Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-1523-17.10.2007-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Դատական ակտերի հարկադիր կատարման մասին Հայաստանի Հանրապետության  (1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221) օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հարկադիր կատարման ենթակա են`

1) Քաղաքացիական գործերով դատական ակտերը, բացառությամբ իրավաբանական անձին կամ քաղաքացուն uնանկ ճանաչելու եւ մրցութային վարույթ uկuելու մաuին գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաեւ ՀՀ վարչական դատարանի դատական ակտերը, բացառությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխով նախատեսված գործերով դատական ակտերի»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում «ընդունած» բառից հետո լրացնել «առաջին ատյանի» բառերը:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է 2008 թվականի հունվարի 1-ից: