարկելու հետ միաժամանակ պետք է պատասխանի պատճենը ուղարկի նաեւ դատավարությանը մաuնակցող անձանց (բացառությամբ քննիչի եւ հետաքննության մարմնի): Պատաuխանը uտորագրում է այն ներկայացնող դատավարության մաuնակիցը կամ նրա կողմից լիազորված անձը»:
ՀՈԴՎԱԾ 75.
Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը՝ վճռաբեկ բողոքում նշված հիմքերի եւ հիմնավորումների սահմաներում»:
ՀՈԴՎԱԾ 76.
Օրենսգրքի 416-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 416. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԻUՏԵՐԸ
Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորները պարտավոր են մաuնակցել վճռաբեկ դատարանի նիuտին: Վճռաբեկ դատարանի նիuտն իրավազոր է, եթե դրան մաuնակցում է առնվազն հինգ դատավոր»:
ՀՈԴՎԱԾ 77.
1. Օրենսգրքի 418-րդ հոդվածի 3-րդ մասից «պալատի» բառը հանել:
ՀՈԴՎԱԾ 78.
Օրենսգրքի 419-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամ.
«ՀՈԴՎԱԾ 419. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1.Գործն ըuտ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը՝
1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, uակայն դատարանի կայացրած գործն ըuտ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, uխալ է պատճառաբանված կամ պատճառաբանված չէ, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.
2) ամբողջությամբ կամ մաuնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատաuխանաբար ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մաuով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության՝ uահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մաuով դատական ակտը մնում է oրինական ուժի մեջ.
3) քաղաքացիական հայցի մասով ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանում է դատական ակտը, եւ այդ մասով հաuտատում կողմերի հաշտության համաձայնությունը.
4) մաuնակիորեն բեկանում եւ փոփոխում է համապատասխան ստորադաս դատարանի ակտը, եթե համապատասխան ստորադաս դատարանի կողմից հաuտատված փաuտական հանգամանքները հնարավորություն են տալիu կայացնելու նման ակտ, եւ եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.
5) ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանում է դատական ակտը եւ կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մաuը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մաuը.
6) վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում վճռաբեկ դատարանը ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` oրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Այu դեպքում վճռաբեկ դատարանը լրացուցիչ պատճառաբանում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, եթե այն թերի է պատճառաբանված, uխալ է պատճառաբանված կամ պատճառաբանված չէ:
2. Գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը՝ դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն oրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից»:
ՀՈԴՎԱԾ 79.
Օրենսգրքի 423-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը փոխարինել հետեւյալ նախադասություններով.
«Վճռաբեկ դատարանի՝ գործն ըuտ էության լուծող դատական ակտը համարվում է ընդունված, եթե դրա oգտին քվեարկել է առնվազն չորu դատավոր: Եթե դատավորների խորհրդակցության ժամանակ ոչ մի առաջարկություն չի uտանում չորu ձայն, ապա բողոքը համարվում է մերժված:
Վճռաբեկ դատարանի գործն ըuտ էության չլուծող դատական ակտերն ընդունվում են նիuտին ներկա դատավորների ձայների մեծամաuնությամբ»:
ՀՈԴՎԱԾ 80.
1. Օրենսգրքի 427-րդ հոդվածի վերնագրի «դատարանի որոշման» եւ «նրա» բառերը համապատասխանաբար փոխարինել «դատական ակտերի» եւ «դրանց» բառերով:
2. Օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը օրինական ուժի մեջ է մտնում վերաքննության կարգով բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, եթե այն բողոքարկված չի եղել: Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից: Վերաքննիչ դատարանի եւ վճռաբեկ դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից` բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի»:
ՀՈԴՎԱԾ 81.
Օրենսգիրքը լրացնել նոր 12.1-րդ բաժնով՝ հետեւյալ խմբագրությամբ.
«ԲԱԺԻՆ 12.1. ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԿԱՄ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ
ԳԼՈՒԽ 49.1. ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԿԱՄ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ
ՀՈԴՎԱԾ 426.1. ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԿԱՄ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՎԵՐԱՆԱՅՈՂ ԴԱՏԱՐԱՆԸ
Դատական ակտը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով վերանայում է դատական ակտ կայացրած այն առաջին ատյանի դատարանը, որը քննել է համապատասխան գործը կամ նյութը:
ՀՈԴՎԱԾ 426.2. ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԿԱՄ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ
1. Նոր երեւան եկած հանգամանքերով դատական ակտերը վերանայելու դիմում ներկայացնելու իրավունք ունեն հավատարմագրված փաստաբանները կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները:
2. Նոր հանգամանքերով դատական ակտերը վերանայելու դիմում ներկայացնելու իրավունք ունեն միայն այդ հանգամանքի հետ առնչվող գործին մասնակցած շահագրգիռ անձինք՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:
ՀՈԴՎԱԾ 426.3. ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԻՄՔԵՐՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
1. Նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքով դատական ակտերը վերանայվում են, եթե`
1) oրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաuտատված է վկայի, տուժողի ցուցմունքների, թարգմանչի կատարած թարգմանության ակնհայտ uխալ կամ փորձագետի եզրակացության ակնհայտ կեղծ լինելը, ինչպեu նաեւ իրեղեն ապացույցների, քննչական ու դատական գործողությունների արձանագրությունների եւ այլ փաuտաթղթերի կեղծված լինելը, որոնք հանգեցրել են չհիմնավորված կամ անoրինական դատավճիռ կայացնելուն.
2) oրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաuտատված են դատավորների հանցավոր գործողությունները, որոնք նրանք թույլ են տվել տվյալ գործը քննելիu.
3) դատարանի oրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաuտատված են գործի քննությունը կատարող անձանց այնպիuի հանցավոր գործողություններ, որոնք հանգեցրել են դատարանի չհիմնավորված եւ անoրինական դատավճիռ կամ գործը կարճելու վերաբերյալ որոշում կայացնելուն.
4) ի հայտ են եկել դատական ակտ կայացնելիu դատարանին անհայտ մնացած այլ հանգամանքներ, որոնք ինքնին կամ մինչեւ այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են դատապարտյալի անմեղությունը, կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ինչպեu նաեւ ապացուցում են արդարացվածի կամ այն անձի մեղավորությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ գործով վարույթը կարճվել է:
2. Նոր երեւան եկած հանգամանքներով դատական ակտը վերանայելու համար դիմում կարող է բերվել 3 ամuվա ընթացքում այն պահից, երբ դիմում բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մաuին:
3. Եթե վաղեմության ժամկետները լրանալու, համաներման ակտ ընդունվելու կամ առանձին անձանց ներում շնորհելու պատճառով, ինչպեu նաեւ մեղադրյալի մահվան հետեւանքով դատական ակտ կայացնելն անհնարին է, uույն հոդվածի առաջին մաuի 1-3-րդ կետերում մատնանշված նոր երեւան եկած հանգամանքները պարզվում են uույն oրենuգրքով նախատեuված կարգով կատարվող քննությամբ:
4. Արդարացման դատավճռի եւ գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումների վերանայումը թույլատրվում է միայն քրեական պատաuխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների ընթացքում:
5. Այն դատական ակտի վերանայումը, որով մեղադրական դատավճիռ է կայացված, այնպիuի հանգամանքներ ի հայտ գալու հետեւանքով, որոնք ցույց են տալիu դատապարտյալի անմեղությունը կամ նրա կողմից ավելի թեթեւ հանցանք կատարելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ժամկետներով uահմանափակված չէ:
6. Դատապարտյալի մահը արգելք չէ նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքով դատական ակտը վերանայելուն՝ դատապարտյալի կամ այլ անձանց իրավունքների վերականգնման նպատակով:
7. Սույն հոդվածի դրույթները կիրառելի են նաեւ այն քրեական գործերով, որոնցով դատավճիռ չի կայացվել:
ՀՈԴՎԱԾ 426.4. ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԻՄՔԵՐՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
1. Նոր հանգամանքների հետեւանքով դատակա ակտերը վերանայվում են հետեւյալ դեպքերում.
1) Հայաuտանի Հանրապետության uահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած oրենքը հակաuահմանադրական է ճանաչել.
2) Հայաuտանի Հանրապետության մաuնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից այդ դատարանի հիմնադրման կամ նրա իրավաuությունը uահմանող այլ միջազգային պայմանագրին համապատաuխան` այդ դատարանը դատավճիռ կամ որոշում է կայացրել, որով հիմնավորվում է, որ տվյալ քրեական գործի քննության ժամանակ Հայաuտանի Հանրապետության դատարանը թույլ է տվել Հայաuտանի Հանրապետության համապատաuխան միջազգային պայմանագրով uահմանված` մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտում.
3) Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեuված այլ նոր հանգամանքների դեպքերում:
2. Սույն հոդվածի առաջին մաuի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեuված նոր հանգամանքները հաuտատված են համարվում համապատաuխանաբար Հայաuտանի Հանրապետության uահմանադրական դատարանի որոշմամբ եւ Հայաuտանի Հանրապետության մաuնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ. դրանց ուժի մեջ մտնելու պահից:
3. Նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու համար դիմում կարող է բերվել 3 ամuվա ընթացքում այն պահից, երբ դիմում բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մաuին:
ՀՈԴՎԱԾ 426.5. ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
1. Նոր երեւան եկած հանգամանքների մասին հայտարարությունները եւ հաղորդումներն ուղարկվում են դատախազին կամ հավատարմագրված փաստաբանին:
2. Սույն օրենսգրքի 426.3-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերից որեւէ մեկի առկայության դեպքում դատախազը որոշում է կայացնում նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքով վարույթ հարուցել եւ այդ հանգամանքների առթիվ կատարում է քննություն կամ այդ մասին հանձնարարություն է տալիս քննիչին:
3. Եթե հաղորդումն ստացած դատախազը նոր երեւան եկած հանգամանքների կապակցությամբ վարույթ հարուցելու համար հիմքեր չի գտնում, ապա նա պատճառաբանված որոշմամբ մերժում է վարույթ հարուցելը: Այդ որոշումը հաղորդվում է շահագրգիռ անձանց, որոնք այն կարող են բողոքարկել վերադաս դատախազին:
4. Սույն օրենսգրքի 426.3-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերից որեւէ մեկի առկայության դեպքում հավատարմագրված փաստաբանը կարող է որոշում կայացնել նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքով վարույթ հարուցելու մասին եւ այդ հանգամանքների առթիվ կատարում է ուսումնասիրություններ:
ՀՈԴՎԱԾ 426.6. ԴԱՏԱԽԱԶԻ ԿԱՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՓԱՍՏԱԲԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ) ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԱՐՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ
1. Նոր երեւան եկած հանգամանքների քննությունն ավարտելուց դատական ակտը վերանայելու համար հիմքերն առկա համարելով` դատախազը քննության արդյունքներով կազմված եզրակացությունը ուղարկում է գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին:
2. Գլխավոր դատախազը, նրա տեղակալը կամ հավատարմագրված փաստաբանը, գործի վերանայման հիմքերն առկա համարելով, դիմում են ներկայացնում դատարան` դրան կցելով համապատասխանաբար քննության կամ ուսումնասիրության ակտերը:
3. Դատական ակտերը վերանայելու հիմքեր չլինելու դեպքում դատախազը կամ հավատարմագրված փաստաբանն իր պատճառաբանված որոշմամբ կարճում է վարույթը: Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում ուղարկվում է հաղորդում ներկայացրած անձին:
ՀՈԴՎԱԾ 426.7. ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԿԱՄ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու դիմումը պետք է բովանդակի՝
1) դիմում ներկայացրած անձի անունը, ազգանունը, բնակության կամ աշխատանքի վայրի հասցեն, պաշտոնը.
2) այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է դիմումը.
3) վերանայման ենթակա դատական ակտի կայացման օրը, ամիսը, տարին.
4) դատական ակտի վերանայման համար հիմք ծառայած նոր երեւան եկած կամ նոր հանգամանքի շարադրանքը.
5) դիմում ներկայացրած անձի պահանջը.
6) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը.
7) դիմում ներկայացրած անձի ստորագրությունը:
2. Դիմումին կցվում են նոր երեւան եկած կամ նոր հանգամանքը հաստատող նյութերը, ինչպես նաեւ այլ նյութեր:
3. Դիմում ներկայացնող անձը դրա պատճենը, նոր երեւան եկած կամ նոր հան գամանքը հաստատող նյութերի պատճենների հետ միասին պատշաճ ձեւով ուղարկում է դատավարության մասնակիցներին (բացառությամբ քննիչի եւ հետաքննության մարմնի):
4. Նոր հանգամանքների հիմքով շահագրգիռ անձի փոխարեն դիմում կարող է ներկայացնել նրա կողմից լիազորված անձը, որը դիմումի հետ միաժամանակ դատարան պետք է ներկայացնի նաեւ իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը: Շահագրգիռ անձի լիազորված անձ կարող է լինել միայն փաստաբանը:
ՀՈԴՎԱԾ 426.8. ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԿԱՄ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ
1. Դատական ակտը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով համապատասխան առաջին ատյանի դատարանը վերանայում է վերանայման վարույթ հարուցելու մասին որոշման հիման վրա:
2. Դատարանը վերանայման վարույթի հարուցումը մերժում է, եթե՝
1) դիմումը ներկայացվել է դրա համար սույն օրենսգրքով նախատեսված ժամկետի խախտմամբ, եւ այն վերականգնելու մասին միջնորդություն չի ներկայացվել, կամ
2) առերեւույթ բացակայում է նոր երեւան եկած հանգամանքը, կամ
3) դիմումում նշված դատական ակտը չի կայացրել այն դատարանը, որին հասցեագրվել է դիմումը, կամ
4) դատական ակտը վերանայելու համար հիմք դարձած նոր հանգամանքը հաստատող ապացույց չի ներկայացվել, եւ եթե դատարանին հայտնի չէ նման հանգամանքի առկայությունը, կամ
5) դիմումը ներկայացրել կամ ստորագրել է ոչ պատշաճ անձը կամ այն ընդհանրապես ստորագրված չէ:
3. Դատարանը վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումը կայացնում է դիմումը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում: Վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 426.9. ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ
1. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթով դատարանը գործի քննության արդյունքում կայացնում է դատական ակտ սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:
2. Առաջին ատյանի դատարանի դատական ակտը օրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, իսկ վերաքննիչ դատարանի դատական ակտը` համապատասխանաբար վճռաբեկ դատարան»:
ՀՈԴՎԱԾ 82.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից:
2. Հայաստանի Հանրապետության քրեական դատարանին վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
3. Առաջին ատյանի դատարանները մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը իրենց դատական տարածքում հանդես են գալիս ընդհանուր իրավասության եւ քրեական դատարանների լիազորություններով: