Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-154-18.10.2007-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (11 հունիսի 2004 թվականի, ՀՕ-105, այսուհետ՝ օրենք) 17-րդ հոդվածի՝

ա) վերնագրի եւ առաջին մասի «գործչի» բառից հետո լրացնել «սպորտի վաստակավոր վարպետի, վաստակավոր մարզչի, ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի » բառերը,

բ) առաջին մասի «պատվավոր կոչում է շնորհվում» բառերը փոխարինել «պատվավոր կոչումները շնորհվում են» բառերով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։