Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-154-18.10.2007-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (11 հունիսի 2004 թվականի, ՀՕ-105,  այսուհետ՝ օրենք)  17-րդ հոդվածի՝

ա) վերնագրի եւ առաջին մասի «գործիչ» բառից հետո լրացնել «սպորտի վաստակավոր վարպետի, վաստակավոր մարզչի, վաստակավոր մարզիկի, ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի » բառերը,

բ) առաջին մասի «պատվավոր կոչում է շնորհվում» բառերը փոխարինել «պատվավոր կոչումները  շնորհվում են» բառերով։

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ ԱԺ ներկայացրած «Ֆիզիկական կուլտուրային եւ սպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի առաջադրումով։ Վերջինիս նպատակն է ստեղծել իրավական հիմքեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառներում մարզական եւ մասնագիտական աշխատանքների արդյունքում հաջողությունների հասած մարզիկներին, մարզիչներին եւ աշխատողներին խրախուսելու եւ վաստակավոր կոչում շնորհելու համար։

Սակայն, քանի որ «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի համաձայն «վաստակավոր»-ը համարվում է պատվավոր կոչում, հետեւաբար անհրաժեշտ էր հարցի կարգավորումը դիտարկել նշված օրենքի շրջանակում՝ ընդլայնելով կոչումների  անվանացանկը ըստ վաստակի։