ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության (1997 թվականի դեկտեմբերի 27-ի) օրենքի (այսուհետ Օրենք) 7-րդ հոդվածի ա) կետում, 9-րդ հոդվածի վերնագրում, 1-ին մասում, 1-ին մասի 8-րդ եւ 9-րդ կետերում «վճիռների եւ որոշումների» բառերը փոխարինել «դատական ակտերի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասից հանել «եւ տնտեսական» բառը:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի թ) ենթակետում «դատական կատարածուների» բառերը փոխարինել «հարկադիր կատարողների» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: