ՀՈԴՎԱԾ 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության (2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ 126-Ն ) օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածը լրացնել 5-րդ եւ 6-րդ մասերով հետեւյալ բովանդակությամբ.
«5. Մեղադրողը կարող է մինչեւ դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել մեղադրանքը` այդ թվում նաեւ` խստացման առումով, եթե դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները անհերքելիորեն վկայում են այն մասին, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է:
6. Քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով առաջարկություն ստանալիս, գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը կայացնում է որոշում մեղադրական եզրակացությունը վերահաստատելու վերաբերյալ եւ ներկայացնում դատարան կամ անում նույն օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված միջնորդություններից որեւէ մեկը:
ՀՈԴՎԱԾ 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից: