Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-221, այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի «ա» կետում, 9-րդ հոդվածի վերնագրում, 1-ին մասում, 1-ին մասի 8-րդ եւ 9-րդ կետերում «վճիռների եւ որոշումների» բառերը փոխարինել «դատական ակտերի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասից հանել «եւ տնտեսական» բառը:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետում «դատական կատարածուների» բառերը փոխարինել «հարկադիր կատարողների» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: